- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հայ մեծ բարերար Լևոն Հայրապետյանին հանդիպեցինք մոսկովյան հիվանդանոցներից մեկում, որտեղ նա բուժման ինտենսիվ կուրս է ստանում:
Չնայած առողջական ծանր վիճակին՝ պարոն Հայրապետյանը խոստացել էր հարցազրույց տալ «Արցախպրես»-ին: Խոստումը կատարեց, և այժմ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Լևոն Հայրապետյանի հետ մեր բացառիկ հարցազրույցը:
- Պրն. Հայրապետյան, մեր առաջին հարցը վերաբերում է Ձեր առողջությանը, ինչպե՞ս եք Ձեզ զգում:
- Առողջությունս վատ է, բայց հայի թասիբը ինձ պայքարելու ուժ է տալիս: Ներկայումս ինտենսիվ բուժում եմ ստանում, հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի…
- Խոսենք Ղարաբաղից, պահու՞մ եք արդյոք կապը Ղարաբաղի, Ձեր ծննդավայրի՝ Վանքի հետ:
- Ղարաբաղի հետ իմ կապը ամեն օր է: Ուրախանում եմ, երբ լսում եմ ամեն մի ծնվող նոր երեխայի մասին, և տխրում՝ սահմանին ամեն մի կորցրած կյանքի համար:
Վանքում շարունակվում են այն բոլոր ծրագրերը, որոնք սկսել եմ ժամանակին: Գործում է նախկինում կառուցված փայտամշակման գործարանը, վերջերս բացվել է քարի գործարանը: Իրագործված և ընթացիկ ծրագրերով ստեղծվել է 209 աշխատատեղ՝ և՛ Վանքի, և՛ հարևան գյուղերի բնակիչների համար:
Վանք գյուղում ստեղծված տնտեսության կառավարման և ծրագրերի իրագործման համար նշանակել եմ պատասխանատուներ: Նրանց միջոցով եմ տեղեկանում ինչպես ծննդավայրիս նորությունների, այնպես էլ ծրագրերի ընթացքի մասին: Ստեղծել եմ նաև համապատասխան աղբյուր՝ ծրագրերի ֆինանսավորման համար:
-Գիտենք, որ Արցախում շատ ծրագրեր կան, որոնք դեռ ընթացքում են: Իսկ կան արդյո՞ք նոր ծրագրեր, գաղափարներ, որոնք պատրաստվում եք առաջիկայում կյանքի կոչել:
- Ծրագրեր շատ կան: Մասնավորապես, Վանք գյուղում ներկայումս փորձում եմ ձիարշավարան կառուցել: Այդ նպատակով Հոլանդիայից և Անգլիայից արցախյան ցեղատեսակի մոտ 50 ձի ենք բերել Արցախ:
Ընթացքի մեջ են նաև որսորդական տնտեսության ստեղծման աշխատանքները, որի նպատակը զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է: Այն պատրաստ լինելուն պես, Արցախ ժամանած զբոսաշրջիկները կարող են համապատասխան պետական վճարներ կատարելուց հետո որսորդությամբ զբաղվել անտառներում, որտեղ առայժմ արգելված է որսը, և տարբեր վայրի կենդանիներ են բազմացել:
Արցախի բարգավաճումն ու հզորացումը իմ և բոլորիս խնդիրն է, և ես համոզված եմ, որ հեռու չէ այդ օրը:
- Արցախում բազմաթիվ ծրագրեր եք իրագործել՝ արժանանալով ժողովրդի սիրուն ու երախտիքին: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ձեր գլխավոր ներդրումն ու ձեռքբերումն Արցախում, ի՞նչ եք տվել և ստացել Ձեր հայրենիքից:
- Համեստորեն պիտի ասեմ, որ այն ամենն ինչ արել եմ հանուն հայրենիքի, ինձ համար կարևոր էր այնքանով, որ վարակիչ է եղել նաև շատերի համար: Դեռևս պատերազմի ժամանակ ես զբաղվում էի Գանձասարի վանքի վերականգնման աշխատանքներով: Ինձ հաճախ ասում էին, որ անիմաստ գործով եմ զբաղված, և մի քանի կիլոմետր այն կողմ պատերազմ է: Սակայն իմ խնդիրն էր մարդկանց ոգևորել, ոգեշնչել, քանի որ նա, ով դեռ պատերազմը չավարտած սկսում է կառուցել, հավատում է իր հաղթանակին:
Ես միշտ հաճույք եմ ստացել հայրենիքին ցուցաբերած յուրաքանչյուր աջակցությունից: Դա առավել շատ արյան կանչ էր, քան ներքին պահանջ: Հայրենասիրությունն իմ արյան մեջ է դրված: Միշտ մեծ պարտավորություն եմ զգացել բարձր պահելու հայի պատիվը, որն էլ ինձ ուղենիշ է եղել: Ամեն կերպ փորձել եմ թեթևացնել հայրենակիցներիս մտահոգություններն ու լուծելու նրանց խնդիրները՝ լինի հայրենիքում, թե Սփյուռքում:
- Կներեք, բայց չէի կարող շրջանցել Ձեր և մեր բոլորիս համար ամենացավոտ թեման՝ Ձեր դեմ սկսված դատական գործընթացը: Ի՞նչ սպասել…
- Նորից չեմ ուզում անդրադառնալ եղածին, այդ մասին շատ է խոսվել: Ներկայումս, առողջական վիճակիցս ելնելով, պարբերաբար հետաձգվում է դատական պրոցեսը: Չեմ կարող զսպել հուզմունքս, երբ գիտեմ, որ շատ հայ ընտանիքներում, ովքեր ինձ անձնապես չեն էլ ճանաչում, հետևում են իմ դեմ սկսված դատական գործընթացին, հետաքրքրվում են իմ առողջությամբ, անկեղծ ցավում են ինձ համար: Դա ինձ ամեն օր հպարտանալու, սիրելու, կարոտելու և ապրելու ուժ է տալիս:
Ուզում եմ պարզապես նշել, որ շատ եմ ցանկանում՝ արդարությունը հաղթի… Հուսով եմ՝ այդպես էլ լինելու է, և ես նորից վերադառնալու եմ Արցախ, որտեղ դեռ շատ ծրագրեր ունեմ իրագործելու:
- Արցախն այս տարի կնշի Անկախության հռչակման մեկ քառորդ դարը: Այս տարիներին Դուք միշտ եղել եք նրա կողքին և նեցուկ եք կանգնել՝ ինչքան ու ինչպես կարողացել եք: Ձեր շնորհավորանքի խոսքը:
- Ի սրտե ցանկանում եմ շնորհավորել ամբողջ հայությանը և, առանձնապես, արցախցիներին՝ Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Գիտեք՝ դարեր շարունակ հայ ժողովուրդը երազել է անկախության մասին, և պատմության մեջ չենք ունեցել այնպիսի նախադեպ, ինչպիսին Արցախյան գոյապայքարում ունեցած ձեռքբերումն էր, երբ 125 հազար բնակչություն ունեցող երկիրը հաղթանակ տարավ 7 միլիոնանոց պետության դեմ: Իհարկե, այդ պատերազմում միահամուռ ու միասնական ուժերով պայքարում էր ամբողջ հայությունը, սակայն հիմնական հարվածն անմիջապես իր վրա էր կրում Արցախում ապրող ժողովուրդը, որը շատ տաղանդավոր է, և վաստակել է իր բարեկեցիկ ու արժանապատիվ ապագան իր իսկ պապերի հայրենիքում կառուցելու իրավունքը:
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



