- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Քաղտեխնոլոգ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական, «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր, ազգությամբ հայ Նարեկ Մալյանը, ով հեղափոխությունից հետո աչքի է ընկնում հակակառավարական ակցիաներով, քաղաքական սադրանքներով և «սորոսականների» ու «այլասերվածների» դեմ «ազգապահպան» իր գործունեությամբ, հայտարարել է, որ դիմելու է ԱԱԾ՝ իրավապաշտպան, «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» ղեկավար, ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պահանջով։ Սուլթանյանը հարցազրուցներից մեկում խոսել է եզդիների իրավունքների թերպաշտպանվածության, խտրականության, եզդիների ունեզրկման, ազգայնականության և ազգային փոքրամասնությունների ստորադասման մասին։ Ազգային փոքրամասնության ներկայացուցչի կողմից ազգային փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնումը տիտղոսային ազգի ներկայացուցիչ Մալյանը որակել է որպես հայերի և եզդիների միջև «թշնամանքի հրահրում» և մտադիր է դիմել Ազգային անվտանգության ծառայություն՝ եզդի իրավապաշտպանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով։
Սաշիկ Սուլթանյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով անդրադարձել է Մալյանի «մեղադրանքներին»։ Իրավապաշտպանի գրառումը՝ ստորև․
— Երկու օր է Նարեկ Մալյան անունով օգտատերը գրառումներ է կատարում, հայտարարելով, որ ես՝ լինելով «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» ղեկավարը, ֆինանսավորվում եմ «Սորոսի գրասենյակի» կողմից և «հրահրում եմ ազգային թշնամանք եզդիների ու հայերի միջև»: Այս տեսակետները հեռարձակվում են նաև մի քանի հեռուստաալիքներով:
Այս օգտատերը համագործակցում է մի քանի հետադիմական հայացքներ ունեցող եզդիների հետ, ովքեր բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների կենտրոնում են և ներկայումս մեր կողմից պատրաստվող հետաքննական նյութերի հերոսներ են հանդիսանում։
Որպես հիմնավորում բերվում է այն հանգամանքը,որ
1.Ես հարցազրույցներ եմ տալիս և նշում, որ Հայաստանում եզդիները խնդիրներ ունեն
Այո՛, եզդիները Հայաստանում խնդիրներ ունեն: Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը շարունակական գործընթաց է, և խնդիրների մասին չխոսելու դեպքում մենք չենք կարող լուծել դրանք: «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» նպատակն այդ խնդիրների բարցրաձայնման և լուծման միջոցով ավելի ժողովրդավար, ավելի ներառական Հայաստանի կառուցումն է:
2.Մենք ֆինանսավորում ենք ստացել «Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանից»
Ինչպես բոլոր հասարակական կառույցները մեր կանոնադրական նպատակների իրականացման համար մենք ֆինանսավորում ստանում ենք անդամավճարների, նվիրատվությունների և դրամաշնորհների տեսքով: Մենք ծրագրերի համար ֆինանսական օժանդակություններ ենք ստանում նաև Equal Rights Trust, European endowment for democracy, Prague Civil Society Center կազմակերպություններից ու այլ անձանցից ու կազմակերպություններից, որոնք կիսում են մեր գաղափարները և աջակցում են մեզ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում:
«ԲՀՀ-Հայաստան»-ի օժանդակությամբ մենք հիմնել ենք երիտասարդական ակումբ մարզերից մեկում ՝ եզդիական ինքնությունը պահպանելու և ազգային փոքրամասնությունների երիտասարդներին իրենց իրավունքներին ծանոթացնելու նպատակով, ինչի համար մեր գործընկերներից շնորհակալ ենք:
Հ․Գ․1 Մալյանը հայտարարել է, որ դիմելու է ԱԱԾ՝ իմ նկատմամբ «ազգային կրոանական թշնամանք» հարուցելու հիմքով քրեական հետապնդում սկսելու նպատակով: Անհամբեր սպասում եմ:
Հ․Գ․2 Մալյանի հետ աշխատող ռեգրեսիվ կոռուպցիոներները «քաշում են» վերջինիս՝ տրամադրելով անորակ թարգմանություններ : Գտեք նորմալ թարգմանիչներ, պրոֆեսիոնալիզմը միշտ կարևոր է, հատկապես երբ խոսքը քրեական գործի մասին է:
Վերջին օրերին ակտիվացել են նաև որոշ եզդիական կառույցների ղեկավարներ, ովքեր առաջնային համարելով օրվա իշխանությունների նկատմամբ լոյալությունը՝ տարիներ շարունակ խոսել են փոքրամասնության անունից՝ պարտակելով եզդիական համայնքների խնդիրները։ Այս առումով ուշագրավ է, օրինակ, Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի ակտիվությունը, ով հարցազրույցներ է տալիս՝ գրեթե բառացիորեն կրկնելով Մալյանի հնչեցրած «մեղադրանքները»: Սա առաջին դեպքը չէ, երբ Թամոյանը թիրախավորում է խնդիրները բարձրաձայնող եզդիներին։
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



