- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող վատառողջ պրոցեսները կարծես ստանում են իրենց հանգուցալուծումը. Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ քննչական դեպարտամենտի ներկայացրած միջնորդությունը դատարանը մերժել է:
Այն, որ Ծառուկյանին ինչ-որ հանցանքներ վերագրելու փորձերն ու դրանց հիմքով նրա կալանավորմանը հասնելու նկրտումներն իշխանությունների քաղաքական խաղերի հետևանք էին ի սկզբանե, դժվար թե որևէ մեկը հանդգնի վիճարկել: Ծառուկյանի խնդիրները սկսվեցին ճիշտ այն րոպեին, երբ նա հայտարարեց Կառավարության հարյուր տոկոսի հրաժարականի ահրաժեշտության մասին՝ արձանագրելով, որ իշխանություններն, ըստ էության, տապալել են երկրում ծրագրված բարեփոխումներն, իսկ ժողովրդին տված խոստումներն էլ՝ մոռացության մատնել:
Դատավոր Ռոբերտ Պապոյանի որոշումն ինչ-որ իմաստով պետք է անակնկալ որակել, քանի որ մեծ էր հավանականությունը, որ իշխանությունների թելադրանքով դատարանը կարող էր հակառակ որոշումը կայացնել, ԲՀԿ առաջնորդին փակելով՝ հաճոյանար իշխանություններին:
Ինչո՞ւ Ծառուկյանը չկալանավորվեց, դատարանի որոշումն արդյունք էր դատավորի բացառիկ կամային հատկանիշների՞, թե՞ իրականում սա նույնպես իշխանությունների քաղաքական հաշվարկներից բխած ու նրանց կողմից թելադրված քայլ էր, և խոսք գնալ դատարանի անկախության մասին տվյալ պարագայում ուղղակի չի կարող:
Ի՞նչ էր տալու Ծառուկյանի կալանավորումն իշխանություններին մի դեպքում, երբ առաջինը հայտարարել էր, թե գնալու է մինչև վերջ՝ անկախ ամեն ինչից: Իրականում իշխանությունների նպատակն, իհարկե, պարզ էր. խնդիր էր դրված՝ քաղաքական կարևոր մրցակցին չեզոքացնելու, նրա ձեռքերը կապելու, նրան ձերբակալելու միջոցով պողոսների աչքն ու ականջը շոյելու: Չստացվեց, և հակազդեցությունը, մեղմ ասած, անհամաչափ ստացվեց. ոչ երկիմաստ նախազգուշացումներով հանդես եկան ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի ազդեցիկ քաղաքական շրջանակները, բազմաթիվ հասարակական հռչակավոր դեմքեր և այլն:
Այսինքն՝ իշխանությունները հասկացան, որ Ծառուկյանին փակելով՝ իրենց համար շատ ավելի մեծ պրոբլեմներ են ի հայտ բերելու, քան լուծվելու են ինչ-ինչ խնդիրներ: Ավելին՝ Ծառուկյանի կալանավորումն անխուսափելիորեն նպաստելու էր ընդդիմության կայծակնային կոնսոլիդացմանը, իսկ վերջում գուցե կարող էր բերել նաև իշխանությունների վաղաժամ հրաժարականին, երբ երկրում կարող էր քաղաքական ճգնաժամ հասունանալ: Կարճ ասած՝ իշխանությունների համար Ծառուկյանի կալանավորումից շառն ավելին էր, քան՝ խերը:
Բայց արդյոք ԲՀԿ առաջնորդին ազատության մեջ թողնելը լուծո՞ւմ է իշխանությունների խնդիրը, Ծառուկյանից բխող քաղաքական վտանգը չեզոքանո՞ւմ է: Գագիկ Ծառուկյանը հայտարարել է մինչև վերջ գնալու պարաստակամության մասին՝ բացառելով հետքայլը: Ծառուկյանը դա ակնհայտորեն չի արել՝ ասենք դատարանից ցանկալի վճիռ կորզելու համար, այլ նման հայտարաությամբ է հանդես եկել՝ շատ լավ շոշափելով հասարակության մի զգալի մասի տրամադրությունները:
Անազատության մեջ գտնվող Ծառուկյա՞նն է իշխանությունների համար ավելի վտանգավոր, թե՞ սեփական պլաններն ազատորեն կյանքի կոչելու հնարավորություն ուենցողը: Այս հարցին, թերևս, դժվար կլինի գոնե առայժմ միանշանակորեն պատասխանել, քանի որ բոլոր դեպքերում իշխանություններն այս իրավիճակից շահած դուրս չեն գալու, և ընդդիմության մեկտեղումն ու համախմբումն, ըստ էության, կարճ ժամանակի հարց է՝ լինի Ծառուկյանը դրսում, թե՝ ասենք ԱԱԾ մեկուսարանում:
Մնում է համաժողովրդական աջակցության խնդիրը, լայն զանգվածներ փողոց դուրս բերելու հարցը, որը սկզբունքորեն Ծառուկյանը կարող էր լուծել, եթե չլիներ, ասենք, երկրում հայտարարված արտակարգ դրության հանգամանքը, որը, մեղմ ասած, կապել է ընդդիմության ձեռքերը: Բայց արտակարգ դրությունը չի կարող ունիվերսալ փրկօղակ դառալ Փաշինյանի համար, քանի որ այն վաղ թե ուշ ստիպված են լինելու չեղարկել:
Ի՞նչ կլինի դրանից հետո, և արդյոք իշխանությունները, զրկվելով կորոնավիրուսի պաշտպանիչ վահանից, որքանո՞վ ընդունակ կլինեն չեզոքացնել իրենց համար ընդդիմությունից ու դրան սատարող լայն զանգվածներից բխող քաղաքական վտանգը. միայն գազի գների բաձրացումն ու դրան հետևելիք թանկացումները բավական են, որպեսզի հստակ լինի՝ ընդդիմության շարքերը միմիայն խտանալու են, իսկ իշխանությունների համակիրների թիվը՝ բացառապես նվազելու:
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



