- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Ջհանգիր Լֆիկյան
Այս նյութն այսօր չէր հրապարակվի, եթե երեկ «Շանթ» հեռուստաընկերության եթերում չհեռարձակվեր «Մի վնասիր» հաղորդումը՝ նվիրված այսպես կոչված «Սլավմեդ» բժշկական կենտրոնին: Այդ հաղորդումից հետո մեզ դիմեցին երիտասարդ ամուսիններ Սուրեն և Աննա Չարչօղլյանները, որոնց կյանքում այդ «բժշկական» հաստատությունը ողբերգական հետք է թողել: Պարզեցինք, թե ինչ ասել է «Սլավմեդ» ԲԿ, ով է դա հիմնել, ինչ է այդ կենտրոնը խաղացել երիտասարդ ամուսինների գլխին: Զարմացանք, թեպետ Հայաստանում զարմանալն այլևս անօգուտ բան է դարձել, և որոշեցինք մեր սակավաթիվ ընթերցողներին տեղեկացնել, թե ինչ վտանգներ են բխում հայ օլիգարխի բուժհիմնարկից, որպեսզի մարդիկ չխաբվեն դրա գովազդից ու սիրուն շենքից և չկործանեն իրենց ճակատագրերը:
Ուրեմն, կա Հայաստանում մի հզոր գերդաստան: Գերդաստանն ունի տղա` Արկադի Համբարձումյան, իսկական անունը, որով նա հայտնի է հանրությանը` Դերժավի Արկադ: Ըստ հավաստի տվյալների` 1971թ., երբ նա ծնվեց, նրան Արկադիկ էին ասում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Մինչ այդ, դեռ խորհրդային ժամանակներում, եղել է լենինյան կոմերիտական և գրեթե մանկական տարիքում աշխատել է ինչ-որ մի ձեռնարկության ԼԿԵՄ ազատված քարտուղար: Բանակում, բնականաբար, չի ծառայել, ինչը չի խանգարել նրան 1996-97թթ. աշխատել դատախազությունում` որպես քննիչ: 1997 թվականին նոր կյանք է սկսել` ներխուժելով մասնավոր բիզնես, հիմնել է «Դերժավա» և «Սլավգրուպ» ընկերությունները, որտեղ համարվել է նախագահ մինչև 2003թ.:
2003 թվականին, արդեն որպես Դերժավի Արկադ, նա մտնում է Ազգային ժողով: Հավաստի վարկած կա, թե այդ ժամանակ Դերժավի Արկադն ուզում էր Հայաստանը տերություն տեսնել, և այդ իսկ պատճառով դարձավ Արթուր Բաղդասարյանի գաղափարական զինակիցը, ինչի արդյունքում հայտնվեց ՕԵԿ ցուցակի անցողիկ տեղում և, բնականաբար, ստացավ բաղձալի մանդատը: Մեկ այլ վարկած էլ կա, թեպետ ոչ այնքան հավաստի, որ ցուցակի անցողիկ տեղի դիմաց նա Բաղդասարյանին վճարել էր 300 հազար ամերիկյան դոլար: Ինչևէ, լծվեց օրինաստեղծ աշխատանքի, և 2006թ., երբ Բաղդասարյանին դուրս գցեցին ԱԺ նախագահի պաշտոնից, Դերժավի Արկադը օրենքի համար խելագարվող մի խումբ այլ ՕԵԿ-ականների հետ հայտնի առնետավազքի ակնառու դեմքերից ամենաակնառուն դարձավ:
Այդ ընթացքում աճեց նրա բիզնեսը, շատացան նրա փողերը, հետևաբար՝ ուռեց գլուխը (տե՛ս նկարը), ինչն էլ հանգեցրեց այն բանին, որ նա հասկացավ. ավելի էժան կլինի մանդատ վերցնել հայրենի գյուղերի մեծամասնական օկրուգից, քան վճարել ինչ-որ մի կուսակցության ցուցակի համար: Եվ երկու անգամ` 2007 և 2012թթ., նա պատգամավոր դարձավ Սպիտակի շրջանի թիվ 29 ընտրատարածքից: Այսօր նա ՀՀԿ խմբակցության անդամ է, պառլամենտ գալիս է հազարից մեկ, ինչպեսև նախկինում, նրա ձայնն այնտեղ ոչ ոք երբեք չի լսել, և հիմնական ուժն ու եռանդը նվիրում է բիզնեսին: Խոշոր մոնոպոլ դիրքեր ունի (հայ երեխաներին «Սնիկերս»-ով և այլ զիբիլներով թունավորողը հենց ինքն է): «Ալավմոտորս» թալանչի ընկերությունը նույնպես իրեն է պատկանում, մի խոսքով՝ շատ այլ բաներ:
Ինչպես տեսնում ենք, Դերժավի Արկադն իր կարճ կյանքի ընթացքում հասցրել է պղծել և՛ պետության իրավապահ համակարգը` ի դեմս դատախազության, և՛ օրենսդիրը` ի դեմս Ազգային ժողովի: Այս ամենի վրա ուշադրություն չէինք դարձնի, եթե նա չպղծեր նաև ամենակարևոր բանը` առողջապահությունը: Բայց նա չդիմացավ, փողի համը նրան տարավ դեպի ամենակարևոր ոլորտ: Եվ Դերժավի Արկադը որոշեց ծննդատուն հիմնել:
Ինչո՞ւ հենց ծննդատուն: Շատ պարզ: Լինելով պատգամավոր՝ Դերժավի Արկադը մի անգամ իմացել է, որ պետությունն ամեն մի նորածնի համար վճարում է 400 դոլար, և հասկացել է, որ սա լավ բիզնես է: Այսինքն՝ խելք պետք չէ. կծնեցնես 1000 կին` պետությունից կունենաս 400 հազար դոլար, սրան պլյուս՝ մատուցվող հազարումի վճարովի ծառայություն (նախածննդաբերական կոնսուլտացիաներ, աբորտներ, այլ վիրահատություններ, անալիզներ, դիագնոստիկա և այլն): Իհարկե, Դերժավի Արկադը երբեք չէր հիմնի սրտաբանական կենտրոն, քանզի, նախ` խելք է պետք դրա համար, երկրորդ, պետությունից փող չկա պոկելու, և ոչ լավ աշխատանքի դեպքում հնարավոր են կորուստներ, ինչը մեր նոր պերսոնաժը, բնականաբար, չի կարող հադուրժել:
Այժմ` գլխավորի մասին: Ինչպիսի՞ ծննդատուն է սարքել Դերժավի Արկադը:
Նախ, անդրադառնանք «Շանթի» հաղորդմանը, որն, իհարկե, պատվիրված էր Դերժավի Արկադի կողմից: Այն դիտելիս, համոզված ենք, անգամ շատ տղամարդիկ հղիանալու և, հետևաբար, ծննդաբերելու ցանկություն կունենան (տե՛ս տեսանյութը), էլ չենք խոսում կանանց մասին: Ինչ-որ մի բժշկուհի խոսում էր ծննդաբերությունից, կեսարյան հատումներից և այլ հարցերից՝ ամեն անգամ շեշտելով իր պատկանելությունը Դերժավի Արկադին և «Սլավմեդ» ԲԿ-ին: Տպավորություն էր ստեղծվում, թե հայ կանայք, գոնե միայն Երևանի կանայք, պետք է ծննդաբերեն միայն և միայն Դերժավի Արկադի «Սլավմեդ»-ում: Ինչևէ, զզվելի տեսարան էր, ցանկացողն անձամբ կարող է զզվանքի իր դոզան ստանալ, այժմ անդրադառնանք «Սլավմեդ»-ի գործունեության իրական արդյունքին:
Ուրեմն, 22-ամյա Աննան հղիության ողջ ընթացքի հսկողությունն անցել է «Սլավմեդ»-ում, բնականաբար, այնտեղ էլ ծննդաբերելու մտադրությամբ: 2016-ի փետրվարի 24-ին, հղիության իններորդ ամսում, ցավեր է ունենում` արնահոսությամբ: Շտապ հասցնում են հիվանդանոց, նրա բժշկուհի Արմինե Ռուդիկովնա Մխիթարյանն իբր թե հետազոտում է, որևէ արտառոց բան չի տեսնում, ցավազրկող դեղեր է նշանակում և ուղարկում տուն: Չի բարեհաճում անգամ սոնոգրաֆիա անել` կասկածները հերքելու կամ հաստատելու համար, ընդամենը լսում է երեխայի սիրտը: (Մենք այսօր բժշկական փորձաքննությամբ չենք զբաղվի, չենք քննարկի, թե ինչ է պետք անել նման դեպքերում, ինչ չպետք է անել, շուտով այդ հարցերի պատասխանը կտրվի քրեական գործի շրջանակներում):
Հաջորդ անգամ Աննան հաճախում է Արմինե Ռուդիկովնային փետրվարի 29-ին, բժշկուհին ժամանակ չի ունենում զբաղվել իր հղիով, բուժքրոջը հանձնարարում է լսել պտղի սրտի աշխատանքը: Բավարարվում է, ուղարկում է տուն, կանչում է հինգ օրից: Հաջորդ առավոտ Աննայի պտղաջրերը գնում են, շտապ հասցնում են հիվանդանոց, ծնարանում պարզվում է` երեխայի սիրտը լավ չի աշխատում: Այստեղ սկսվում է, մեղմ ասած, հնդկական կինո: Փորձում են սոնոգրաֆիա անել, չի ստացվել` ապարատը չի միացել: Վազեցնում են ծանր վիճակում գտնվող աղջկան չորրորդ հարկից առաջին` սոնոգրաֆիայի մեկ այլ սենյակ:
Այնտեղ, ահագին ժամանակ կորցնելուց հետո, նոր վազեցնում են վիրահատարան` կեսարյան հատման: Այնտեղ հանում են երեխային, ընդ որում` նեոնատոլոգը ներկա չի եղել, ինչն օրենքի խստագույն խախտում է: Պարզվում է, երեխան գրեթե չի շնչում: Երեխային փաթաթում են ինչ-որ մի սավանի մեջ և հինգերորդ հարկից վազում չորրորդ` իբր թե վերակենդանացման բաժանմունք: Ինչևէ, Դերժավի Արկադի հիվանդանոցում պարզվում է, որ վերակենդանացման համար չկա որևէ նորմալ պայման, բժիշկն էլ արտասահմանում է, իր արևին հեռախոսով է փորձում մասնակցել այս դրամային: Երեխային հարազատները հաջորդ օրը տեղափոխում են «Մուրացան» հիվանդանոցային համալիր, ընդ որում` համարյա կռվով են տարել, քանզի Դերժավի Արկադի բժիշկների համար դա ընդունելի չէ:
Ինչևէ, անցել է 24 օր, նորածինը դեռ աչք չի բացել, դեռ չի ճչացել, միացված է արհեստական շնչառության ապարատին: «Ալավմեդ»-ում հասցրին սպանել նրա ուղեղը` թթվածնային քաղցի պատճառով: Սա ամենածանր ախտորոշումն է: Եվ պետք է հատուկ հմտություններ ունենալ (ասենք՝ գիտելիքների դեֆիցիտ, հակաբժշկական պայմաններ, որ նորածնին սավանով են վազեցնում վերակենդանացման բաժանմունք, ժամանակի զգացողության բացակայություն և այլն), որպեսզի երիտասարդ, առողջ աղջկան, որի հղիությունն անցել է առանց որևէ պրոբլեմի, հասցնել այս վիճակին:
Բժշկական սխալներ լինում են բոլոր հիվանդանոցներում, բայց «Սնիկերս» վաճառողի մոտ դրանք անխուսափելի են: Սա առաջին դժբախտ դեպքը չէ Դերժավի Արկադի կենտրոնում: Սա դատապարտելի է: Մենք կհետևենք Չարչօղլյանների պատմության շարունակությանը, կսպասենք իրավապահ համակարգի կարծիքին և քաղաքացիական հայցի ընթացքին:
Հազարավոր արցախցիներ ընտրությունների մասնակցելու իրավունք էլ չունենք... Նատաշա Պողոսյան
Հայաստանյան իշխանությունները չեն դադարում ստորացնել հայ ժողովրդին
Ժաննա Անդրեասյանի հեթական դավադրությունը. ինչո՞ւ է հենց մանկավարժականը հայտնվել թիրախում
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
«Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք մեր ժպիտներով, մեր աշխատանքով, մեր խոսքով».Արթուր Վանեցյան
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջ ստեղծված իրավիճակը մնում է մտահոգիչ. Ժաննա Անդրեասյանը չի կարողանալու խուսափել անձնական պատասխանատվությունից
Հոկտեմբերի 15֊ ին ՄՈՒՐԱՑԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ տեղի է ունեցել Սպանություն.Սոֆյա Եսայան
Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջի հայտարարություն է տարածել
Կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Հարկավոր է իմանալ, որ վիրտուալ տիրույթը ևս հասարակական տիրույթ է ...
Երբևէ չեմ տեսել Հայոց եկեղեցու դեմ տարբեր պատրվակներով այսքան վրեժխնդրություն...
Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարում է անժամկետ գործադուլ
«Միքայել Համբարձումյան և գործընկերներ» ընկերությունը միանում է գործադուլին
Անահիտ Ավանեսյա՛ն, երեկ «Էրեբունի» ԲԿ-ում ի՞նչ մայրական մահ է գրանցվել, լուսավորե՛ք
Անահիտ Ավանեսյանի երազանքներն ու Հայաստանյան դառն իրականությունը. նախարարը գո՞հ է իրենից
«Տաշիր Սամոյի» շարժումը բավական լպրծուն է դառնում
Երևանցիների համբերության բաժակը լցվել է այլևս
Հայաստանում իրենց ստորաքարշ գործունեությունն են իրականացնում տաս մարզպետներ.Արթուր Համբարձումյան
ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը ոչ միայն չի հերքում, այլեւ հաստատում է ամուսնու ընտանիքի կատարած ապօրինությունը
Վարդան Ղուկասյանն այսօր Հայաստանում քաղաքական ռեալ գործոն է...
Ինչո՞ւ 44-օրյա պատերազմի մասին զեկույցն այդպես էլ չհասավ ԱԺ դահլիճ
Հրայր Թովմասյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. դատախազություն
Բորիս Ավագյանն այսօր կլիներ 44 տարեկան
Ժաննա Անդրեասյանի պոպուլիստական հեքիաթը. ինչպիսին է իրականում Հայաստանի կրթական համակարգը



