- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Կա ձևավորված մի պատկերացում, ըստ որի՝ Դոնալդ Թրամփի ընտրությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում կարող է լավ չազդել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, ինչը, սակայն, հերքելու է եկել Թրամփի համակիր, հոգևորական Ջոել Թենին՝ վստահություն հայտնելով, որ Թրամփի վարչակազմը կլինի Միացյալ Նահանգների ամենահայամետ վարչակազմը՝ նախագահ Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր: «Հաստատված է՝ ես պաշտոնապես ստանձնելու եմ մի դեր՝ նվիրված Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Լրացուցիչ մանրամասներ հայտնի կդառնան երդմնակալությունից հետո: Թող Աստված օրհնի մեր երկու ազգերին՝ առաջնորդելով նրանց իր արդարությամբ և պարգևելով հարատև բարգավաճում», - ֆեյսբուքյան էջում գրել է Թենին:
Թենիի հայտարարությունները բավական բարձրագոչ են հնչում ու հաճելի: Իսկապես որ Թրամփի թիմում կան ընդրգծված հայամետ դեմքեր, ինչը թույլ է տալիս՝ հուսալու, որ Հայաստանի համար հատկապես այս ճակատագրական շրջանում ԱՄՆ-ն կցուցաբերի պատշաճ աջակցություն:
Խնդիրը, սակայն, այն է, որ եթե նույնիսկ ԱՄՆ-ում նախագահ դառնար «յան» վերջավորությամբ ազգանուն ունեցող մեկը, դա բավական չէր կարող համարվել՝ ակնկալածը երաշխավորված համարելու, քանի որ քաղաքականության մեջ, ինչպես և կյանքում, ոչինչ միակողմանիորեն չի լինում: Խնդիրը Հայաստանի Հանրապետության իշխող վերանախավն է իրականում:
Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում արդարացված է համարել Հայաստանի դեպքում «Արևմտյան Ադրբեջան»-ի կիրառումը՝ թուրքական այդ ստոր քարոզչությունն արդարացնելով մեր կողմից բանեցվող «Արևմտյան Հայաստան» տերմինով: Նրա այս հայտարարությունը բավական լուրջ արձագանք է գտել հանրության շրջանում:
Փաշինյանի հարցազրույցից պարզ էր դարձել, որ վերընտրվելու դեպքում շարունակելու է է՛լ ավելի մեծ ջանասիրությամբ Հայաստանը վերածել «Արևմտյան Ադրբեջանի»՝ դառնալով Կովկասում թուրքական շահերի արտահայտիչը: Թուրքական շահերի արտահայտիչ իշխանությունը կարո՞ղ է արտահայտել կամ առաջ տանել հայկական շահերը: Ոչ, իհակե, քանի որ չկա շահերի որևիցե իրական ընդհանրություն:
Հետևաբար՝ որքան էլ ԱՄՆ ղեկավարությունը շանս տա Հայաստանին կամ կանգնի նրա կոքղին, եթե իշխանությունները հակված չլինեն՝ սպասարկելու սեփական ժողովրդի ազգային շահերը, որևիցե օտար իշխանություն դա նրանց փոխարեն չի անելու ու պարտավոր էլ չէ, քանի որ ոչ ոք պարտավոր չէ հայից ավելի հայ լինել:
Այնպես որ՝ հարցը, թե ինչպիսին կլինեն հայ-ամերիկյան հարաբերություները նորընիր նախագահի օրոք, արդյոք նոր վարչախմբի օրոք Հայաստանը կգտնի՞ պաշտպանություն թուրք-ադրբեջանակն ագրեսիայից, թե՞ ոչ, մնալու է բաց այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում իշխում է «Քաղաքացիական պայմանագիրը», որին որոշ ուժեր օժտել են իշխանությամբ՝ Հայաստանը քարտեզից ջնջելու:
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



