- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Հիշո՞ւմ եք ժողովրդական հայտնի խոսքը՝ «Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ պոչից է կապել»: Հիմա ճիշտ այդ վիճակում է Դաշնակցությունը: Բոլոր միջոցները գործադրելուց և վերջապես իշխանական տարածք խցկվելուց հետո ՀՅԴ-ն այժմ փորձում է այն տպավորությունը գործել, թե ներսում դաշնակցականները մի քիչ ավելին են, քան ընդամենը մի քանի պորտֆելների տերեր: Ու քանի որ իրականում ավել բան չունեն, այդ պատճառով էլ որոշել են ներսում տեղավորել մի ամբողջ հայկական սփյուռք:
Վերջերս ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը մամուլին տված հարցազրույցում ուղղակի հայտարարել է, թե ՀՅԴ-ի իշխանական կոալիցիա մտնելով՝ սփյուռքը մտել է ՀՀ կառավարություն: Այս անհեթեթ արտահայտությունն անմիջապես հարուցել է բազմաթիվ սփյուռքահայերի զայրույթը: Մարդիկ նախ ուզում են հասկանալ, թե ինչպես կարելի է այդպիսի հիմարություն ասել: Իսկ դրանից հետո նրանք հարկ են համարում բացատրել, որ ՀՅԴ-ն դեռ սփյուռք չէ, և սփյուռքն էլ ՀՅԴ չէ թեկուզ այն պարզ պատճառով, որ իրականում սփյուռքը շատ ավելի բազմազան, տարողունակ և խայտաբղետ երևույթ է, էլ չենք խոսում այն մասին, որ այդ սփյուռքի հազարավոր անդամներ ընդհանրապես կապ չունեն որևէ քաղաքական ուժի հետ:
Ցավոք, Փափազյանի խոսքերում այն կեղծ մտայնության նստվածքն է, որով վարակված են դաշնակցականներից շատերը և նույնը ցանկանում են ներշնչել հայաստանցիներին: Բազմաթիվ անգամներ առիթ է եղել ՀՅԴ-ականների շուրթերից լսելու, թե սփյուռքը գտնվում է իրենց տնօրինության տակ և իրենք են դրսում գտնվող հայերի՝ Հայրենիքի հանդեպ տրամադրությունները ձևավորում: Միայն այս ձևով դաշնակները կարող էին պահպանել իրենց հեղինակության վերջին բեկորները և միայն նման կեղծիքների շահարկմամբ կարող էին նեղ ճեղքերից մուտք գործել իշխանություն:
Այժմ սփյուռքը հակադարձում է: Այդ արձագանքը վաղը կարող է դառնալ ոչ միայն բանավիճային, այլև շատ առարկայական: Ապացուցելու համար, որ իրենք ՀՅԴ չեն, բազմաթիվ սփյուռքահայեր պարզապես կարող են մասնակից չդառնալ այն ձեռնարկներին, որոնք ուղղված են Հայաստանին աջակցելուն: Եվ այս դեպքում դրսի հայերը ճշմարիտ բացատրություն կունենան: Նրանք կասեն. «Մենք օժանդակում ենք մեր երկրին, այլ ոչ թե Դաշնակցությանը»:
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել



