- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Նոյեմբերի 24։ 
Թոռնիկիս ու դստերս հետ վերադառնում եմ Արցախ` մի նոր լուսաբաց դիմավորելու Մարտակերտում մեր տարհանվելուց հետո 60_րդ օրը։
Չգիտեմ ում ենք մեղադրելու, թե ինչու է մեր տունդարձի ճանապարհը վերահսկվում, որ անվտանգ տեղ հասնենք։ Չգիտեմ ո՛ր մեկի դեմ պիտի ըմբոստանանք, որ մեզ զրկեցին մեր օջախներում հանգիստ ապրելուց, երբ մեզանից ոչ հեռու թշնամու գարշահոտ շնչառությունը պիտի զգանք։
Ու՞մ դեմ պիտի մեր ըմբոստ ոգին ժայթքի, որ այլևս չենք տեսնելու շրջանավարտների, ովքեր անմահացան կամ անհայտության մեջ մնացին` թողնելով անդարձ հուշեր դպրոցական տարիներից։
Մարտակերտից Ստեփանակերտ տանող ճանապարհը, որ ամբողջ կյանքում մեզ ուղեկցել է, կորցրինք հարակից գյուղերով։ Մարդիկ տուն_տեղ կորցրին, դպրոցս դարձավ կացարան անտուն բնակչության համար, չգիտեի, որ նորից ժամանակներ կգային, որ հայը անտունիներ պիտի երգեր...
Ու՞մ դեմ ծառս լինենք, որ երգի այդ տեսակը պանդուխտ հայն է երգել դեռևս միջնադարում։
Թոռնիկս շատերի նման կորցրեց հայրական գյուղ տանող ճանապարհը, դպրոցներ կորցրին մեր երեխաները, աշխատանքից զրկվեցին նրանց ծնողները...Ո՞վ պիտի պատասխան տա այսպիսի նվաստացուցիչ կյանքի համար։
Իմացա, որ մեր քաշած տառապանքի հատուցումը այն վերևներին տրվող ամենամսյա պարգևավճարների կողքին կոպեկներ կարժենան...
Չգիտեմ ում ասել, որ ամոթ է նույնիսկ այդ մասին խոսելը, այն չստանալը շատ ավելի պատվաբեր կլինի մեզ համար։
Ես գիտեմ, որ հայը նորից արարելու է, շտկելու է կոտրած մեջքը, բայց հավատ կունենա՞նք հայրենիքի սիրո մասին կեղծ բարբառող փողկապավորների հանդեպ...
Արդյո՞ք մի օր էլ այս մի կտոր կապույտ երկինքը չեն վերցնի մեզանից` առանց մեր կարծիքը հարցնելու։ Նրանք սպանեցին հավատս, չգիտեմ ինչպես պիտի նայեմ աշակերտներիս աչքերին, երբ մեր տված արդարության ու ազնվության դասերը գլխիվայր շրջել են։
Տեղեկացա, որ Մարտակերտում կապի միջոցները չեն գործում, երևի համացանցի անհասանելիություն կլինի, գուցե ժամանակավոր կդադարեն իմ ամենօրյա գրառումները, բայց հուսով եմ` ավարտին կհասցնեմ իմ օրագրի չորրորդ մասը, որի վերջաբանը` մեր ապրած պատերազմական օրերով ու նվաստացուցիչ պարտությամբ, մի նոր վերնագիր կունենա` ՑԱՍՈԻՄ։
Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



