USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 08 Նոյեմբերի 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
2025-11-08 01:21:00
Տպել Տպել


Հանգիստ նստած քաղաքի սրճարաններից մեկում՝ առողջապահության ոլորտը հիմնովին քանդել ջանացող նախարար Անահիտ Ավանեսյանը տեսաուղերձ է հղել իրեն «թիրախավորողներին», ինչպես նաև աղջիկներին ու տղաներին՝ ասելով. «Վերջին շրջանում ֆեյքագործարանների սեփականատերերի և, իհարկե, նաև որոշակի շատ կիրթ անհատների կողմից իմ արտաքինի հետ կապված թիրախավորումները սաստկացել են: Այս մասով երկու բան եմ ուզում ասել. նախ, հարգելինե՛րս, ձեր արտադրած մաղձը վնասակար է հենց ձեր առողջության համար. իմացեք, որ ընդհանրապես որևէ ձևով չեք կարող ազդել իմ ինքնագնահատականի վրա: Բայց իմ գլխավոր խոսքն ուղղված է մեր երիտասարդներին: Սիրելի և՛ աղջիկներ, և՛ տղաներ, եթե ձեզ հանրային ակտիվության համար՝ քաղաքական գործունեության զբաղվելու, ինքնաարտահայտվելու համար, հասնում են նրան, որ թիրախավորում են ձեր արտաքինը, ձայնը և այլ ոչ ճիշտ ձևով նկատառումներ են անում, իմացեք՝ հաջողության ճանապարհին եք: Ես ձեզ մաղթում եմ պինդ նյարդեր, լավատեսություն, և միշտ իմացեք, որ հաջողության ճանապարհին, ցավոք, առնչվելու եք նաև նման դեպքերի հետ: Հանգիստ եղեք, սիրում եմ ձեզ բոլորիդ»:
Այս ուղերձը հնչում է մի ժամանակաշրջանում, երբ առողջապահության ոլորտը գտնվում է համակարգային, մասշտաբային և խիստ ցավոտ բարեփոխումների կենտրոնում։ Նկատենք, որ Ավանսյանի բողոքը բնավ լեգիտիմ չէ, քանի որ նրան ուղղված քննադատությունը չի ծնվում նրա անձի հանդեպ ունեցած հակակրանքից, այլ այն բոլոր անլուծելի խնդիրներից, որոնց պատճառով առողջապահության ոլորտը տարեցտարի դեգրադացվում է:
Ավանեսյանը դիմել է հայտնի հնարքի. նա ընտրել է իրեն ուղղված քննադատության ամենաանհեթեթ և ամենապարզունակ դրսևորումները՝ դրանք ներկայացնելով որպես իր հասցեին հնչող քննադատության հիմնական բովանդակություն: Այնինչ նախարարի նկատմամբ հանրային դժգոհության և մասնագիտական քննադատության առանցքը 99%-ով կապված չէ նրա արտաքինի հետ, այլ՝ գործունեության, որ ակնհայտորեն անբավարար պետք է գնահատել։
Մինչ նախարարը քննարկում է իր ինքնագնահատականի վրա ազդելու անհնարինությունը, նրա գլխավորած համակարգը ներկա պահին բախվում է է հսկայական մարտահրավերների. ԱՀԱ ներդրման ռիսկերից՝ մատուցվող ծառայությունների որակ ու մատչելիության խնդիր. ահա այն պրոբլեմների ոչ ամբողջական ցանկը, որոնց պատճառով հնչում են քննադատություններ:
Այսպիսով՝ մինչ բոլորին հուզում է ԱՀԱ-ի ճակատագիրը կամ ասենք մարզային հիվանդանոցների փակումն ու բժիշկների պակասի հարցը, նախարարը հանրային օրակարգ է բերում իր անձնական ինքնագնահատականի հարցն ու փորձում է նույնիսկ այլոց դաստիարակել։ Նա չի հասկանում, որ քաղաքացու համար բնավ էական չէ որևէ չինովնիկի աչքերի ձևը, ձայնը կամ ասենք ճակատի լայնոթյան խնդիրը, այլ կարևոր է այն հարցի պատասխանը, թե արդյոք որքանով է այս կամ այն իշխանավորը արդյունավետորեն կատարում իր աշխատանքը: Իսկ Ավանեսյանի ֆիզիկական հատկանիշներին ոմանք ուշադրություն են դարձրել բացառապես ստիպված՝ հույս ունենալով, որ գոնե այդկերպ հնարավոր կդառնա ստիպել նրան նորմալ աշխատել կամ ուղղակի հրաժարական ներկայացնել ու ռադ լինել:

Այս նյութը դիտել են - 76 անգամ
Թողնել մեկնաբանություն
2025-11-05 16:12:00 Ցավակցական խոսք
Ցավակցական խոսք
Բոլորը ›››
Facebook