USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՀ Վարչապետը միջպետական դաշնակցային հարաբերությունները շփոթում է ժողովուրդների բարեկամության հետ
2020-07-28 22:36:00
Տպել Տպել
Ռուսական ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսաստանում պետք է հասկանան, որ Ռուսաստանի դաշնակիցը ոչ թե Փաշինյանն է, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը կամ Քոչարյանը, այլ հայ ժողովուրդը: Դա կարեւոր նրբություն է»:
Իհարկե այստեղ կա ևս մեկ այլ կարևոր նրբություն որը ՀՀ վարչապետը մտածված կերպով կամ պարզապես չգիտակցելով շրջանցել է և դա այն իրողությունն է, որ հայ ժողովուրդը որևէ ժամանակ չի եղել ու չէր կարող լինել Ռուսաստանի դաշնակիցը:
Միմյանց հետ դաշնակցային հարաբերություններ հաստատում են ոչ թե ժողովուրդները, այլ պետությունները:
Այն որ հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամությունը դարավոր անցյալ ունի, որի հիմքում ընկած են պատմական, կրոնական, մշակութային ու տարածաշրջանային տարբեր գործոններ դա անժխտելի փաստ է: Ժողովուրդների միջև բարեկամությունը կախված չի կարող լինել անձերից:
Ժողովուրդների միջև բարեկամությանը զուգահեռ կարող են ձևավորվել միջպետական դաշնակցային հարաբերություններ, որոնք միանշանակ կախում ունեն տարբեր ժամանակաշրջաններում տվյալ երկրներում իշխող անձերից ու նրանց աջակցող քաղաքական ուժերի վարած արտաքին քաղաքականությունից:
Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին բազմաթիվ ակնարկներն, ի թիվս դրանց նաև Մարգարիտա Սիմոնյանի հայտնի գրառումը, վերաբերում են ոչ թե հայ և ռուս ժողովուրդների պատմական բարեկամությանը, այլ Հայաստանի վերանկախացումից հետո երկու պետությունների միջև ձևավորված դաշնակցային հարաբերություններին, որոնք հակառակ Նիկոլ Փաշինյանի հավակնության Հայաստանի պետական տարբեր կառույցներում կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց հակառուսական բացահայտ տրամադրությունների պատճառով այսօր խաթարված են:
Այս նյութը դիտել են - 3133 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook