USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 05 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի «Պրոմեթևս» պատվո մրցանակը Հարություն Խաչատրյանին
2015-12-09 08:50:00
Տպել Տպել

Թբիլիսիի 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 6-ը: Հիմնական մրցութային ծրագրերից զատ փառատոնը հագեցած էր նաև արտամրցութային հարուստ ծրագրերով: Դեկտեմբերի 3-ին կայացավ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որը նվիրված էր ռեժիսորի 60ամյա հոբելյանին:

Հիմնական մրցանակների թվում փառատոնն այս տարի առաջին անգամ նախատեսել էր երկու «Պրոմեթևս» պատվո մրցանակներ համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար, որոնք հանձնվեցին վրաց կինոռեժիսոր Լանա Գոգոբերիձեին և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ Ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին:

2009-ին Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը միևնույն փառատոնի շրջանակներում արժանացավ փառատոնի բարձրագույն մրցանակին և 2012-ին տեղի էր ունեցավ ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյանի առիթով այս տարի հետահայաց ցուցադրություններ կազմակերպվեցին շուրջ տասը միջազգային կինոփառատոների շրջանակներում:

 Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1821 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook