- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Իշխանության թիմում շարունակվում է հրաժարականների, «խորտակվող նավից թռնելու» շքերթը:
Իմքայլական Գոռ Գևորգյանի՝ խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ որոշման մասին տեղեկությանը գրեթե զուգահեռ հայտնի էր դարձել, որ Սյունիքի մարզպետի իր պաշտոնը լքում է նախկինների հետ աներկբայորեն ասոցացվող, բայց հաջողությամբ «հեղափոխության սերունդ» դարձած նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Վերջինս մի սրտառուչ ուղերձ է հղել՝ կապված յուր հրաժարականի հետ՝ շնորհակալություն հայտնելով հայ ժողովրդի բոլոր շերտերին՝ սփյուռքահայերից մինչև «մարզի արտադրական հսկաներ»:
«Դմբ-դմբ-հու»-ն արագորեն սերտած ու ճարպկորեն «կաշի փոխած» մարզպետն, ով, փաստորեն, լքում է իշխանական թիմը ճիշտ ժամանակին՝ զգալով վերահաս վտանգը, պետք է արձանագրել, որ այն կարկառուն նախկիններից է, ում թողած հետագիծը նախահեղափոխական Հայաստանում, մեղմ ասած, խիստ անբարենպաստ «բեքգրաունդ» էր ապահովել տիրոջ համար:
Հունան Պողոսյանն, ըստ էության, Վովայի հենասյուներից մեկն է եղել՝ նրա հետ ձեռք ձեռքի տված պայքարելով Հայաստանում ժողովրդավարության դեմ, կասկածի տեղիք չթողնելով իր՝ նախկին համակարգին ունեցած նվիրվածության հարցում: Բայց չգիտես ինչպես Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո կարողացավ արագորեն ընտելանալ նոր իրողություններին ու, «մաշկազերծվելով», դարձավ «դմբ-դմբ-հու»-ն սիրող, հոգեչափ հարգող նորհայաստանյան չինովնիկ, ում՝ Սյունիքին տված օգուտն ու վնասը դեռ պետք է լինելու պարզել:
Մյուս կողմից՝ հարց է, թե ի սկզբանե Փաշինյանի կողմից կայացված որոշումը՝ ռեաբիլիտացնլու Պողոսյանին, որքանո՞վ էր արդարացի՝ նկատի ունենալով նրա ոչ այնքան մեծ տաղանդները. ժամանակն ապացուցեց, որ Պողոսյանն այդպես էլ նախկին փոխոստիկանապետից չվերածվեց խելքը գլխին մարզպետի, այլ շատ իմաստներով բուտաֆորիկ ֆիգուր դարձավ:
Իրականում Պողոսյանի հրաժարականը հետարքրական է ոչ միայն վերջին շրջանում հստակ տենդենցի վերածված երևույթի համատեքստում, այլև Սյունիքի մարզի՝ Հայաստանի անվտանգության հարցում ունեցած բացառիկ դերի և այն խոսակցությունների, որ հատկապես հետպատերազմական այս շրջանում ակտիվորեն շրջանառվում են. Զանգելանում ու Կուբաթլուում, ինչպես նաև Նախիջանի հատվածում ադրբեջանաթուրքական զորքերի հսկայական կուտակումներ են նկատվում, և բացառված չէ, որ տեսանելի ապագայում ականատես դառնանք առնվազը Մեղրիի՝ Հայաստանից պոկելուն.ասում են՝ Էրդողանը պլանավորում է նոր մեծ պատերազմ, որի հիմնական նպատակն է լինելու մայրցամաքային Ադրբեջանի ու Նախիջևանի միջև սահմանային միություն ստեղծելը՝ Սյունիքի կամ դրա մի մասի գրավման միջոցով:
«Վերջին օրերի ընթացքում, բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ Սյունիքում այս պահի դրությամբ ունենք ավելի բարենպաստ ևանվտանգ սահմանագիծ. խնդրում եմ է՛լ ավելի ամրացնել եւ պաշտպանել այն»,- հայտարարել է Հունան Պողոսյանը:
Արդյոք նրա այս խոսքերը կարելիէ ընկալել որպես քողարկված ահազա՞ նգ, թե՞ սա ընդամենը արած-չարածի պարզ արձանագրում է՝ թեկուզ ցանկալին իրականության տեղ մատուցելու միջոցով:
Ամեն դեպքում բացառված չէ, որ Պողոսյանի հրաժարականը կապված է կոնկրետ անվտանգային խնդիրների հետ և կատարվելիքի համար պատասխանատվություն կրել չցանկանալու: Բանն այն է, որ ցանկության դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է նաև գրավել ողջ Սյունիքը, քանի որ հայկական բանակն այսօր շատ իմաստներով բուտաֆորիայի է վերածվել: Օրինակ՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում արցախյան պատերազմում թշնամին կարողացավ վերացնել մեր ՀՕՊ համակարգի 80%-ից ավելին, իսկ զինանոցում մնացած այլ պաշտպանական միջոցների կամ հարձակողական տեխնիկայի քանակական հարաբերակցությունը նույնպես ինքնավստահության տեղ չի թողնում: Ասել կուզե՝ եթե Հայաստանին օգնության չշտապեն ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանն, ապա տեղի ռեսուրսներն անգամ չեն բավարարի մի քանի օրվա դիմադրության համար, և Սյունիքը կարող է ուղղակի հանձնվել թշնամուն:
Ահա այս ամենի գիտակցո՞ւմն է ստիպել Պողոսյանին սուս-փուս ծլկել, թե՞ սա ընդամենը կարիերան փրկելու մի փորձ է ընդամենը՝ ապագայի Հայաստանում տեղ ունենալու նկրտումներով:
Հստակ է մեկ բան՝ անկախ այն բանից, թե հեղափոխությամբ իշխանության եկածները հրաժարվո՞ւմ են իրենց պաշտոններից, թե՞ մնում Փաշինյանի շուրջը, պատասխանատվություն կրելու են բոլոր դեպքերում: «Ձեռքերը լվանալ» ու մի կողմ քաշվել չի ստացվի ոչ միայն այն պատճառով, որ այդպես ուղղակի չի լինում, այլև՝ այն, որ ինքը՝ Փաշինյանը, դա թույլ չի տալու, և դա նա հասկացրել է արդեն վաղուց:
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



