USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արթուր Հայրապետյանը զրուցել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի վաստակավոր դերասանուհի Վերոնիկա Սարոյանի հետ...
2016-02-27 00:47:00
Տպել Տպել

Ասում է՝ չեմ վախեցել իմ առաջ դրած խնդիրներից, կարողացել եմ դուրս գալ, հաղթահարել իմ դեմ կատարած ամեն մի խնդիր, լավ-վատ, մարդկային-անմարդկային վերաբերմունք և փառք Աստծու որ ես ապրել եմ այն գեղեցիկ ապրումը, որը դերասանին է տրված, խաղալ բեմում ու ստեղծել իմ ներաշխարհը, որը բեմում այլ է, կենցաղում այլ: Դերասանուհին պետք է հետաքրքիր լինի, ազատ հոգով, բայց ոչ մարմնով... Ես բեմում տեսա հետաքրքիր դերասանուհու ազատ խաղը... 

Դերասանուհին բեմում է, բեմը լցվում է, Սարոյանի կերպարային խաղ-գույնը հենց պայամանավորված է նրանում, որ դերասանուհին բոլոր կերպարաներում ուրիշ է, չի կրկնօրինակում նախորդ դերը, ինչը ոչ բոլորին է հաջողվում: Վերոնիկա Սարոյանի մասնակցությամբ՝ Դ. Խայեր - «Պառլամենտական կատակերգություն» ներկայացման մեջ Սարոյանը, որքան էլ ինքնակենտրոն ուժ էր, այնուամենայնիվ նրա դերասանի բնույթը մնում էր չբացահայտված, որովհետև նա հանդիսատեսին թույլ է տալիս, որ մի պահ բեմի վրա տեղի ունեցող իրողությունները անցնեն նրանց աչքի և հիշողության միջով, այսինքն խաղն ու պատկերը դերասանը տալիս է հանդիսատեսին, որ հանդիսատեսը մտածի, իսկ դա ոչ բոլոր դերասաններին է հաջողվում. Մի դեր, որտեղ հանդիսատեսը իր հետ թատրոնից տուն չտարավ, ուրեմն դերասանական խաղը չի ազդել նրա վրա: 

Թատրոնը պետք է ազդի մարդու ներաշխարհի վրա, դրանով իսկ բացահայտի իր և դիմացինի առանձնահատկությունը...

Իսկ որտե՞ղ է սահմանը իրական ու անիրական, գործնական ու տեսական, շահագրգիռ ու անշահ նպատակների: Իր ամեն մի դերով ու ելույթով հաստատում է իր ինքնությունը: Բայց դա տեղի է ունենում միայն բեմում: Մտնելով բեմ, խախտում ենք իրականության ինչ-որ սահման, ոտք դնում բնազանցության ամայի պարտեզը, պայմանականացված իրականություն, և գիտե՞նք արդյոք՝ ինչ ենք կրելու այնտեղ՝ դատարկ տարածության և ժամանակի անշարժության մեջ: Դա գուցե իսկապես Գյոթեի հերոսի՝ Վիլհելմ Մայստերի մանկական հիվանդությունն է կամ պատանեկան սեր, որ պարտադիր չէ ընդունել որպես ճակատագիր, դարձնել պարտականություն ու աղետ: «Աշխարհը կատակերգություն է խաղում», – գրված է շեքսպիրյան «Գլոբի» ճակատին և ճշմարտություն է: Խաղը գտնում է իր դրսևորումները իրականության բոլոր ոլորտներում՝՝ կենցաղ, քաղաքականություն, գիտություն, զգացմունքներ, խորհրդապաշտություն, ստահակություն, արկածներ և ինչ ուզես: Մարդիկ խաղում են իրենց կյանքը լավ կամ վատ, ապրում են հեշտ կամ դժվար: Բայց այլ է բեմը: Բեմում Սարոյանը այլ լուծումների միջոցով է ներկայացնում իր դերասականական խաղը, որը լի է հետաքրքիր դիմախաղով ու ինքնացուցադրման բնազդով... Հենրիկ Հովհաննիսյանը դա համարում է մասնագիտություն է և դավադիր մասնագիտություն, որը կարող է ձգել մարդուն, ինչպես ձգում է դատարկությունը, հագուրդ տալ ինքնացուցադրման բնազդին և… խորտակել հոգին, եթե պարզվի, որ մարդս խաբված է կամ հակառակը:

Դերասանուհին պետք է հետաքրքիր լինի, ազատ հոգով, բայց ոչ մարմնով... «Հիշատակման աղոթք» /Գոլդա/, «Ախ, այս ֆրանսիական հնարքները» /Մաթիլդա/, «Խանումա», Ինչպե՞ս են մարդ դառնում» /Մամաևա/, «Ինչպես Աստվածները»... Շատ են դերասանուհու խաղացած դերերը, մինչդեռ կարևորը բեմն է, որտեղ ես ազատ շունչ եմ քաշում, ապրում,- ասում է դերասանուհին... Իսկ երբ խոսք գնաց «Արտավազդ» մրցանակաբաշխության մասին, որտեղ մի քանի տարի է դերասանուհին ներառված է լավագույն դերասանուհի անվանակարգում և ոչ միայն ու իմ առաջին հարցը՝ ինչու քեզ Արտավազդ չեն տալիս, Վերոնիկան մի լավ ծիծաղեց ու անցավ...

 

Վերոնիկա Սարոյանին, երբ հացրեցի, ինչպես են կերպարները բեմում ստեղծվում, ասաց. Ես այն դերասաններից չեմ, ում առջև դրվում է խաղի կանոններն ու ամեն մեկը պետք է բեմում իր տեղն ու ձևը ունենա, ես շատ հաճախ ստեղծագործում եմ, իհարկե բեմը ստեղծագործելու հնարավորություն տալիս է դերասանին, բայց ամեն անգամ խաղալով նույն դերը դու պետք է նույնը չլինես, որպեսզի չհոգնեցնես հանդիսատեսին...

Այնքան հետաքրքիր զրույց ծավալվեց, որ նույնիսկ ժամանակը տարավ նոր-նոր բեմ դուրս եկած Սարոյանի անցած ուղին: Սարոյանը թատերական ինստիտուտ չի ընդունվել, ինչը զարմացրեց ինձ, բայց շատ ու շատ ավարտած այսօր էլ դերասան հռչակված չակերտավոր դերասաններից ամենակայացածն է, ով հունձք է արել դերասանական աշխարհում, վերցրել ու տվել ներքին ապրումններն ու զգացողությունները: Հրաշալի ընտանիք ունի Վերոնիկա Սարոյանը, ով բեմից զատ նաև իր փոքրիկ այգում է ազատ ժամանակն անցկացնում... Փոքրիկ աղջնակը նրա ամենավառ ստեղծագործությունն է իր ամուսնական տարիների:

Երբ հացրեցի հավատում ես Աստծուն, մի պահ լռեց, հետո լռությամբ գլուխը վեր ու վար արեց: Հասկացա, որ ամեն բան խոսքի միջոցով փոխանցելով զրուցընկերոջդ այդքան էլ տեղին չէ: Կան բաներ, որ լռությամբ ավելին ես հասկանում, քան բերանացի... Երբ ներկայացման վերջում ծափահարում է հանդիսատեսը միանգամից հասկանում ես որտեղ ես «հաղթել» և «պարտվել»: Իսկ գրագետ հանդիսատեսը ինչ խոսք դերասանի համար ավելի քան պատրավորեցնող է, քանի որ դու իրավունք չունես կեղծելու... Զրույցը վարար ջրի պես գնում էր ու չէի հասցնում սղագրել, մինչդեռ խոսքն ու միտքը մնում էր, այն չորս պատերի մեջ, որը հետո դուրս էր գալու միս ու արյուն ստանալու՝ ստացավ...

Արթուր Հայրապետյան

Այս նյութը դիտել են - 2416 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook