- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հասցեական ուղերձ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին.
Հարգելի պարոն Միքայելյան, երբ 2018թ. նոյեմբերի 26-ին, լինելով ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, իմ ֆեյսբուկյան էջում հակադարձեցի Ձեր այն արտահայտությանը, թե իբր «թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը», րոպեներ հետո զանգ ստացա Երևանից և ստիպված էի երկարամյա ծառայություն անցած զինվորականիս բնավորությանն անհարիր զիջման գնալ և հանել գրառումս:
Տարիներ անց ասեմ, որ նախքան այդ երկտողը հանելը, իմ կողմից շատ հարգված այն ժամանակվա ՊԲ հրամանատարին ներկայացրի ծառայությունից ազատվելու մասին զեկուցագիր, սակայն ստացա կտրուկ մերժում...
Ժամեր անց ԶԼՄ-ներում հայտնվեց «ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆԸ ՀԵՌԱՑՐԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՎԱԾ ԻՐ ԳՐԱՌՈՒՄԸ» վերտառությամբ հրապարակումը և առաջին անգամ 25-ամյա զինվորական ծառայության ընթացքում ես ինձ անտանելի վատ զգացի:
Վատ զգացի ոչ թե նրա համար, որ ինձ բավականին հոգեհարազատ լրագրողական հանրույթի կողմից արժանացա նման ուշադրության, այլ, որ համոզված էի ձեզ հասցեագրած տողերիս ազնվության մեջ, բայց հանել էի...
Այսօր մենք հանձնել ենք Արցախյան առաջին պատերազմում հազարավոր նվիրյալների արյան գնով ազատագրված Հայրենիքի շուրջ 75%-ը, ուղիղ նշանառության տակ են հայտնվել Սյունիքի սահմանամերձ քաղաքներն ու գյուղերը, զոհաբերել ենք 5000-ից ավելի հայորդիների կյանք, ունենք տասնյակների հասնող անհայտ կորածներ, հազարավոր վիրավորներ, որոնց թվում նաև Դուք...
Այս ամենից հետո ինձ անհասկանալի է Ձեր լռությունը... Անհասկանալի է ոչ միայն այն պատճառով, որ Դուք Ձեր համեստ ավանդն եք ունեցել այն տարածքների ազատագրման գործում, որոնք այսօր արդեն հանձնված են, այլ նաև նրա համար, որ ղեկավարելով Մայր Հայրենիքում ապրող պատերազմի մասնակիցների ամենամեծ բանակը՝ «Երկրապահ» կամավորականների միությունը, շարունակում եք չեզոքություն դրսևորել իշխանությունների կողմից իրականացվող այս հայրենակործան զարգացումների հանդեպ... Այնինչ, այդ Միությունը կոչված է Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվել ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև պատերազմից հետո՝ երբ ծվատվում է Երկիրդ...
Այսքանով հանդերձ, որևէ պատասխան չեմ ակնկալում, պարզապես, ուզում եմ մի քիչ մտածեք և Ձեր հեղինակությունն օտագործեք մեր Հայրենիքին սպառնացող հետագա վտանգները կանխելու համար ... Մաղթում եմ մարտնչող երկրապահին հարիր ոգի և ամրություն:
Հարգանքներով՝ պահեստազորի գնդապետ Ս. Հասրաթյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



