- 2026-03-31 22:56:00Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հայաստանում, հատկապես վերջին շրջանում սնկի պես աճել են բժշկական կենտրոնները, բայց դրանցից ոչ բոլորն են, որ իսկապես ծառայում են հանրության շահերին ու առողջության պահպանմանը: Հիմնականում բիզնես պրոյեկտներ են:
Imma (Իմմա բժշկական կենտրոնը), որ արդեն տևական ժամանակ է՝ գործում է դաշտում, շահեկանորեն տարբերվում է մնացյալից նախևառաջ շնորհիվ իր գլխավոր տնօրեն տիկին Մարիամ Վահանյանի կողմից ներդրված այնպիսի սկբունքների, որոնց կենտրոնում մարդն է, այլ ոչ թե պացիենտից ստացվող շահը:
Ահա, սա է թերևս պատճառներից մեկը նաև, որ Մարիամ Վահանյանը, այսօր բավական մեծ ճանաչում է վայելում հանրության մեջ ու առողջապահական հանրույթի շրջանում, իսկ սոցցանցերում նրա բազմահազար հետևորդների թիվը օրեցօր միայն աճում է: Աճում է այն պատճառով, որ Մարիամ Վահանյանը միայն սեր, հարմոնիա է իր շուրջը տարածում՝ մի բան, որի կարիքը հատկապես հիմա հանրությունը շատ է զգում:
Օրերս ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ Մարիամ Վահանյանը մի հարցազրույց էր ունեցել՝ փորձելով Ղուկասյանին հանրության համար բացահայտել մեկ այլ՝ շատերին անծանոթ կողմից: Հանրությունը քիչ բան գիտի նրա կենցաղի, մարդկային իրական տեսակի մասին, այն մասին, թե ասենք ինչպիսի հոգատար զավակ է նա իր մոր համար և այլն: Եվ ահա հարցազրույցում Մարիամ Վահանյանի՝ նրբորեն ձևակերպած հարցերի շնորհիվ մարդիկ ունեցան հնարավորություն՝ պատկերացում կազմելու Վարդան Ղուկասյան մարդու մասին:
Հարցազրույցում հնչել էին հարցեր՝ Ղուկասյանի դեմ վերջին շրջանում իրականացվող հարձակումներին վերաբերող նաև՝ ընձեռելով հնարավորություն՝ առաջին ձեռքից տեղեկանալու այդ ամենին Ղուկասյանի արձագանքի մասին: Արձանագրենք, որ Մարիամ Վահանյանին իսկապես հաջողվեց նոր լույսի ներքո ներկայացնել Վարդան Ղուկասյանին , ինչը չափազանց կարևոր պետք է համարել հատկապես հասարակության տեսանկյունից, քանի որ չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչ մարդկային տեսակի հետ գործ ունի հասարակությունը՝ ի դեմս այս կամ այն գործչի:
Ինքս, ցավոք, առիթ չեմ ունեցել՝ ճանաչելու Մարիամ Վահանյանին, նրա հետ դեմ առ դեմ շփվելու, սակայն ինչպես ասում են, մարդուն ճանաչելու համար պետք է նրա հետ նախ խոսել, քանի որ հենց խոսքն է, որ շատ արագ ի հայտ է բերում մարդու էությունն ու բովանդակությունը: Այս իմաստով պետք է շատ գնահատելի համարել տիկին Վահանյանի խոսքը, որը հնչում է սոցցանցերում: Այդ խոսքը հուշում է, թե ինչպիսի բարի, դրական անձնավորություն է դրա հեղինակը և թե իրականում որքան մեծ է նման մարդկանց անհրաժեշտությունը մեր մռայլ իրականությունում:
Ընդ որում՝ տիկին Վահանյանը դրականորեն է ընկալվում՝ ոչ միայն իր մասնագիտության կամ գործունեության բնույթով պայմանավորված, այլ նաև որպես մարդ, որպես տեսակ: Պետք է ընդգծել, որ նրա մարդկային տեսակին բնորոշ դրական կողմերն արտահայտվեցին նաև Ղուկասյանի հետ ունեցած հարցազրույցում. չկային տաբուներ այդ անկեղծ զրույցում, շինծու հարցեր, չկար միտում՝ արհեստականորեն որևէ մեկին ծաղկեցնելու, փոխարենը կար մարդկային պարզություն՝ ընկալելի յուրաքանչյուրի համար:
Մնում է միայն հաջողություն մաղթել Մարիամ Վահանյանին իր գործունեության մեջ ու հույս հայտնել, որ հանրօգուտ այդ գործունեությունը հետագայում ևս չի ընդհատվի՝ իր օգուտը բերելով ողջ հասարակությանը:
Գայանե Մանուկյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



