- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Մեր հեռուստատեսությունները հաճախ են փորձում կապկել ռուսական հեռուստատեսությանը, բայց ամենակարևոր հարցերում մնում են գավառական մակարդակի։ Ռուսական օդանավերի կործանման օրերին ռուսական հեռուստաալիքները դադարեցնում էին ժամանցային, երաժշտական, հումորային ծրագրերի և նախագծերի հեռարձակումը ՌԴ ամբողջ տարածքում, իսկ բելգիական ահաբեկչության օրը ուղիղ հեռարձակումներ էին իրականացնում Բրյուսելից։ Հայկական հեռուստատեսությունը ռազմական գործողությունների վերսկսման երրորդ օրը միայն սկսեց իրավիճակին համահունչ գործելու փորձեր անել։ Լավ է ուշ, քան երբեք։
«Արմենիա» հեռուստատեսությունը այսօր առավոտյան հայտարարություն տարածեց, որ դադարեցնում է ժամանցային հաղորդումների հեռարձակումը, իսկ Հանրային հեռուստաընկերությունը լուր տարածեց, որ ժամը 13:00-ից ուղիղ միացումներ կապահովի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից և որ նկարահանող խումբ կաշխատի տեղում, ներկայացնելով սահմանին տիրող իրավիճակը։
Տեղեկացանք, որ այս պահին հանրային հեռուստատեսության շարժական հեռուստակայանը գտնվում է Արցախում։ Այն տեղակայված է լինելու Ստեփանակերտում։ Ցուցադրվելու են նաև սյուժեներ և «լայֆ» կադրեր շփման գոտուց։ Լուրերի 13.00-ի թողարկման ժամանակ ցուցադրեցին սյուժե խոցված ադրբեջանական ուղղաթիռի մասին։ Այս պահին սակայն Հ-1-ով ուղիղ հեռարձակում չկա։ Ցուցադրվում է արտասահմանյան մուլտ մարդակերպ կենդանիների մասին։
Մեր հեռուստատեսությունները այս օրերին աշխատում էին ռադիոյի ռեժիմով։ Կար ձայն, բայց կադրում կամ ֆոտո էր, կամ հեռուստավարողի պատկերը։ Նոր կադրեր Արցախից քիչ էին հեռարձակվում, կամ էլ կրկնվում էին նույն կադրերը, հիմնականում ռուսական հեռուստաստուդիաների կողմից նկարահանված։
Ապրիլի 2-ին և 3-ին «Շանթ» հեռուստատեսությունը ժամանցային հաղորդումներին էր զարկ տվել։ Ղարաբաղի սահմանի երկայնքով թեժ մարտեր էին, իսկ «Շանթի» եթերում Գագիկ Պապոյանի վարած «Կասկածելի երեկոն» էր, երբ երկու թիմ փորձում են իրար ֆռռացնել, և «ծափծլնգոցներ»։ «Ժողովրդական երգիչն» էին լցնում հեռուստադիտողի ականջները։ Այսօր կրկին «Խոպանի տեսություն» հումորային սերիալն են «գրել» ծրագրում և «Բանակում»-ը։ Իսկ հեռուստադիտողները իրենց զայրույթը Թի-ՎԻ խրախճանքի առիթով արտահայտում էին սոցցանցերում։
Հ․Գ․ Սույն հրապարակումը պատրաստ էր, երբ «Շանթ» հեռուստատեսության հասարակության PR մենեջեր Կարապետյանից պարզաբանում ստացանք։ Նա ասաց, որ երեկ կեսօրից հետո փոփոխություններ են մտցվել եթերացանկում, զվարճալի բնույթի հաղորդումները հանվել են, սակայն այս մասին «Շանթը», ի տարբերություն մյուս հեռուստատեսությունների, առանձին հայտարարություն չի արել, համարելով, որ դա լրացուցիչ ինֆորմացիա է, որն ավելորդ տեղ է զբաղեցնելու։
««Ժողովրդական երգիչ» նախագիծը ծրագրում պահպանվել է, սակայն ուրախ երգերի փոխարեն ավելի հանգիստ երգեր են ընտրվել։ Հումորային սերիալները՝ «Բանակումն» ու «Խոպանի տեսությունը» հանվել են։ Դրանց փոխարեն ցուցադրվելու է «Սահմանին» գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմը։ «Կասկածելի երեկոն» կրկնություններով հանդերձ ևս որոշվել է առայժմ չցուցադրել։ «Մեր լրատվականը երեկվանից ուղիղ միացումներ է կատարում Արցախից», - ասաց Կարապետյանը։ Հարցին, թե ինչպես են լուծելու գովազդատուների խնդիրը, չ՞է որ հումորային սերիալները մեծ կոմերցիոն էֆեկտ ունեն, նա պատասխանեց․ «Դա ներքին խնդիր է, որը կփորձենք լուծել գովազդատուների հետ»։
Սյուզան Սիմոնյան
Նյութի աղբյուրը `hraparak.am
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



