- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ինչպես հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և «Ազատություն» ՌԿ լրագրողի միջև տեղի ունեցած հայտնի միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը): Գործը, որի քննությունն այժմ ընթացքի մեջ է, ի հայտ է եկել այն բանից հետո, երբ «Ազատություն» ՌԿ-ն օրերս տեղեկացրել էր, որ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է իրենց լրագրողների մասնագիտական գործունեությանը: Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս նախկին ոստիկանպետը պահանջել էր չնկարահանել իր տունը, ապա մեքենան վարել էր լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել, «գյուլլել», «սատկացնել»։
Այս ողջ պատմության մեջ, սակայն, բավական ուշագրավ, իսկ ավելի ճիշտ՝ խիստ կասկածելի են ստացվել նախկին ռեժիմի որոշ ներկայացուցիչների համար սիրով փաստաբանություն անող Տիգրան Աթանեսյանի մեկնաբանությունները տեղի ունեցածին, ով, ի դեպ, հիմա էլ լծվել է Վովայի շահերի պաշտպանությանն ու «կաշվից դուրս է գալիս»՝ նախահեղափոխական Հայաստանի ամենաօդիոզ ներկայացուցիչներից մեկին հաճոյանալու, նրան սեփական հավատարմությունն ապացուցելու համար:
Տ.Աթանեսյանը, մասնավորապես, ֆեյսբուքյան գրառմամբ էր հանդես եկել՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է հայց ներկայացնել դատարան՝ «կապված օտարերկրյա գործակալական ցանցի հիմնասյուն հանդիսացող «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների դեմ»: «ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից»,-մասնավորապես՝ հայտարարել է Աթանեսյանը:
Փաստաբան Աթանեսյանը, փաստորեն, գուցե ելնելով սեփական մասնագիտությանը բնորոշ առանձնահատկություններից, փորձել է իրականությունը գունազարդել անիրական, վարդագույն երանգներով՝ ջանալով սեփական պաշտպանյալի «վրայից քերել» այն բոլոր մեղքերն ու կեղտերը, որ անխուսափելիորեն վաստակել է Վլադիմիր Գասպարյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում:
Մինչդեռ շատ ավելի լավ կլիներ, եթե Տիգրան Աթանեսյանը գոնե մի պահ կտրվեր սաշխատանքային թոհուբոհից ու իր գերթանկարժեք ժամանակից ժամանակ հատկացներ՝ վերլուծելու, թե սեփական պաշտպանյալներն իրական կյանքում իրականում ովքեր են, ինչ հանցանքեր են գործել, ինչպիսի խայտառակ հետք են թողել իրենց հետևից իրենց իսկ կողմից ժամանակին ղեկավարած համակարգերում, ոլորտներում:
Երբ Վլադիմիր Գասպարյանին փաստաբանություն անող Աթանեսյանը խոսում է այն մասին, որ ասենք անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները պետք է պաշտպանված լինեն բոլորից, արդյոք տեղյակ չէ՞ թե նույն վովայական ոստիկանությունը ժամանակին որքան ճիգ ու ջանք է ներդրել՝ գործնական հարթությունում ոչնչացնելու, արժեզրկելու այն սկզբունքները, որոնց հղում է կատարում Աթանեսյանը:
Սույն փաստաբանը պետք է իմանա, որ իր ներկայիս վստահորդի մոտ ժամանակին «սուրճ եփող» աշխատածը, ոչ առանց սեփական շեֆի իմացության ու գուցե նաև ուղիղ հրահանգի համաձայն, ջանասիրաբար հանրայնացնում էր մարդկանց անձնական տվյալներն ու փաստաթղթերը՝ գումարած այն կիբերհանցագործությունների շարանը,որոնց պարբերաբար զոհ էին դառնում մեծ թվով մարդիկ:
Ո՞ւր էր այդ ժամանակ Տիգրան Աթանեսյան փաստաբանը, ի՞նչ էր շինում սույն քաղաքացին, երբ նրա աչքի առաջ տեղի էր ունենում այդ ամենը: Ինչո՞ւ ծպտուն անգամ չէր հանում ու որպես «արդարության առաջամարտիկ» հանդես չէր գալիս, չէր պայքարում: Նա լռում էր ու չէր հայտարարում, որ չի կարելի, հակաօրինական ու անբարոյական է մարդկանց անձնական գաղտնի տվյալներ պարունակող անձնագրի հանրայնացումն- ու այդ ամենը որպես շանտաժի գործիք ծառայեցնելը:
Իհարկե հասկանալի է, որ մարդասպաններն էլ են փաստաբանի կարիք ունենում, ու օրենքի ուժով նրանց էլ է փաստաբան հասնում, սակայն տվյալ պարագայում Տիգրան Աթանեսյանի կեցվածքը՝ ի լուր աշխարհի գնահատականներ հնչեցնելու, խոցելի տեսակետներ հայտնելու, անընդունելի է, քանի որ քիչ չէ նրանց թիվն, ովքեր նույն Աթանեսյանին փաստարկված կերպով կարող են ցույց տալ նրա վստահորդների իրական դեմքերն, իսկ փաստաբանին էլ այլ բան չի մնա, քան ամոթից գլուխը կախելը:
Ով-ով, բայց ո՛չ Վովան, ո՛չ էլ նրա «կոֆե եփողը» սուրբ չեն: Հենց նրանք են մարդկանց տարիներ շարունակ նյութապես ու բարոյապես կեղեքել, կոմպրոմատներ դիզել ու շանտաժ արել, մարդկանց վախի ու սարսափի մթնոլորտի մեջ պահել, անձնական վրժխնդրության հողի վրա, սրբություներն են ոտնատակ արել, Վարդան Ղուկասյանի մորն են առևանգել ու ժամերով պահել են գերեզմանոցում, ապա թողնելով մեծահասակ կնոջը ամայության մեջ՝ հեռացել են:
Սպայի պատիվը արատավորող Գասպարյան Վովայի ոստիկանությունում տարիներ ի վեր կիբերհանցագործությամբ զբաղվող մի ողջ որջ է արբունք ապրել, որ շարունակաբար զբաղվել է ահաբեկմամբ, խորտակել մարդկային կյանքեր:
Մինչդեռ նույն Աթանեսյանն այսօր իշխանություններին է քննադատում ու իբր հանդես գալիս արդարություն փնտրողի դերում և այլն: Այնինչ եթե իշխանություններին արժե քննադատել, ապա միայն այն բանի համար, որ ուշացումով են սկսել պատռել նախկինների դիմակը, վերհանել անցյալի մութ էջերը: Նույն Գասպարյանի նկատմամբ պետք է ոչ թե հիմա քրեական գործ հարուցվեր, այլ վաղուց, երբ դեռ նոր-նոր էր տեղի ունեցել հեղափոխությունը: Բայց ինչպես ասում են, ուշ լինի՝ նուշ լինի ու մոռանալ չլինի:
Չի էլ լինի, քան որ արդարությունը թեպետ հիվանդանում, սակայն, ինչպես հայտնի է, երբեք չի մահանում: Վովաներն ու վովաների համար «կոֆե դնողները» դեռ պատասխան են տալու այն բոլոր մեղքերի համար, որ գործել են հայ հասարակության նկատմամբ, վարկաբեկել պետական կառույցներն ու կեղեքել երկիրը:
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



