- 2023-09-20 21:44:00Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
- 2023-09-20 15:50:00«Ինձ հարցնում են, թե ինչ է լինելու հետո, ասեմ». Վարուժան Գեղամյան
- 2023-09-20 04:54:00Փաստորեն,Կոսովոյի չափ էլ չունեցանք քաղաքական գործիչներ
- 2023-09-20 04:06:00Ցավալի իրականությունը իր ոչ պոպուլյար լուծումով
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում երկուշաբթի օրը հազարավոր քրդեր մասնակցում էին Նեւրուզի տոնի հետ կապված տոնախմբությանը։ Վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերի ու քուրդ անջատողականների միջեւ շարունակվող բախումների պատճառով, միջոցառումներն անց էին կացվում անվտանգության ուժերի խիստ վերահսկողության ներքո։
Միջոցառումներին մասնակցող քրդերի մեծամասնությունը, ըստ "Ռոյթերս" լրատվական գործակալության հաղորդման, Քրդական աշխատավորական կուսակցության՝ ՊեԿաԿա-ի աջակիցներ են, որոնք հավաքների ու երթերի ընթացքում ծածանում էին այս կուսակցության դրոշները ու վեր բարձրացնում գերության մեջ գտնվող իրենց առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի լուսանկարով պաստառներ։ Հավաքվածները ժամանակ առ ժամանակ վանկարկում էին ՝՝Մենք կհաղթենք մեր պայքարի միջոցով՛՛, ՝՝Կեցցե Օջալանը՛՛, ՝՝ՊեԿաԿա-ն ժողովուրդն է, ՊեԿաԿա-ն այստեղ է՛՛ կոչերը։
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, հավաքվածների առջեւ ելույթ ունենալով, հայտարարել է, թե զինված հակամարտությունը բնականոն իրադրություն չէ։
՝՝Պատերազմը, բախումներն ու մահը բնական իրադրություն չեն, որոնց մենք պետք է ընտելանանք։ Մենք պիտի պնդենք խնդիրները խաղաղ եղանակով լուծելու կարեւորությունը՛՛, ասել է նա:
Անցյալ տարի նույն փառատոնի կապակցությամբ քրդերին հղված ուղերձում Օջալանը կոչ էր արել ՊեԿաԿա-ին զենքը վայր դնելու նպատակով հրավիրել համագումար։ Սակայն դրանից ոչ շատ չանցած, երկուսուկես տարի տեւած հրադադարն ընդհատվել էր, խաղաղության բանակցությունները՝ մտել փակուղի, որից հետո բախումները դարձան ավելի թեժ, քան 199Օ-ականներին։
Թուրքիայի իշխանությունները Նովրուզի անցկացման նպատակով երկուշաբթի օրը հանել էին պարետային ժամը, որն ուժի մեջ էր մտել Ստամբուլում ու Անկարայում այս տարվա ընթացքում իրականացված ահաբեկչական մի քանի հարձակումներից հետո, որոնց արդյունքում 8Օ մարդ էր սպանվել։
Ինքնավարության հասնելու նպատակով 1984 թվականից Քրդական աշխատավորական կուսակցության կողմից սկսված զինված բախումների արդյունքում մինչ այժմ 4Օ հազար թուրք ու քուրդ է սպանվել։
Առանց մեկնաբանելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ասենք, որ նույն օրը նա ասել է, թե իր երկիրը կիրառելու է ռազմական ու հետախուզական իր բոլոր կարողությունները՝ ահաբեկչական գործողությունների դեմ պայքարելու համար, ու ավելացրել, թե քրդական ՊեԿաԿա-ն սերտորեն համագործակցում է ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման հետ։

Ցավալի իրականությունը իր ոչ պոպուլյար լուծումով

«Հանրային ձայն»-ը պատրաստ է համագործակցել «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան»-ի հետ՝ մեկ պայմանով

Հրատապ. Փաշինյանը հեռանում է

«Սպայկա»-ի տնօրենի նկատմամբ քրհետապնդումը դադարեցվել է. ո՞ր ընկերություններն են վերականգնել վնասը

Ի՞նչ է կատարվում այս պահին Լաչինում(տեսանյութ)

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խնդրում եմ իմ բոլոր գործընկերին՝ ոտքի կանգնեն, երկիր ենք կորցնում. Արաբո Իսպիրյան

Հրատապ լուր Արցախից. Անհապաղ խնդրում ենք….

320 մլրդ դրամի ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործեր ուղարկվել են դատարան

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր բնակարան Նաիրի համայնքում, 44 մլն ընտանեկան եկամուտ. Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը

Ինչու է ձերբակալվել Արմեն Աշոտյանը․ Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել

2,5 տարի անց մայրը Մեծամորի դիահերձարանում պատահմամբ գտել է զոհված որդու ամբողջական մարմինը

Հայտնի է Երևանի ավագանու ընտրությունների օրը. «Ժողովուրդ»

«Գնա՜ ստեղից, ի՞նչ եղավ էդ փողը». լարված վիճակ Գերմանիայում Զարեհ Սինանյանի մասնակցությամբ

9 մայիսի. Հանրահավաք Արցախի Վերածննդի հրապարակում /09.05.2023/

Առցանց խարդախության զոհ դարձած քաղաքացին դարձել է նույն հանցագործության շղթայի հանցակից

Ուրախ կլինեմ՝ հունիսի 1-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքվի․ Նիկոլ Փաշինյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերաքննիչ դատարանի դատավորի եղբայրը քաղաքացուց 214 հազար դոլար է վերցրել եւ չի վերադարձնում. գործը դատարանում է. «Ժողովուրդ»

Միակ որդուն կորցրած լրագրող Ալիսա Գևորգյանը ահազանգ է հնչեցնում

Դրամահավաք՝ օգնենք Ալեն Սիմոնյանին

Տիկի՛ն դատախազ, մեղադրանքը կազմելիս միայն Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքն եք կարդացե՞լ

Քյարամյանը բռնել է անհետ կորածի հոր օձիքից․ասել ՝ «Դուք արդեն ձեր չափերն անցնում եք»

Ամոթ է, թող իր բիզնեսով զբաղվի․ երևանցիներն՝ Ա. Վանեցյանի քաղաքապետ դառնալու հավակնության մասին

Եկել են Ջերմուկի վրա նստել են, Վարդենիսի վրա նստել են, Սիսիանի վրա նստել են ու մենք խաղաղությունից ենք խոսում․ Սեյրան Չիլինգարյան

Հրաշալի երգ` հրաշալի Արցախի մասին, հրաշալի երգչի, հրաշալի կատարմամբ




