- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Վարդան Ղուկասյանից սարսափում են և նրա մահն են ուզում նրանք, ովքեր ծանր հանցագործություններ են կատարել Հայաստանի Հանրապետության դեմ
Վարդան Ղուկասյանին ցանկանում են տեսնել բոլոր նրանք, ովքեր, իրավամբ, արդարադատության կարոտ են
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ
ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Ես ուրախ կլինեի, եթե Վարդան Ղուկասյանը լիներ Հայաստանում, ինձ համար ավելի հեշտ կլիներ ներկայացնել իր շահերը և պաշտպանել իրեն առաջադրված մեղադրանքներից։ Մեղադրանքներ, որոնք ոչ միայն հեռանկար չունեն, այլ նաև հետագա ուսումնական ձեռնարկներում անհրաժեշտ է սովորեցնել ապագա իրավաբաններին, թե ինչպես չի կարելի մեղադրանք առաջադրել։
Եկել է ժամանակը մեկ քայլ առաջ անելու և արձանագրելու․ իրավամբ, փաստաբանը պաշտպանում է ոչ թե անձին, այլ պաշտպանում է անձից՝ իրեն առաջադրված մեղադրանքից։ Ու կարևոր չէ, թե ով է այդ անձը։
Ինքս լինելով ոչ կուսակցականացված իրավապաշտպան, պաշտպանել ու պաշտպանելու եմ յուրաքանչյուրին՝ անկախ չինից, պաշտոնից, նախկին-ներկա լինելուց, այդ թվում վաղն անհրաժեշտության դեպքում նաև Ձեզ՝ Ձեզ առաջադրված մեղադրանքից։ Դա եմ համարում իմ՝ իրավապաշտպանիս առաքելությունը ու թքած ունեմ, թե հասարակությունն ինչ վերաբերմունք ունի իմ պաշտպանյալների նկատմամբ, ինչպես արհամարհած ուներ Հիսուսը, երբ պաշտպանության տակ առավ պոռնիկին հասարակությունից։ Հասարակություն, ով այսօր անհատին սարքում է հերոս, վաղը՝ տականք, հետո սրբացնում է։
Հիմա Վարդան Ղուկասյանի մասով։
Իմ՝ իրավապաշտպանիս համար ակնհայտ է, որ պետական մակարդակով արվում է ամեն ինչ, որպեսզի Վարդան Ղուկասյանն արտահանձնվի Հայաստան, որպեսզի ենթարկվի քաղաքական հաշվեհարդարի։
Դրան հասնելու համար անգամ քրեական գործը Հայաստանի պետական լիազոր մարմինը ջանք ու եռանդ չի խնայել, թարգմանել և ուղարկել է ԱՄՆ՝ չգիտակցելով, որ այնտեղ նստած են մասնագետներ, ովքեր տալու են այդ վարույթի իրավաքրեական գնահատականը, որից հետո տալու են կարծիք այս վարույթի շրջանակում Հայաստանի մասին։ Ես կարող եմ հասկանալ, որ եթե վեճը, խնդիրը երկու անձանց միջև է, անձը ամեն կերպ փորձ է անում երրորդ անձի մոտ ցույց տալ իր առավելությունը, բայց պետական մակարդակով ամեն կերպ փորձ կատարել հասնել առավելագույն արդյունքի, օգտագործելով ամեն մի միջոց՝ արդար չէ, առավել ևս, երբ պարզվելու է ողջ իրականությունը, իսկ իրականությունը հետևյալն է․
Հայաստանում միջազգային չափանիշներին մոտ գործում է դատական իշխանությունը, դատարանների կողմից իրականացվում է արդարադատություն, բացառությամբ այն անձանց նկատմամբ, ովքեր համարձակվում են ոչ միայն քննադատել նախկին և գործող պաշտոնյաներին, մեղադրել հանցագործ անգործության կամ անօրինական գործողություններ կատարելու մեջ, այլ նաև փաստեր և ապացույցներ են ներկայացնում, օրինակ՝ կոռուպցիոն սխեմաներում պաշտոնյաների մասնակցությամբ պայմանավորված կամ այլ ծանր հանցագործություններ կատարելիս: Այն քաղաքական գործիչների պարագայում, ովքեր քննադատում են Կառավարությանը, վերջինիս կողմից կայացվում է քաղաքական որոշում՝ դա իրագործելով կեղծ քրեական մեղադրանքներ առաջադրելու ձևով, որպեսզի կարողանա լռեցնել վերջիներիս։ Եթե ընդդիմադիրը լռում է, հետագայում վերջինիս հանդեպ վերոնշյալ գործողությունները դադարեցվում են։ Իսկ եթե ոչ, ապա Կառավարությունը իրականացնում է որոշակի անօրինական գործողություններ, ինչպիսիք են բռնությունը, խոշտանգումը, որպեսզի հասնի իր նպատակներին։
Այս գործողությունները հեշտ է իրականացնել, քանի որ երդվյալ ատենակալնների ինստիտուտը բացակայում է Հայաստանի դատավարական համակարգում, որոշման կայացումը կատարվում է միմիայն դատավորի կողմից, որը հեշտությամբ կարող է կախված լինել և ազդեցության տակ գտնվել գործադիրից, ինչն անթույլատրելի է։
Խնդրանքս, հորդորս Ձեզ հետևյալն է, մի լսեք տարբեր ոլորտի, կալիբրի պաշտոնյաների, ովքեր վաղն առաջինն են, որ ոչ միայն Ձեզ ուրանալու, այլ նաև մեղադրելու են։ Ետ կանչեք դատախազության 2023 թվականի դիմումը։ Ի հեճուկս Հայաստանի պետական մարմինների ջանասիրության՝ ԱՄՆ-ի դատարանը չի արտահանձնի Վարդան Ղուկասյանին Հայաստանի Հանրապետություն, իսկ եթե արտահանձնի՝ ապա Դուք, որպես պատասխանատու և նրա անվտանգության երաշխավոր, ի վիճակի չեք փակելու նրանց ճանապարհը, ովքեր պատրաստվում են հաշվեհարդար տեսնել Վ․Ղուկասյանի նկատմամբ՝ ազատվելով բազմաթիվ կոռուպցիոն սխեմաներով կատարած հանցագործությունների պատասխանատվությունից։
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՓԱՍՏԱԲԱՆ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

«Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք մեր ժպիտներով, մեր աշխատանքով, մեր խոսքով».Արթուր Վանեցյան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջ ստեղծված իրավիճակը մնում է մտահոգիչ. Ժաննա Անդրեասյանը չի կարողանալու խուսափել անձնական պատասխանատվությունից

Հոկտեմբերի 15֊ ին ՄՈՒՐԱՑԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ տեղի է ունեցել Սպանություն.Սոֆյա Եսայան

Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջի հայտարարություն է տարածել

Կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Հարկավոր է իմանալ, որ վիրտուալ տիրույթը ևս հասարակական տիրույթ է ...

Երբևէ չեմ տեսել Հայոց եկեղեցու դեմ տարբեր պատրվակներով այսքան վրեժխնդրություն...

Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարում է անժամկետ գործադուլ

«Միքայել Համբարձումյան և գործընկերներ» ընկերությունը միանում է գործադուլին

Անահիտ Ավանեսյա՛ն, երեկ «Էրեբունի» ԲԿ-ում ի՞նչ մայրական մահ է գրանցվել, լուսավորե՛ք

Անահիտ Ավանեսյանի երազանքներն ու Հայաստանյան դառն իրականությունը. նախարարը գո՞հ է իրենից

«Տաշիր Սամոյի» շարժումը բավական լպրծուն է դառնում

Երևանցիների համբերության բաժակը լցվել է այլևս

Հայաստանում իրենց ստորաքարշ գործունեությունն են իրականացնում տաս մարզպետներ.Արթուր Համբարձումյան

ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը ոչ միայն չի հերքում, այլեւ հաստատում է ամուսնու ընտանիքի կատարած ապօրինությունը

Վարդան Ղուկասյանն այսօր Հայաստանում քաղաքական ռեալ գործոն է...

Ինչո՞ւ 44-օրյա պատերազմի մասին զեկույցն այդպես էլ չհասավ ԱԺ դահլիճ

Հրայր Թովմասյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. դատախազություն

Բորիս Ավագյանն այսօր կլիներ 44 տարեկան

Ժաննա Անդրեասյանի պոպուլիստական հեքիաթը. ինչպիսին է իրականում Հայաստանի կրթական համակարգը

«Տաշիր Սամոյի» պարադոքսը. երրորդ ուժի ձևավորո՞ւմ, թե՞ օլիգարխիկ մոդելի վերադարձ

Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...

Վրաց֊թուրքական սահմանային մաքսակետում 3 օր առաջ հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր.Գևորգ Դանիելյան




