- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Արտագաղթի համար ո՞վ է մեղավոր... Սերժ Սարգսյանին լսելով ինքը բացարձակ «հայասեր» մարդ է, ով հիմա ընկել է դռնեդուռ ու ասում է՝ եկե՛ք հայրենիք, ներդրումներ կատարեք, շահույթ ստանալով՝ կառուցե՛ք երկիրը...
Խելքին աշեցեք... Սերժ Սարգսյանը լավ գիտի իր արտասանած նախադասության բուն էությունը, բայց այս մարդը մոռանում է, որ իր ութ տարիների ընթացքը միմիայն հայ ժողովրդի համար եղել է ցավի, հիասթափությունների, հայաթափման, մարդու ուղեղը սպանելու, գողերին ու մարդասպաններին թև ու թիկունք կանգնելու, խուժաններին իշխանություն տալու տարիներ... կեղծել ու անարգել եք հային, զավթել եք մեր երկիրն ու դեռ առանց ամաչելու ասում եք՝ ինչ անում ենք, ձեր համար ենք անում... մարդիկ հուսահատված, արցունքն աչքներին թողնում են իրենց տունն ու գնում, որովհետև Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանում մարդիկ չեն ապրում, մարդիկ մի փոր հացի համար դռնեդուռ են ընկնում... որովհետև Սերժ Սարգսյանը ամեն բան արել է, որ իր մերձավորները խաղաղ ապրեն, որովհետև սաշիկներն ու լֆիկները, նեմեցներն ու լիսկաները հոշոտելով առաջ են եկել:
Հիմա էլ, թե Սերժը փայ մտնողնեերին շատ խիստ զգուշացրել է՝ փայ չմտնեք՝ կպաժեմ... բայց մեր մի բուռ երկրում, անգամ փոքրիկ կրպակ ունեցող մարդը չի կարող իր դառը աշխատանքով ապրել, որովհետև նույն Սերժի եղբայրը այդ փոքրիկ կրպակի վրա աչք ունի՝ փայատեր է...
Սերժ Սարգսյանի չքմեղացած ելույթներն ու ցնդաբանությունները աբսուրդ են, որովհետև բացահայտ սուտ է՝ ստախոս ու խեղճ, ինչպես աչք փակողը, որ փակում է ու սևերին հրամայում՝ գողացեք...
Սերժ Սարգսյանի ու նրա շուրջինները խուզեցին Հայաստանի գլուխը ու հիմա Սերժը Հրանուշ Հակոբյան է խաղում՝ արի տուն...
Ներսից մարդկանց քշում եք, արենաներում, թե եկեք տուն... պաշտոնական թվերով 300.000 մարդ է հեռացել երկրից ու եթե հիմա պաշտոնական թվերից անդին, գոնե մեկ միլիոն մարդ լինի Հայաստանում, ուրեմն փառք տանք Աստծուն: Ու այս անտերուդուս երկրում, որտեղ մարդը ոչ մի ձև ապահով չէ, որտեղ օրը ցերեկով մարդուն կարող են սպանել, որտեղ մարդը այլևս արժեք չէ, իշխանավորները իրենց աթոռը տակները դրած մեծ-մեծ խոսում են, որ լսում ես ուզում ես ասել՝ իյա իրո՞ք:
Դպրոցներից սկսած, մարդկանց ուղեղը սրանք գաղջախեղդ են ունում ու ինչքան խեղճ, ինչքան տգետ ու ապաշնորհ, այնքան ջան ուրախություն: Սերժ Սարգսյանին ասեք. դասախոսություններ ես կարդում, որ ի՞նչ անես... թաղել ես խորը փոսի մեջ հայի ճակատագիրը ու դեռ առանց ամաչելու ասում ես՝ հայեր, եկեք ու կառուցեք երկիրը...
Ձեր նման անհայրենիք ծնունդները կերել են մեր երկիրն ու հիմա, թե արի տուն...
քարը քարի չեք թողել, մարդկանց ստիպում եք մեռնե՛լ... որ ձեր ու ձեր մերձավոր հրեշները ապրեն ապահով երկրում, ձեր համար շքեղություն շինած երկրում... վիլլաներ շնեք, ինչպես որ տարբեր երկրներում մեր հաշվին շինում եք ու չեք կշտանում, թվում է, թե գողացած միլիարդները մարսելու եք ու հայի անեծքի տակից դուրս եք գալու...
Արթուր Հայրապետյան
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



