- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Կրկին Գյումրիում ժողովրդի 50 տոկոսից ավելին մերժեց բոլորին։ Իսկ ակտիվ ընտրող գյումրեցիների 50 տոկոսից ավելին Սարիկից ու Վարտանիկից այն կողմ մարդ չի տեսնում իրեն քաղաքապետ։ Խեղճ ընտրող։ Ընտրական այս արատավոր ցիկլը պետք է կանգնեցնել։ Ժողովրդավարություն չէ երբեք, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնության կամքն անտեսվում է։ Սրան լուծում է պետք։
Ընտրական այս դեգրադացիայից դուրս գալու և քաղաքական ճահիճը մաքրելու իմաստով կարող է օգտակար լինել
- ընտրություններին քվեարկելը դարձնել օրենքով պարտադիր բոլոր չափահասների համար,
- ընտրությունները դարձնել աստիճանաբար թվային, որ մարդն էլեկտրոնային ճանապարհով կարողանա հանգիստ ընտրել ու դա չլինի կեղծել։ Թվային դարում դեռ կոլխոզի ընտրություններ են անցկացվում։ Էլեկտրոնային ընտրությունը ավելի կմեծացնի ազատ կամարտահայտությունը և կչեզոքացնի ընտրողի վրա ցանկացած կողմնակի ճնշում,
- պետք է լինի «բոլորին դեմ եմ» քվեաթերթիկ, որը եթե գերազանցեց 50% + 1-ը, ընտրությունները չեղարկել ու սահմանել շեմ, որից ցածր տոկոս ունեցողները այլևս իրավունք չունենան երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել, դրանով կլիկվիդացվի ֆեյք, ձայն փախցնող ընդդիմության դերը ու արդեն վերջնական ընտրությամբ կերևա ժողովրդի իրական ընտրությունը։
Եթե ընտրական համակարգը այնպիսին չէ, որ չի արտահայտում ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների մեծամասնության կամքը, ապա ընտրություններն առհասարակ անիմաստ են։ Ժողովրդի մեծամասնությունը չի ուզում ոչ Սարիկին, ոչ Վարտանիկին (անունները համարեք պայմանական) ու չի վստահում առհասարակ ընտրությանը, հիմա ինչ կրա՞կն ենք ընկել ազգովի։ Որքան կարելի է դատարկ կոչեր անել մասնակցելու ընտրությունների ։ Մարդիկ խաբված են միշտ, չեն ուզում մասնակցել, հետևաբար այն պետք է լինի պարտադիր և աստիճանաբար էլեկտրոնային։
Ժողովրդի կոռումպացված փոքրամասնությունը չպետք է որոշի բոլորի ճակատագիրը։ Սա արդեն գոյաբանական ու ազգային անվտանգության հարց է։ Ինչպես հանրակրթությունն ու զինծառայությունը, այդպես էլ ընտրությունը պետք է լինի պարտադիր, քանի որ արդեն երկիր ենք կորցնում։ Երբ օրերից մի օր ձևավորվի 60-70 տոկոս միջին դաս ունեցող քաղաքականապես գրագետ հասարակություն, նոր կարելի է հանել պարտադիրությունն և այլ խստությունները։
Եթե փոփոխություններ չարվեն, որպեսզի արտացոլվի դրանում ժողովրդի իրական մեծամասնության իրական տեսակետը, ապա ընտրությունների ինստիտուտով երբեք նորմալ կադրեր իշխանության չեն հասնելու և միշտ երկրում լինելու են հեղափոխական ռիսկեր։
Տիգրան Խաչատրյան
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք...
Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում
ԱՄՆ-ը Հայաստանի և 74 այլ երկրի քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի
«ЧП АРМЕНИЯ » ՖԲ էջը գրում է
ԵՐԲ ԲԵՆԶԻՆԻՑ ԱՐՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ... Արիս Քարամյան
2026 հունվարի 1-ից ԱՄՆ-ն ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին վիզայի տրամադրումը
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը հրավիրվել է դատախազություն
Երկակի ստանդարտներ ՔՊ-ում.Արեգ Սավգուլյան
Վաղարշապատի նախկին ղեկավարին և նրա հետ փոխկապակցված 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է
Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում
Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության



