USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Շնորհավոր Գիտելիքի և դպրության օր
2021-08-31 18:34:00
Տպել Տպել
Շնորհավոր Գիտելիքի և դպրության օր։
Յուրովի տարբեր են ամեն տարվա սեպտեմբերի 1-երը, այս անգամ էլ՝ պատերազմից հետո, տարբերվող է այն, ուղղակի մի նոր գիտակցությամբ պիտի դպրոց մտնենք, որ հայրենիքում մեր ապրելու երաշխավորը դառնա գիտելիքը։ Այն զինանոց պիտի դառնա թե՛ մարդկային ուղեղներում, թե՛ ռազմական գործողություններում...Գիտելիքը պաշտպանական վահան պիտ դառնա, որ հաստատակամ լինի մեր անկոտրում կամքը։ Գիտելիքը խոսք չէ միայն` թղթին հանձնած, այն հայրենիքում ապրելու մեր անզիջում ձգտումն է, որ կիրառվի կյանքում` հանուն մեր խաղաղ ապրելու իրավունքի։ Գիտելիքը դիվանագիտություն է, որով հայրենիք է պահվում, միայն ճիշտ «խաղացողներ» լինեն ճշմարիտ քայլերով... Գիտելիքը կյանք է, որ դպրոց պիտի մտնի իմաստությամբ ծանրաբեռնված, այն սերտած դաս չէ, և ո՛չ արհեստականորեն բարձրացված գնահատական, որի անպիտանելությանն արդեն առնչվել ենք։ Ամեն ինչի խելացին ու որակյալը, այն կյանքում կիրառելու հմտությունը, որը մեզ կտանի դեպի նոր գիտելիքների ձեռքբերում, որով ընդունակ կլինենք փրկելու մեր անձն ու հայրենիքը։ Ճիշտ կողմնորոշել սերնդին` գիտելիքը դարձնելով ապրելու երաշխիք. սա է մեր անցնելիք ճանապարհը, որ պիտի հաղթահարենք` նաև ուսումը դարձնելով կյանքի դպրոց։
Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրը, բոլոր նրանց, ովքեր իրենց քայլերով կկարողանան ապրեցնել հայրենիքը, այն կենսատու արևը, որը մեզ փոխանցած շողերով պիտի դառնա կյանքի աղբյուր՝ հայի հարատևող անսասան կամքով։
Այս նյութը դիտել են - 7407 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook