- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հայաստանն այլևս նոր նախագահ ունի,և դա Վահագն Խաչատրյանն է կամ Խաչատուրյանն՝ ըստ անձնագրի: Արդեն բազմաթիվ գործիչներ՝ համաշխարհայինից մինչև հասարական-քաղաքական ու Նիկոլ Փաշինյան, հասցրել են շնորհավորել նրան, բարեմաղթանքներ շռայլել և այլն: Նույնիսկ խոշորացույցի տակ է հայտնվել նրա ունեցվածքի մասին պաշտոնական տվյալները, որոնք, նկատենք, համեստ են, ինչը մեր օրերում սովորաբար շատերի կողմից ընկալվում է որպես դրական ազդանշան կամ բնութագրական:
Հարց է առաջանում, սակայն, թե խոշոր հաշվով ի՞նչ խնդիր է լուծելու ՀԱԿ կուսակցության վարչության նախկին անդամ, Երևանի նախկին քաղաքապետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար աշխատած Վահագն Խաչատուրյանը, կատարելո՞ւ է կրկին անգամ անգլիական թագուհու դեր, թե՞ այնուամենայնիվ, հետհեղափոխական Հայաստանը վերջապես կգտնի իր նախագահին՝ մեծատառով նախագահին:
Ցավոք, հետհեղափոխական պրակտիկան մեր երկրում ապացուցում է, որ նախագահն, ով էլ նա լինի, զուտ սահմանադրորեն նվազագույն ազդեցություն ունի երկրի կյանքում: Պաշտոնն այս թերևս ավելի շատ ներկայացուցչական է, քան՝ պրակտիկ նշանակության: Ընդ որում՝ պատճառը միայն երկրի՝ խորհրդարանական կառավարման մոդելի մեջ չէ, քանի որ աշխարհում կան մի շարք նմանատիպ կառավարմամբ պետություններ, որոնց նախագահների լիազորություններն այսչափ կրճատ չեն, նրանց ձայնը գոնե ինչ-որ չափով լսելի է:
Բայց արդյոք խնդիրը միայն Սահմանադրության կամ դրանով սահմանված նախագահական լիազորությունների՞ մեջ է: Ցավոք, ոչ, քանի որ հարցը ոչ միայն Սահմանադությունն է, այլև այն ներքաղաքական ռեալներն ու ներքին խաղի կանոնները, որոնք իշխող են Հայաստանում՝ 2018-ից սկսած:
Որո՞նք են այդ ռեալները:
Դրանք այնքան էլ զարմանազան կամ բազմազան չեն: Իրականությունն այն է, որ երկրի միակ տերն ու տիրակալը մեկ հոգի է, և դա Նիկոլ Փաշինյանն է՝ անկախ ՀՀ-ում գործող պետական ինստիտուտների քանակից կամ դրանց ղեկավարների անուններից ու անվանումներից: Եվ ով է կասկածում, որ Վահագն Խաչատրյանն երկրորդ Արմեն Սարգսյանն է դառնալու Հայաստանի գլխին ու լինելու է ընդամենն իրեն ուղարկված թղթերի «դակողը» Բաղրամյան 26-ում: 
Կասկած չկա, որ Խաչատրյանը Նիկոլի մոտ սովորական նոտար է աշխատելու, որից ընդամենը պահանջվելու է սուս-փուս գրչի մեկ հարվածով լեգիտիմացնել Կառավարության ղեկավարի կամ անդամների որոշումները: Այլ ֆունկցիա այս մարդը չի ունենալու:
Ավելին՝ նորընտիր նախագահի անձի ընտրությունն ինքնին հուշում է, որ Նիկոլ Փաշինյանին դրանից ավել ոչինչ հարկավոր էլ չէ, նա չի փնտրում խորհրդատուներ, նրան պետք չեն կամային անձնավորություններ, նրան պետք են ամեն ինչում իր հետ համաձայնվող ու չհակադրվող սուբյեկտներ:
Դատելով Վահագն Խաչատրյանի թողած աշխատանքային հետագծից՝ նոր նախագահը լիովին համապատասխանում է այդ դերին, քանի որ, ըստ էության, որևիցե գաղափարական հակասություններ Փաշինյանի ու Խաչատրյանի միջև չկան ու չեն լինի: Եթե լինեին, ներկա նախագահն ընդամենը շաբաթներ առաջ նախարար չէր աշխատի: Նիկոլն իր աշխատողին նշանակում է երկրի գլուխ՝ իրեն վերապահելով վզի դերը:
Ահա և «նախագահ» շոուի ողջ իմաստը:
Բայց այս ամենը գուցե այդքան տխուր չլիներ, եթե Հայաստանի առջև ծառացած խնդիրներն այսչափ տիտանական չլինեին: Չկա որևիցե հիմք՝ հուսալու, որ նախագահի անձի փոփոխությունը կարող է ինչ-որ բան փոխել: Երեկ նա էր, այսօր սա է, վաղը մեկ ուրիշը կլինի, եթե, իհարկե, վաղը գա կամ լինի: Հայաստանն իր վաղվա օրն է կորցրել՝ ահա թե որն է աղետը:
Գ.Մանուկյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



