- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Սա հումանիզմ չէ, սա վտանգավոր գործարք է…
«Լաչին-Աղդամ» դիսկուրսը…

Ալիևի «հումանիզմը» սահմաններ չունի:
Նա այնքան է մտահոգ Արցախի հայերի սոցիալ-տնտեսական ծանր վիճակով, որ Կարմիր Մահիկի միջոցով 40 տոննա ալյուր է Աղդամով ուղարկել Ստեփանակերտ:
Դե իսկ արցախահայերն էլ անշնորհակալ են.
ստանալու ու շնորհակալություն հայտնելու փոխարեն չեմ ու չում են անում, մերժում «օգնությունը», ալյուրով բեռնված բեռնատարներն էլ չեն թողնում մուտք գործեն Ստեփանակերտ…
Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին արցախցիները վրաններ են տեղադրել և հերթապահություն են սահմանում, դե իսկ ռուսներն էլ խոստացել են՝ թույլ չտալ ադրբեջանական բեռնատարները մտնեն Ասկերան:
- Բա կարելի՞ է, բա դա մարդկությու՞ն է…
Իսկ եթե լուրջ, հատկանշականն այն է, որ ըստ էության Ադրբեջանն այս քայլով առաջին անգամ խոստովանում է, որ Արցախը բլոկադայի մեջ է:
ՄԱԿ ԱԽ-ում տորթերի նկարներ թափահարող ադրբեջանցի չինովնիկները, որոնք առիթը բաց չէին թողնում հայտարարելու, որ Արցախում բլոկադա չկա, հումանիտար աղետ՝ ևս, իսկ Լաչինի միջանցքը բաց է, ապա այսօր՝ հումանիտար օգնություն, այն էլ առաջին անհրաժեշտության պարեն՝ ալյուր ուղարկելով Արցախ՝ հակասեցին իրենք իրենց, պայթեցրին իրենց իսկ տեղեկատվական փուչիկն ու պատռեցին իրենց ստոր դիմագիծը:
Իսկ այս «թատերական բարեգործական ներկայացումը» վերջնականապես մերկացրեց վերջիններիս նպատակները…
Մեկը լինի ադրբեջանցի «բարեգութ հումանիստներին» հարցնի, թե եթե իրոք այդքան մտահոգ էիք ու անհանգստացած՝ ձեր իսկ կողմից կազմակերպած բլոկադայի արդյունքում Արցախում սննդի սղության խնդրով, ապա ինչու՞ այսքան ժամանակ չէիք բացում Լաչինի միջանցքը և չէիք թույլատրում հուլիսի 26-ից Հակարիի կամրջի մոտ կուտակված հումանիտար բեռների մուտքն Արցախ:
Կամ ինչու՞ դեռևս այն ժամանակահատվածում չէիք առաջարկում ձեր «անմնացորդ ու անշահախնդիր» ծառայությունը և հիմա նոր, հանկարծ ձեր մեջ արթնացավ «հումանիզմը»:
Եթե դա իրոք հումանիտար բեռ է (ի դեպ՝ անվտանգ), ձեր նպատակն էլ՝ արդար, ապա ինչու՞ ոչ թե չեզոք՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, այլ ձեր անմիջական ենթակայության տակ գտնվող Կարմիր մահիկի միջոցով եք ուղարկում բեռը:
Եվ որ ամենազավեշտալին է.
արդյո՞ք ձեր «հումանիստական» մտքով չի անցել, որ «օգնության» հասցեատիրոջն առհասարակ պետք է հարցնել իր կարիքների ու դիրքորոշումների մասին, ստանալ համաձայնություն ու նոր դրսևորել բարի կամք՝ տրամադրելով վերջինիս սպասելիք օգնությունը:
Որտե՞ղ եք տեսել, որ մեկին «զոռով» տրամադրեն օգնություն՝ առանց վերջինիս խնդրանքի, ցանկության ու համաձայնության…
Կամ թե ինչքա՞ն պադոշ ու անինքնասեր պետք է լինես, որ մերժվես օգնության տրամադրման հարցում, բայց քեզ ապուշի տեղ դրած՝ «լռվես մնաս» բետոնե արգելապատնեշների, փշալարերի ու փակ շլագբաումների դիմաց:
Այնպես որ՝ աբսուրդի ու մառազմի ժանրի «լավամարդությունն» ու «ձեր արև» շուստրիությունը պահեք ձեզ…
Դրա փոխարեն, մի քանի կադր նկարվեք ճանապարհին կանգնած բեռնատարների ու վրանների հետ, մի քանի կադր էլ՝ մութ ու ցուրտ վիճակում թեյ խմելիս, լրատվականներին բողոքեք, որ դուք խիստ մարդասեր եք, հայերն էլ անշնորհակալ, որ դուք նման արհամարհանքի արժանք չէիք ու այդ համոզիչ նոտայի վրա՝ դեմոնստրատիվ, նեղսրտածի ու փոշմանածի դեմքեր ընդունած հետ վերադարձեք Բաքու:
Ախր համոզիչ չեք…
Որտե՞ղ եք տեսել, որ դահիճ մարդասպանը, հայատյաց ցեղասպանը մարդասեր ու բարեգութ լինի…
Ախր պարզից էլ պարզ է, որ ձեր նպատակը բնավ հումանիստական չէ:
Մանավանդ, երբ հայկական կողմից մերժվելուց հետո ադրբեջանցի քաղաքացիականներ են լցվում Աղդամի մատույցներ ու վրաններ տեղադրում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին…
Թե ի՞նչ գործ ունեն ադրբեջանցի քաղաքացիականներն այդ տարածքում և թե ի՞նչ «միսիա» են իրականացնելու Կարմիր մահիկին զուգահեռ՝ դժվար չէ կռահել…
Իսկ այն լոլոները, թե բա՝ «Աղդամից Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը: Որքան շատ ճանապարհներ, այնքան լավ բոլորի համար»՝ ևս պահեք ձեզ…
Ալիևի՝ «Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը բացելուց հետո ԿԱՐՈՂ Է օգտագործվել նաև Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը՝ Ադրբեջանի մաքսային և սահմանային ռեժիմի կանոնների պահպանմամբ» արդեն իսկ խոսում է դրա փակ մնալու մասին…
Անգամ եթե գանք համաձայնության, բավարարենք Ալիևի քմահաճույք-պարտադրանքն ու բացենք Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, բայց չօգտվենք այդ ճանապարհից, հետևաբար՝ այն չծառայի որպես հումանիտար բեռների մատակարարման միջանցք՝ բա էլ ի՞նչ նպատակին պետք է այն ծառայի…
Մանավանդ, եթե Ալիևն իրոք իր խոսքին տեր լինի ու 24 ժամ անց բացի Լաչինի միջանցքը:
Այնպես, որ մենք հո գիտենք, որ զոռով ու զոռբայությամբ լավություն չեն անում ու հումանիզմ չեն դրսևորում..
Մենք լավ գիտենք ինչի համար եք «վիզ դրած» ուզում բացել Աղդամի ճանապարհը…
Հարգելինե՛րս, միջազգայնորեն ճանաչված կա մեկ միջանցք և դա Լաչինի միջանցքն է:
Բացառապես Լաչինի միջանցքով պետք է ապահովվեն հումանիտար բեռների մուտքն Արցախ:
Մնացյալ ալտերնատիվ առաջարկներն այլ նպատակներ են հետապնդում…
Իրականում՝ խիստ համեստ հնարավորությունների ու հակադրվելու խիստ սահմանափակ ռեսուրսների պայմաններում շատ դժվար է ընդդիմանալ ադրբեջանական ուլտիմատումներին ու գնալ նոր ստատուս քվոների:
Մանավանդ, երբ միաժամանակ սոցիալ-տնտեսական անասելի ծանր պայմաններ են, թշնամին նպատակադրված սովամահ է անում, միակ օրինական ճանապարհ-միջանցքն էլ փակ է պահում:
Միաժամանակ փորձն էլ ցույց է տալիս, որ ով ուզում է գա իր հեղինակությամբ ու հումանիտար բեռներով, հորդորի կամ պարտադրի բացել Լաչինի միջանցքը, միևնույն է՝ Ալիևն անդրդվելի է…
Այդ համատեքստում վերստին գալիս եմ այն համոզման, որ միակ տարբերակը, որը կարող է իրեն արդարացնել ու արդյունք գրանցել, դա հուլիսի 19-ին իմ կողմից հրապարակած Կոչ-առաջարկն է:
Դավիթ Կարապետյան
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



