- 2026-01-29 00:23:00«Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Նախօրեին Ազգային անվտանգության ծառայությունը մի արտառոց հանցագործություն է բացահայտել` վերջապես ձերբակալել է 11 անգամ դատապարտված ինչ-որ մեկին, ով տեւական ժամանակ (!) Հայաստանի գրեթե բոլոր մարզերի տասնյակ գյուղերում ներկայացել է որպես ՀՀ կամ ԼՂՀ պաշտպանության նախարարությունների պաշտոնյա, դիմել գյուղապետներին (!) եւ տեղեկացրել, որ Ղարաբաղում ծառայող զինվորների ծնողները կարող են «օրինական մուծումներ» անել (160-200 հազար դրամ) եւ իրենց երեխաներին տեղափոխել Հայաստան։
Գյուղապետներն էլ նրա հեռախոսահամարը տրամադրել են զինվորների ծնողներին, ու հանցագործը, հանդիպելով նրանց, խաբեությամբ տիրացել է այդ գումարներին։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա սովորական, շարքային հանցագործություն է, որը, բարեբախտաբար, «տեւական ժամանակ» հետո բացահայտվել է։ Բայց ուշադրություն դարձրեք հանցագործության «հոգեբանական նախադրյալներին»։ Ի՞նչ է արել հանցագործը։ Նա վարպետորեն օգտագործել է հասարակական գիտակցության մեջ արմատավորված այն համոզմունքը, որ «այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է»։ Այսինքն` տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) մարդիկ հավատացել են, որ այս իշխանություններն առանց աչք թարթելու նման ստորություն կանեն` «օրինական ճանապարհով» փող կվերցնեն եւ Ղարաբաղում ծառայողներին կտեղափոխեն Հայաստան (իսկ ովքեր փող չունեն` նրանց երեխաները թող ծառայեն Ղարաբաղում)։ Ընդ որում` այնպես չէ, որ հանցագործը հատուկ փնտրել-գտել է միամիտներին։ Նա գյուղապետների՛ն է դիմել։ Ու քանի որ սրանք նույնպես ներքուստ համոզված են եղել, որ այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է` առանց կասկածելու նրա հեռախոսահամարը տվել են իրենց համագյուղացիներին։ Եվ իսկապես` ինչո՞ւ պիտի կասկածեին, եթե բոլորն էլ գիտեն` Հայաստանում հնարավոր է ցանկացած հարց փողով լուծել։ Այդ համոզմունքը չլիներ` հանցագործը հենց առաջին փորձից հետո կձերբակալվեր եւ ոչ թե «տեւական ժամանակ» կզբաղվեր իր սեւ գործով։
Ի դեպ` նկատե՞լ եք, թե Հայաստանում որքան են տարածվել այս տիպի հանցագործությունները։ Խաբեբաները տասնյակ մարդկանցից խաբեությամբ հսկայական գումարներ են շորթում` ասենք, «ոստիկանության համակարգում տեղավորելու» համար, զորակոչիկին «լավ տեղ քցելու» համար, ինստիտուտում «անվճարով» ընդունել տալու համար, բանկում գրավադրված տունը հարմար գներով վաճառելու համար եւ այլն։ Ու շատերն են հեշտությամբ ընկնում այդ ծուղակը, որովհետեւ բոլորն էլ գիտեն` իսկապես հնարավոր է զորակոչիկին փողով «լավ տեղ քցել», դառնալ ոստիկան կամ աշխատանքի տեղավորվել որեւէ պետական հիմնարկում, եւ այսպես շարունակ։
Այսինքն` հասարակության գերակշիռ մեծամասնությունը իշխանական համակարգն ընկալում է որպես հանցավոր կառույց, եւ մեծ հաշվով` առանձնապես շատ չի սխալվում։ Ավելին` պետական համակարգում աշխատողներն էլ են վստահ, որ հանցավոր համակարգի մաս են կազմում, ու շատ հաճախ իրենք էլ են հայտնվում խաբեբաների ծուղակում (օրինակ` հսկայական գումարներ են տալիս կոչումները կամ պաշտոնները բարձրացնելու համար)։
Եվս մեկ ուշագրավ հանգամանք։ Ժամանակ առ ժամանակ նման կարգի հանցագործություններ, իհարկե, բացահայտվում են, բայց ուշադրություն դարձրեք` ավելի շատ բռնվում են ոչ թե կաշառքով ինչ-որ գործ «դզողները», այլ հակառակը` կաշառքը վերցնող ու առանց որեւէ բան անելու թռնողները։ Որպես օրինակ կարող ենք վերցնել ցանկացած ոլորտ, ասենք` բուհական համակարգը։ Բոլորն էլ գիտեն, չէ՞, որ հնարավոր է «լուրջ թվերով» ընդունվել ինստիտուտ եւ «անվճար նստել»։ Իհարկե գիտեն, եւ մարդիկ կան, ովքեր այդ «գործն են անում»։
Ավելին` ժամանակ առ ժամանակ նրանցից մեկ-երկուսը բռնվում են։ Բայց ավելի շատ բռնվում են նրանք, ովքեր պարզապես խաբում են` կաշառքը վերցնում ու թռնում են։ Իշխանությունները նրանց շատ ավելի խիստ են պատժում, որովհետեւ նրանք, բուն հանցագործությունից բացի, նաեւ խարխլում են հասարակության վստահությունը հանցավոր համակարգի հուսալիության նկատմամբ։ Այսինքն` իշխանությունների «գործին խփում են»։ Չէ՞ որ եթե վստահություն չլինի, որ կաշառքը ծառայելու է նպատակին, կաշառք տվողները կպակասեն։
Մի խոսքով` Հայաստանում իսկապես «գաղջ մթնոլորտ» է, եւ հանցագործներն օգտվում են դրանից։ Պարզապես ներկայանում են որպես պետական պաշտոնյաներ եւ հանցավոր գործարքներ առաջարկում։ Մարդիկ էլ հավատում են, որովհետեւ իսկապես համոզիչ է` բա ուրիշ ի՞նչ ակնկալեն պետական պաշտոնյաներից։
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք...
Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության



