USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սխալական Րաֆֆին
2016-02-13 09:10:00
Տպել Տպել

http://usarmenianews.com/files/4354556d/1267/a60a5bc4772.jpgԱշխարհում ամեն ինչ իմացող, անսխալական, գրեթե գիտունիկ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր իր կյանքի մեջ առաջին անգամ խոստովանել է, որ սխալներ է թույլ տվել: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած միտինգ-մամուլի ասուլիսի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության նախագահը հայտարարել է, որ «Ժառանգություն» կուսակցության անդամները տարբեր մոտեցումներ ունեն ներքին-արտաքին քաղաքական հարցերի շուրջ, սակայն կա մեկ ընդհանուր շահ. «Դա պետական ազգային շահն է, քաղաքացու իրավունքի պայքարը: Եվ դրա համար «Ժառանգությունը» նաև մաս է կազմում «Նոր Հայաստան» ճակատին»: Իսկ այնուհետև Հովհաննիսյանն ասել է. «Մեր անցյալի սխալներն այս հրապարակում կուղղենք և բանաձևը կգտնենք միասին գործելու, ոչ թե հեռակա բանավեճով, այլ՝ գործ անելով»:

Սա նշանակալի շրջադարձ է Րաֆֆիի կյանքում, որովհետև մինչ այս պահը ամբողջ Հայաստանն էր տեղյակ նրա սխալների մասին, իսկ հիմա ինքն էլ իմացավ ու պատկերն ամբողջացվեց: Սակայն սա դեռ չի նշանակում, թե նա առաջիկայում նոր սխալներ թույլ չի տալու: Ասենք ավելին, սա հենց հակառակն էլ նշանակում է, քանի որ իր խոսքերից հաշված րոպեներ անց «Նոր Հայաստան»-ի հետ ընդունեցին մի հայտարարության տեքստ, որով աշխարհին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ: «Ստեղծված իրավիճակում մեր երկրի հետագա բռնապետացումը կանխելու և սահմանադրականություն հաստատելու համար կարևոր է դառնում միջազգային համայնքի գործնական աջակցությունը, մասնավորապես՝ միջազգային պատժամիջոցների կիրառումը»,- ասվում է այդ տեքստում:

Տեսնես ի՞նչ է շահելու Րաֆֆի Հովհաննիսյանն իր ընկերների հետ, եթե աշխարհը հանկարծ որոշի Հայաստանին պատժել: Դրանից ավելի խելացի՞ են դառնալու, թե՞ դադարելու են գործել այնպիսի կոպիտ ու ճակատագրական սխալներ, որոնք նրանց համար դարձել է կենսաձև, իսկ ժողովրդին հիասթափությունից բացի ուրիշ ոչինչ չի տվել:

Այս նյութը դիտել են - 1534 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook