- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

ՀՀ ԱԱԾ-ում քրեական գործ հարուցվեց Նիկոլ Փաշինյանի մտերիմներից մեկի՝ Արցախը հայհոյող Ռուստամ Ավագյանի դեմ։ Այս մասին հայտնում է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանը։
Նա գրում է․ «Հիշում եք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, ոմն Ռուստամ Ավագյանը ամենակեղտոտ բառերով հայհոյում էր Արցախի բնակիչներին և Արցախն ընդհանրապես։ ՀՀ քրեական օրենսգրքով դա պատժելի արարք է և նախատեսում է մինչև 6 տարվա ազատազրկում։ 2022թ․ մայիսի 17-ին ես այդ հանցանքի մասին տեսանյութ էի հրապարակել և միաժամանակ ԱԱԾ-ին հաղորդում ներկայացրել հանցագործության մասին՝ ազգային արժանապատվությունը վիրավորելու և ատելության, բռնության քարոզչության համար։ Այն ժամանակ ինձ հրավիրել էին ԱԱԾ՝ բացատրություն տալու, որտեղ մանրամասն ներկայացրել էի ինչպես Ռուստամ Ավագյանի գործած հանցանքները, այնպես էլ դրանց փաստական ապացույցները։
Ընթացքում պարզվեց, որ այդ անձը դեռևս 2020-ին նույնպիսի հանցանք է գործել կրկին հայհոյանք ու ատելություն տարածելով արցախցիների նկատմամբ, ինչի համար հարուցվել է քրեական գործ և իրականացվում է դատական գործընթաց։ Պարզվեց նաև, որ Ռուստամ Ավագյան անունով անձի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Սա այն դեպքում, երբ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի համար ընտրվել էր անհապաղ կալանավորումը։
2022թ․ օգոստոսի 2-ին հրավիրվել էի ՀՀ ԱԱԾ արդեն վկայի կարգավիճակում հարցաքննության՝ հաշվի առնելով, որ Ռուստամ Ավագյանի կատարած հանցանքի մասին ես եմ հաղորդում ներկայացրել։ Պարզվեց, որ ՀՀ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել այդ տղայի նկատմամբ, ապացուցվել է, որ նա հոգեպես հավասարակշռված վիճակում է ատելություն ու հայհոյանք տարածել Արցախի մեր հայրենակիցների հասցեին, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխված տարբերակի 319 հոդվածով ևս քրեորեն պատժելի է և նախատեսում է առնվազն 3 տարվա ազատազրկում։
Հիշեցնեմ, որ Օշականի բնակիչ Ռուստամ Ավագյանը ՔՊ-ի մտերիմ շրջանակից է, օգտվում է իշխանության հովանավորությունից ու նույնիսկ հրապարակային հպարտանում, թե ինքը կարող է հայհոյել Արցախցիներին, իսկ Աշտարակի ոստիկանությունը ապահովում է իր անվտանգությունը (տեսանյութը կա)։ Քանի որ տվյալ անձի նկատմամբ արդեն հարուցվել է նույն մեղադրանքով երկրորդ քրեական գործը, ապա անհապաղ պետք է լինի այդ անձի կալանավորումը։ դա է պահանջում օրենքի տրամաբանությունը։ Իրավաբաններին առաջարկում եմ ծանոթանալ գործերին և վերահսկողություն սահմանել դրանց ընթացքի վրա։
Միաժամանակ ԶԼՄ-ներին առաջարկում եմ ուշադրության կենտրոնում պահել և հետևել իրադարձությունների ընթացքին, որպեսզի կարողանանք ամենախիստ կերպով և օրենքի շրջանակում պատժել այդ հանցագործին։ Հիմա շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած հանցագործները պատժվեն ու զրկվեն գլխավոր հանցագործի աջակցությունից։ Պետք է խստագույն պատժվեն ինչպես Արցախին դավաճանողները, այնպես էլ նրանց մանկլավիկներն ու կողքին կանգնողները»։
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



