- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-11-06 10:59:00Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Մ.Մ.-ն, 2008 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2013 թվականից մինչև 2018 թվականը՝ հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու օրենսդրական արգելքին հակառակ՝ մինչև 2016 թվականը ինչպես անձամբ, այնպես էլ իր մտերիմներ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը՝ օրինականացնելով վերոնշյալ ապօրինի գործունեության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Հսկող դատախազը 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ՝ Մ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)): Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի 435-Ն որոշմամբ՝ Էներգետիկայի նախարարության «Հայէներգանորոգում» ՓԲ ընկերության գույքի կազմից առանձնացված «Ձորա ՀԷԿ» տեղամասի՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի ներդրմամբ ստեղծվել է «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերությունը: Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է Պաշտպանության նախարարությանը:
2010 թվականի դեկտեմբերի 16-ին Պաշտպանության նախարարության կողմից մշակվել է վերոնշյալ գույքի օտարման խոշոր գործարք կնքելուն հավանություն տալու մասին կառավարության գաղտնի որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվել է թույլատրել Պաշտպանության նախարարությանը՝ հավանություն տալ խոշոր գործարքի կնքմանը, այն է՝ 3 մլրդ 600 մլն դրամով գույքն օտարել փաստացի Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է Մ.Մ.-ին փոխկապակցված անձանց՝ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի կողմից՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում հաշվառված «Էմ Ջի Դի Սի ինք» առևտրային ընկերության և «Վոդ Գրուպ» ՍՊ ընկերության միջոցով 2010 թվականի հոկտեմբերի 27-ին:
2010 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության 4 մլրդ 646 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով գույքը 3 մլրդ 600 մլն դրամով օտարվել է Մ.Մ.-ի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:
Այնուհետև, Կառավարությունը, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով, 2011 թվականին համապատասխան որոշմամբ փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանել մինչև 30 Մվտ հզորությունը: Արդյունքում՝ խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանն ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում: Կառավարության որոշման հիման վրա՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոփոխել է էլեկտրաէներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան և 2012-2016 թվականների ընթացքում «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար սահմանել կրկնակին գերազանցող սակագներ: Արդյունքում՝ «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է 3 մլրդ 750 մլն 837 հազար 591 դրամ:
Մ.Մ.-ն քողարկել է ընկերության 30 տոկոս բաժնեմասերի իրական շահառու հանդիսանալու հանգամանքը, որի արդյունքում 2011-2016 թվականների ընթացքում ստացել է 1 մլրդ 113 մլն 698 հազար 628 դրամ շահաբաժին:
Վերը նշված ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված գումարներից՝ առանձնապես խոշոր չափերով 333 մլն 861 հազար 167 դրամ գումարն օրինականացնելու միասնական դիտավորությամբ փաստացի ստացված գումարների հանցավոր ծագումը խեղաթյուրելու, դրանց իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Միքայել Մինասյանը վերոհիշյալ գումարները միախառնել է իր այլ եկամուտների հետ, ապա տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այն է՝ տարբեր բանկային գործարքներ կատարելու եղանակներով դրանց հաղորդել է օրինական տեսք»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն
Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում Բաքվում, «կարևոր է»՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը
ՔԿ-ն Վեհափառի եղբորը և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացրել՝ Հարություն Մկրտչյանի սուտ մատնության հիման վրա
Իրական սրբապղծության մասին
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը կզբաղեցնի «ԴՕԿ» կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնը. Վարդան Ղուկասյան
«Մայր Հայաստանից» հուզված Նիկոլի երկու թեկնածուները Վաղարշապատում
Հազարավոր արցախցիներ ընտրությունների մասնակցելու իրավունք էլ չունենք... Նատաշա Պողոսյան
Հայաստանյան իշխանությունները չեն դադարում ստորացնել հայ ժողովրդին
Ժաննա Անդրեասյանի հեթական դավադրությունը. ինչո՞ւ է հենց մանկավարժականը հայտնվել թիրախում
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
«Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք մեր ժպիտներով, մեր աշխատանքով, մեր խոսքով».Արթուր Վանեցյան
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջ ստեղծված իրավիճակը մնում է մտահոգիչ. Ժաննա Անդրեասյանը չի կարողանալու խուսափել անձնական պատասխանատվությունից
Հոկտեմբերի 15֊ ին ՄՈՒՐԱՑԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ տեղի է ունեցել Սպանություն.Սոֆյա Եսայան
Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջի հայտարարություն է տարածել
Կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Հարկավոր է իմանալ, որ վիրտուալ տիրույթը ևս հասարակական տիրույթ է ...
Երբևէ չեմ տեսել Հայոց եկեղեցու դեմ տարբեր պատրվակներով այսքան վրեժխնդրություն...



