Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 19 2026թ.
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-09-11 13:41:00Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
- 2026-09-08 19:19:00 Աննա Հակոբյանը՝ բռնության, ընտանեկան արժեքների, ընդդիմության մասին.Tete A Tete
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
2026-09-19 22:19:00
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան ›››
2026-09-19 21:25:00
· Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան ›››
2026-09-19 20:38:00
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան ›››
2026-09-18 19:32:00
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը ›››
2026-09-07 15:30:00
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական ›››
2026-09-02 11:05:00
Վարչապետն այցելել է Երևանի Կ. ›››
2026-09-01 19:50:00
Շնորհավորանքս դստերս` ›››
2026-09-01 14:42:00
193 անշարժ գույք, միլիոնավոր ›››
2026-08-29 21:03:00
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ ›››
2026-08-28 11:15:00
Մանկավարժի մի համառոտ կյանք... ›››
2026-08-26 22:02:00
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ›››
2026-08-26 15:25:00
Ամերիկյան վարչակազմը մտադիր է ›››
2026-08-24 15:10:00
Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ ›››
2026-08-24 14:57:00
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ ›››
2026-08-22 18:56:00
ԱՄՆ դատարանն անօրինական է ›››
2026-08-19 10:04:00
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ ›››
2026-08-17 09:56:00
Գեներալ-մայոր Արամ ›››
2026-08-13 19:39:00
Ալեն Սիմոնյանը անվտանգության ›››
2026-08-09 20:21:00
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ›››
2026-08-02 10:54:00
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ›››
Արխիվ
Օրվա Հարցը
Օրվա Հարցը
Օրվա Լուսանկար
2020-11-14 00:14:00
Սփյուռքում ապրող նիկոլապաշտ հայեր՝ բերաններդ փակեք և մի վայրահաչեք. Ռազմիկ Մարտիրոսյան
Սփյուռքում ապրող նիկոլապաշտ հայեր, իսկը ժամանակն ա,
2023-03-05 20:48:00
«Մամ ջան»… Հռիփսիմե Հակոբյանը սիրով կանանց տոնին ընդառաջ մեր գեղեցկուհի մայրերին նվիրել է իր նոր երգը
Music - @GuroGasparyan Lyrics
- Avet Barseghyan Arrangement
- Karen Sevak Mix & Mastering
2018-02-09 17:58:00
Կոստանդին Պետրոսյան «ՀԱՅԱՍՏԱՆ»
Կոստանդին Պետրոսյան «ՀԱՅԱՍՏԱՆ»
Published on Feb 17,
2018-02-08 14:35:00
Նորայր Ժամհարյան և Թամարա Ժամհարյան «Իմ հասակը»
«Իմ հասակը»
ՇԱՏ ԳԵՂԵՑԻԿ ԵՐԳ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ
2017-10-04 14:37:00
ՊՐԵՄԻԵՐԱ. ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՒ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - «ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵՐ ԵՆ»
ՊՐԵՄԻԵՐԱ. ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՒ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵՐ ԵՆ»
2017-09-19 13:23:00
ԼԻԱՆԱ - «Շնորհավոր Լինի»
ԼԻԱՆԱ - «Շնորհավոր Լինի»
Liana-Shnorhavor Lini
Director: Aren
Գրառումս առհասարակ որևէ մեկի հետ չէր կարող համաձայնեցված լինել, կամ կատարվել որևէ մեկի դրդմամբ. Րաֆֆի Ասլանյան
2023-03-23 15:58:00
Տպել
Ոմանք հավանաբար կհիշեն, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի շուրջ ծավալվող դատավարական իրադարձությունների վերաբերյալ որոշ անձանց կողմից դրսևորվող անիրավաչափ հրապարակային ակտիվության մասին 27․11․2019թ․-ին ֆեյսբուքյան գրառում կատարեցի՝ լինելով գործող դատախազ։ Անմիջապես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը իմ նկատմամբ նշանակեց մի անհեռանկար ծառայողական ուսումնասիրություն։

Այո, այո, տեղեկացված գործընկերներ ջան, սխալ չեք կարդացել, պաշտոնավարման ընթացքում Գ.Կոստանյանի շատ սիրելի տեղակալներ Դավթյանի ու Հարությունյանի նախաձեռնությամբ։
Հենց նոր, համակարգչով աշխատելիս աչքիս ընկավ այդ ուսումնասիրության շրջանակներում իմ տված բացատրությունը։ Որոշեցի տարիների հեռվից դրա՝ առավել մեղմ հնչեցված մի հատվածը հրապարակել, գուցե որոշ ընկերների ու գործընկերների հետաքրքրի բովանդակությունը.
«Իմ ֆեյսբուքյան գրառմամբ խոսքս որևէ կերպ չեմ անձնավորել, չեմ քաղաքականացրել, այն չի կարող դիտարկվել որպես դատախազի քաղաքական զսպվածության կամ չեզոքության խախտում, չի կարող անկողմնակալ դիտորդի մոտ քաղաքական գործունեությամբ զբաղվելու կամ որևէ կուսակցության, քաղաքական ուժի նկատմամբ հովանավորչություն դրսևորելու տպավորություն ստեղծել, քանի որ խոսքս առհասարակ չունի քաղաքական բովանդակություն, իսկ ինքս երբևէ քաղաքականությամբ չեմ զբաղվել։
Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս որևէ քաղաքական, այդ թվում՝ իշխանական ուժի, խմբի, անհատի չեմ հարել կամ հարում, առանձին դեպքերում նույնիսկ իմ պասիվ քաղաքական իրավունքների իրացումից եմ զերծ մնացել։ Դատախազությունում բոլորս միմյանց անցյալը և ներկան շատ լավ գիտենք՝ անկախ որևէ գրառումից կամ դրա ընկալումից։ Բազմիցս նշել եմ, որ քաղաքականությունից գրեթե չեմ հասկանում, քանի որ աշխատանքային կենսագրությանս մոտ 16 տարիների ընթացքում մշտապես պահպանել եմ զբաղեցրածս բոլոր պաշտոնների համար առաջադրված ապաքաղաքականացվածության կարևորագույն սկզբունքը։
Համակարգում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հանդիսանում եմ այն դատախազներից, ովքեր երբեք քաղաքական գործընթացներին չեն միջամտել, այդ թվում՝ նախընտրական տարբեր ժամանակահատվածներում ենթականների քաղաքական նախասիրությունները պարզելուն ուղղված գործողություններ կատարելու, նրանց ուղղորդելու նպատակով խորհրդակցություններ անցկացնելու կամ այլ եղանակով։ Նշվածի մասին կարող են վկայել նաև ինձ հետ աստիճանակարգված ենթակայության հարաբերությունների մեջ գտնված մի քանի տասնյակ դատախազները։
Չանձնավորված խոսքս բացառապես ուղղել եմ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գ.Կոստանյանի քրեական հետապնդմամբ անթաքույց ուրախացած որոշ անձանց, որոնց մեջ բնականաբար չեն կարող լինել ՀՀ դատախազության աշխատակիցներ կամ այլ գործընկերներ, քանի որ նրանց ուրախությանը երբևէ ականատես չեմ եղել, ինչպես նաև այն անձինք (հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, տարբեր ժամանակների պաշտոնատար անձինք և այլն), ովքեր Գ.Կոստանյանին քննադատության են ենթարկել կամ նրա նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքը ցույց են տվել նաև նրա պաշտոնավարման ընթացքում։
Գրառմամբ անձանց անհատականացնող տվյալներ չեմ նշել, որպեսզի այն չդիտարկվի որպես վիրավորանք կամ դատախազի անզուսպ վերաբերմունք։
Պետական համակարգում աշխատած ցանկացած անձ վստահ եմ, որ զգացել է անընդունելի վարքագծի դրսևորումներ տարբեր մարդկանց կողմից, և այսօր տեսնում է նրանց «համարձակ» հրապարակային գործունեությունը, ովքեր ներկայանում են որպես խիստ հայրենասերներ կամ դեռևս իրենց ժամանակներից սկսած՝ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներ։
Քննարկվող գրառմամբ մերօրյա իրականություն ասելով՝ նկատի եմ ունեցել Գ.Կոստանյանի շուրջ ստեղծված իրավիճակը, իսկ առարկայական երևույթների հավերժականության բացակայության մասին նշումս վերաբերվում է հենց այդ իրավիճակին և ցանկացած մեղադրանքի հարաբերականությանը։ Դատավարական մեղադրանքի հարաբերականության վերաբերյալ խոսքս, «երբեմն» գոյականի օգտագործումից ակնհայտ է, որ վերաբերում է առհասարակ մեղադրանքին, այլ ոչ թե կոնկրետ Գ.Կոստանյանի մեղադրանքին, քանի որ դրա հիմնավորվածության մասին ի պաշտոնե կարծիք հայտնելու իրավունք չունեմ, առավել ևս՝ դրա հիմքում ընկած փաստական տվյալներին չեմ տիրապետում և ընդհանրապես մեղադրանքին ծանոթ չեմ։ Առավել մատչելի հնչեցնելու նպատակով՝ մեղադրանքի հարաբերական լինելը կապել եմ նաև իրավագիտության՝ ճշգրիտ գիտություն չհանդիսանալու հետ՝ նկատի ունենալով, որ քրեական դատավարությունում ապացույցների գնահատումը երբեմն նաև հայեցողական գործընթաց է, ինչին պրակտիկ աշխատանքում բազմիցս ականատես ենք եղել։ Բացի այդ, չպետք է մոռանալ անմեղության կանխավարկածի հանրահայտ սկզբունքը, ինչի ուժով որևէ մեղադրանք չի կարող փոխարինել դատավճռին։
Այլ կերպ ասած, հրապարակային խոսքս ազատ արտահայտվելու իմ սահմանադրական իրավունքի իրացումն է, որով որևէ մեկին վիրավորելու կամ սատարելու նպատակ, ցանկություն չեմ ունեցել, եղել եմ զուսպ, այն զերծ եմ պահել քաղաքական կամ դատախազի պաշտոնի համար անհամատեղելի այլ երանգներից։ Նշեմ նաև, որ նույնիսկ տեղյակ չեմ, թե Գ.Կոստանյանի վերաբերյալ գործը ով է հարուցել, ով է քննում կամ ով է հսկող դատախազը։
Այսինքն, խոսքս քննադատվելու մտավախությունից ազատ լինելու արդյունք է, որն ընդամենը ուղղված էր իմ նախկին վերադասի քրեական հետապնդմամբ ոչ իրավաչափ, անթաքույց ուրախություն ապրող, արատավոր վարքագծի տեր մի քանիսին։ Ընդ որում, գրառումս հանդիսանում է որպես նման անհատների գործելակերպին պատասխան և իմ ներքին բարոյականության դրսևորման հետևանք։ Երկար տարիներ աշխատում եմ դատախազությունում և առավել քան վստահ եմ, որ համակարգում, անկախ ամեն ինչից, չի կարող բարոյականության չափանիշների այլ ընկալում ձևավորված լինել։
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելուց ի վեր Գ.Կոստանյանին երբևէ չեմ հանդիպել, դատախազությունում գրեթե բոլորին է քաջ հայտնի, որ նրա հետ չեմ գտնվել ընկերական կամ մտերիմ փոխհարաբերություններում, բազմաթիվ ներկա ու նախկին դատախազների նման դատախազության տոնական խնջույքների սեղաններին երբեք նրան կենացներ չեմ ձոնել, նրա ընտանեկան կամ այլ մասնավոր առիթներին երբեք չեմ մասնակցել, օջախում երբեք հաց չեմ կիսել, այլ ունեցել եմ աշխատանքային լավ հարաբերություններ, սակայն, իր բոլոր թերություններով հանդերձ, հարգել և հարգում եմ նրան՝ առաջին հերթին իր արդարամտության և գրագիտության, համակարգում կոռուպցիայի դեմ իրական պայքարում հետևողականության, ենթակաների աշխատանքը պաշտաճ չափանիշներով գնահատելու կարողության համար։ Այս համատեքստում առավել քան անհասկանալի է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի զեկուցագրի բովանդակությունը, ով նշածս հանգամանքներին լավ ծանոթ է և ում հանձնել եմ Գ.Կոստանյանի հետ որոշակի հարցերի կապակցությամբ ունեցած հակասական կարծիքների պատճառով իմ կողմից 2016 թվականի մայիսի 2-ին ներկայացված՝ Շիրակի մարզի դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմումը, որն այդպես էլ ՀՀ գլխավոր դատախազի կողմից չընդունվեց՝ իմ դիրքորոշման իրավացիության հաշվառմամբ, ինչը նույնպես գնահատել եմ որպես վերադասի արդարամտության դրսևորում։ Ընդ որում, Գ.Կոստանյանի մասին հակադիր կարծիք ունեցողներին երբեք բացասաբար չեմ վերաբերվել և նույնիսկ նրա պաշտոնավարման ընթացքում արված առանձին դիտարկումներ մասնավոր զրույցներում հավաստի եմ գնահատել, սակայն ներկայացրել եմ նաև նրա ունեցած առավելությունները։
Գրառումս առհասարակ որևէ մեկի հետ չէր կարող համաձայնեցված լինել, կամ կատարվել որևէ մեկի դրդմամբ, քանի որ դա ինձ համար վիրավորական կհամարեի, սովոր եմ առնվազն արտապաշտոնեական հարթությունում լինել առավել քան ինքնուրույն՝ անկախ ժամանակներից և հանգամանքներից։ Դրա բովանդակությունը համացանցային մի քանի կայքերում հայտնվել է ոչ իմ նախաձեռնության և ոչ էլ ինձ հետ նախնական կամ հետագա համաձայնեցման արդյունքում, իսկ ինքս շուրջ երեք տարի որևէ լրագրողի հետ շփում չեմ ունեցել։
Նշեմ նաև, որ հրապարակային խոսքս որևէ մեկի նկատմամբ ցանկացած տեսակի կաշկանդվածության հետևանք չի հանդիսանում, որևէ քաղաքական ուժի, ներկա կամ նախկին որևէ պաշտոնյայի, այդ թվում՝ նախկին կամ ներկա գլխավոր դատախազների նկատմամբ չունեմ որևէ կաշկանդվածություն, քանի որ կենսագրությունս ինձ նման առիթ չի ընձեռում, պետական ծառայության շուրջ 16 տարիների ընթացքում պաշտոնը երբեք չեմ օգտագործել կապեր ստեղծելու կամ նյութական առավելություններ ձեռք բերելու նպատակով։
ՀՀ գլխավոր դատախազության բնակչության
առողջության դեմ ուղղված հանցագործությունների
գործերով վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյան»։
Թողնել մեկնաբանություն
2026-09-19 22:19:00

Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
2026-09-19 20:38:00

Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
2026-09-07 15:30:00

«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
2026-09-01 19:50:00

Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
2026-08-26 15:25:00

Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
2026-08-19 10:04:00

Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
2026-07-06 06:50:00

Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
2026-07-04 10:40:00

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
2026-06-10 22:55:00

Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
2026-06-09 07:11:00

Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
2026-06-09 00:41:00

Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
2026-06-08 02:16:00

ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
2026-06-08 00:37:00

ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
2026-05-23 22:32:00

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
2026-05-22 00:04:00

Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
2026-05-18 16:18:00

Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
2026-05-06 14:54:00

Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
2026-04-24 18:47:00

«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
2026-04-20 03:34:00

Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
2026-04-08 10:58:00

Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
2026-03-31 22:56:00

Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
2026-03-31 11:18:00

Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Բոլորը ›››
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Ամենաընթերցվածները
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
2026-09-19 20:38:00
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
2026-09-19 21:25:00
· Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
2026-09-19 22:19:00
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Facebook
2026-08-26 22:02:00
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
Արիս Քարամյան
Գուցե մենք երբեմն շատ արագ ենք անցնում
2026-08-24 14:57:00
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ (սերիալ, որի սցենարիստը վաղուց թոշակի է
2026-08-24 15:10:00
Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
Կառավարության ծրագիր-2026-2031 | Պետրոս Ղազարյանի



