- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ինչո՞ւ են հին տեսագրություններն ոստիկանության արխիվներից դուրս բերվում ու նետվում լրատվադաշտ...

Երեկ, տելեգրամյան «Mediaport» ալիքը տարածել էր մի հին տեսանյութ, թեպետ նշված էր, որ դեպքը տեղի է ունեցել քիչ առաջ, որում երևում էր, թե ինչպես են իրավապահները Արմեն Ղազարյանի (Պզո) նկատմամբ, նրան բերման ենթարկելու նպատակով, բացահայտ բռնություն կիրառում՝ «պատերին ծեփելու», «ասֆալտին փռելու» տրամաբանությամբ՝ խախտելով բոլոր գրված ու չգրված օրենքները:
Մասնավորապես՝ հայտի է, որ ձերբակալելիս ձեռնաշղթաների կիրառումը թույլատրելի է, եթե ձերբակալվողից բխող վտանգն իրական է, և նա կարող է վնասել ոստիկաններին կամ դիմել փախուստի։
Արդեն ձեռնաշղթայվածին գետնին տապալել կարելի կլիներ միայն այն պարագայում, եթե անձը դիմադրեր կամ փախուստի փորձ կատարեր։ Միաժամանակ արգելված է համապատասխան գործողություն իրականացնող իրավապահին դիմադրելու հնարավորություն չունեցող անձին հարվածներ հասցնել:
Այնինչ փաստ է, որ բոլոր վերոհիշյալ կետերը ոստիկանները բացահայտորեն խախտել են, անտեսել, ընդ որոմ՝ արել են դա միտումնավոր կերպով՝ ինչ-որ մեկին դուր գալու նպատակով…
Հետաքրքիր է, որ տելեգրամյան ալիքի կողմից նյութի հրապարակումից բառացիորեն րոպեներ հետո այն սկսեցին տիրաժավորել բազմաթիվ լրատվական ռեսուրսներ՝ «Mediaport»-ին հղում տալով, միևնույն ժամանակ, սակայն, ակնհայտորեն խորամուխ չլինելով տեսագրութան իսկության մեջ. ինչպե՞ս է պատահում, որ այս ցուրտ եղանակին մարդիկ, թեթև, սպորտային հագուկապով նստած հացի սեղանին, հանկարծ ոստիկանները ներխուժում ու սկսում են գործողություն իրականացնել՝ ձեռնաշղթայելով, հարվածելով Արմեն Ղազարյանի գլխին, վիրավորելով անձը:
Հարց է առաջանում՝ ի՞նչ միտումով է տելեգրամյան ալիքն այս տեսանյութը տարածել: Հասկանալի է,որ ընտրությունների շեմին կեղտոտ տեխնոլոգիաներ այսպես թե այնպես միշտ էլ կիրառվում են,և ամեն ինչ արվում է՝ հանրության շրջանում տպավորություն թողնելու, արդարության առաջամարտիկի դերում իշխանություններին հանդես բերելու: Այս նպատակով հաճախ նաև հին տեսագրություններն են արխիվներից դուրս բերվում ու նետվում լրատվադաշտ:
Իրականում Արմեն Ղազարյանի մասնակցությամբ երեկվա տեսանյութը վաղուցվա պատմություն ունի, և բնավ նոր չէ:
Եվ ուրեմն՝ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ հաշվի առնելով այն, որ տեսագրությունը նկարահանվել է ոստիկանության աշխատակիցների կողմից՝ այն աշխատակիցների, ովքեր մասնակից են դարձել Ա.Ղազարյանի ձերբակալման օպերացիային: Ասել կուզի՝ նյութը դուրս է բերվել Ոստիկանության լրատվական վարչությունից, այն ոստիկանական խողովակներով է «Mediaport»-ին հասու դարձել, օդից ինչ-որ մեկի գրպանում չի հայտնվել:
Անշուշտ, բոլորն էլ հասկանում են, թե ով է իրականում տելեգրամյան սկանդալային ալիքի հետևում կանգնած, բայց հիմա դա չէ, որ ցանկանում ենք քննարկման առարկա դարձնել, քանի որ վաղ թե ուշ բոլորն էլ իմանալու են ճշմարտությունը:
Ակնհայտ է, որ գործ ունենք առաջին հերթին մարդու իրավունքների խախտման հետ: Մարդու տարրական իրավունքների խախտում չէ, ի՞նչ է, երբ հացի սեղանից իրավապահ կոչվածները մարդուն «փռում են ասֆալտին», վիրավորում ու խփում: Սնվելը պետական հանցագործությո՞ւն է, ի՞նչ հիմքով են Արմեն Ղազարյանի նկատմամբ բռնություն կիրառել: Մեկը կասի՞…
Աներկբա է, որ ՄԻՊ Արման Թաթոյանը նույնպես տվյալ պարագայում անելիք ունի՝ նախ պարզելու՝ տեսանյութը կոնկրետ որ ամիս-ամսաթվով է թվագրվում, ինչ խողովակներով է այն հասել «Mediaport»-ի տիրոջը, հանրայնացվել: Միաժամանակ հարկավոր է նշանակել ոստիկանական ծառայողական հետաքննություն: Ենթադրենք մարդը հանցագործ է, բայց մի՞թե միայն դա բավարար է՝ նրան հարվածելու, վիրավորելու ու այդ ամենը տեսագրելու, տեսագրությունն էլ տարածելու:
Կատարվածը կարող է փաստել մեկ բան՝ ոստիկանական համակարգին բնորոշ նախկին գործելաոճն ու բարքերը մնացել են անփոփոխ, իսկ եթե իսկապես իրավապահները ցանկանում են մաքրել իրենց անունն ու համակարգի համբավն,ապա պետք է հետաքննեն, քննություն պետք է անցկացնի նաև ՀՔԾ-ն՝ պարզելու առաջին հերթին այն, թե ինչպես է նյութը դուրս եկել ոստիկանության արխիվից, նաև այն, թե ասենք ով է այն սպան, ով հարվածներ էր հասցնում ձեռնաշղթայված Արմեն Ղազարյանին, վերջինիս անպատվում: Անձի անմեղության կանխավարկածը ոտնահարող սպան չի կարող այդպիսին համարվել՝ առավել ևս, որ նույն այդ սպան փաստացի զբաղված է ոչ թե իր բուն գործառույթով՝ հանրության պաշտպանությամբ, ինչպես քաղաքակիրթ երկրներում, այլ էժանագին ինքնահաստատմամբ, խուլիգանությամբ:
Մյուս կողմից՝ միանգամայն հնարավոր է, որ նմանօրինակ տեսագրության հանրայնացման նպատակը նաև հեղինակություններին համապատասխան ուղերձ հղելն է. իշխանություններն, առաջիկա ընտրություններին ընդառաջ, «մատ են թափ տալիս» քրեական ու թաղային հեղինակությունների վրա՝ այլոց օգտին չաշխատելու, չխանգարելու Նիկոլ Փաշինյանին վերարտադրվել: Անշուշտ, խնդիրն առավել գլոբալ է և պայմանավորված չէ կոնկրետ մեկ հոգու անձով; Ոստիկանության վարքագծի պատճառով միայն նրանք չէ,որ տուժում են, այլ ամենից առաջ ու շատ հաճախ տուժում են սովորական քաղաքացիներ, որոնց իրավունքների վրա, ինչպես պարզվում է, ոստիկանությունում ուղղակի թքած ունեն: Գուցե տվյալ պարագայում աղմուկը մի փոքր ավելին է, քան կարող էր լինել՝ պայմանավորված Ա. Ղազարյանի ազդեցիկությամբ, սակայն դրանից իրերի էությունը չի փոխվում. կլինի Արմեն Ղազարյանը, թե՝ ցանկացած այլ մեկը, սպան իրավունք չունի վիրավորել, անպատվել, հարվածել, ոչ համաչափ ուժ կիրառել մարդու նկատմամբ:
Իրականում անպատկառ վարք դրսևորող սպան ոչ միայն չի տարբերվում հանցագործից, այլև նրանից շատ ավելի վատն է, անհամեմատելիորեն բարոյալքված: Մարդկանց ասֆալտին փռելով՝ լավ տղա, իսկ առավել ևս լավ սպա չեն դառնում, այլ՝ ընդհակառակը:
Ինչպես ժամանակին, երբ արտահոսք էր եղել լրատվադաշտ, և «Newsmedia».am-ն ու Վարդան Ղուկասյանը տարածել էին այն տեսագրությունը, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանները հակագազով հարվածում քաղաքացուն, անցկացվեց հետաքննություն, այնպես և հիմա պետք է անցկացվի ծառայողական հետաքննություն՝ ապագայում բացառելու նմանօրինակ դեպքերի կրկնությունն ու, ինչու ոչ, իսկապես վերականգնելու ոստիկանության համբավը, որ այդպես էլ ոչ մի կերպ չի ստացվում մաքրել, իսկապես հեղափոխել:
Գայանե Մանուկյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



