- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-11-06 10:59:00Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Նոյեմբերի 16-ին, Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունում միջոցառում էր տեղի ունեցել՝ հանդիպում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: 
Հիմնադրամում, ըստ էության, պահպանվում է նախկիններից մնացած սովորույթն, երբ տևական դադարից հետո՝ ասենք՝ մեկ տարվա կարգի, գալիս ու սկսում են հանդիպումներ կազմակերպել կամ իշխանական եթերներից երևալ:
Հավանաբար չէինք անդրադառնա Հայկակ Արշամյանին, եթե չլիներ նրա կողմից տրված հեռուստատեսությամբ «30 րոպե» հաղորդման շրջանակում հարցազրույցի փաստն, ուր նա խոսել էր հիմնադրամի գրասենյակի աշխատանքների մասին:
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2018-ի հեռուստամարաթոնին ընդառաջ անցկացվել էր աուդիտ ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի գրասենյակում, պարզվել էր, որ ամեն բան մաքուր է ու ոչ մի չարաշահում տեղի չի ունեցել: Այնինչ, պարզվում է, որ նման կերպ ցանկացել են ոչ թե խորքային ուսումնասիրություն կատարել, այլ ցրել սփյուռքահայերի մոտ հայտնի աղմկահարույց դեպքերից հետո գոյացած կասկածները՝ կապված «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հայտնի «հերոսությունների» հետ, երբ հիմնադրամի փողերով խաղադրույքներ էր կատարել տարբեր առցանց խաղատներում:
Փաստորեն՝ Հայկակ Արշամյանը սփյուռքահայերին փաստացի ճիշտը չի ներկայացրել:
Նշենք, որ Հայկակ Արշամյանը մինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակվելը, ժամանակին զբաղեցրել է բարձր պաշտոն՝ «Թրանսփարանսի ինթերնեյշնլ» Հայաստանում հակակոռուպցիոն կազմակերպությունում և բավականին իրազեկված է եղել ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի գրասենյակի ֆինանսական գործարքներին, սակայն կոծկել է հանցագործությունը:
Մասնավորապես՝ հարց է առաջանում, այդ ինչպե՞ս ստացվեց, որ մինչ 2018 թվականի հեռուստամարաթոնը նա եթերներից հայտարում էր, որ անցկացված աուդիտի արդյունքում ամեն ինչ ջրի նման մաքուր է և ֆինանսական ոչ մի խախտում չկա, իսկ հեռուստամարաթոնից կարճ ժամանակ անց հանկարծ տեղեկանում ենք, որ տեղական կառույցի տնօրեն Սարգիս Քոթանջյանն ու նրա կինը՝ Տաթևիկ Քոթանջյանն, ով երկար տարիներ ամուսնու հետ միասին աշխատել են նույն գրասենյակում, նրանցից յուրաքանչյուրի աշխատավարձը չի գերազանցել տարեկան 100.000 դոլարի շեմը, չարաշահումների համար պաշտոնից ազատվել են:
Վստահ ենք, որ եթե հաղորդման հեղինակ վարողը Արշամյանի հետ հարցազրույցի ժամանակ նրան հարց չուղղեր՝ վերոհիշյալ խնդրի հետ կապված, ապա նա չէր էլ անդրադառնալու սույն հարցին և ստիպված չէր լինի տալ ոչինչ չասող պատասխաններ, իսկ Արշամյանը հարցազրույցում, մասնավորաբար, հայտարարել էր, որ գրասենյակում աշխատողները միմյանց հետ կապված են եղել տարբեր թելերով՝ հարազատական, ընկերական, ու միաժամանակ ստացել են տպավորիչ աշխատավարձեր, որ, ըստ էության, պետք է այդպես չլիներ (նույնիսկ կան կամավոր բնույթ կրող հաստիքներ, իսկ եթե աշխատավարձ են ստանում, ապա այն չպետք է գերազանցի հաստատագրված չափը). ապա հարց է առաջանում, թե, եթե, Արշամյանը ճիշտ է խոսում, ապա ինչո՞ւ համապատասխան մարդիկ քրեական պատասխանատվության չեն ենթարկվում: Չէ՞ որ, ըստ Արշամյանի, գործ ունենք ճչացող կոռուպցիոն մեխանիզմի հետ, որի պատճառով փոշիացվել են բազմաթիվ հայորդիների միջոցները:
Անկասկած, եթե, Սփյուռքում ավանդական կուսակցությունների ու մեծահարուստների կողմից տրամադրվող աջակցությունը չլինի (բարեգործությամբ զբաղվելը շատ դեպքերում ձեռնտու է, քանի որ դրա միջոցով հնարավոր է լինում խուսափել բազմաթիվ հարկերից), ապա, ինչպես ասում են, տակը մնալու է շարքային ամերիկահայերի՝ հայրենասեր տատիկների, պապիկների ու նրանց զավակների կողմից հատկացված օգնությունը:
Այո՛, գուցե Հայկակ Արշամյանն օբյեկտիվորեն չէր կարող տեղյակ լինել տեր և տիկին Քոթանջյանների կասկածելի հերոսությունների մասին, սակայն ակնհայտ է, որ նրան հավելյալ ինֆորմացիա ստանալու հարցում պետք է որ օգնեին այժմ իր շրջապատում գտնվող մարդիկ, ովքեր չէին կարող տեղյակ չլինել Քոթանջյանների կասկածելի հարստության ծագման մանրամասներից:
Միայն այն, որ Սարգիս Քոթանջյանն իր պաշտոնավարման ընթացքում նպատակամիտված կերպով ձեռնպահ է մնացել ոչ իշխանական ԶԼՄ-ներում հարցազրույցներով հանդես գալուց, արդեն իսկ լրջագույն կասկածներ է ներշնչում ու տալիս ենթադրելու առիթ, որ իրականում նրա այդ պահվածքի նպատակն եղել է անհարմար հարցադրումներից ամեն գնով խուսափելու ձգտումը: Խիստ կասկածելի է, որ այսքանից հետո այդպես էլ Քոթանջյանները քրեական պատասխանատվության չենթարկվեցին, և Արշամյանը բավարարվեց նրանց միայն հեռացնելով:
Ինչ վերաբերում է գալիք հեռուստամարաթոնին, ապա այստեղ նույնպես Արշամյանի վարքագիծը լուրջ հարցեր է առաջ բերում:
Մասնավորապես՝ ինչո՞վ է պայմանավորված Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը նախապատվություն տալու հանգամանքն, այն դեպքում, երբ հյուպատոսությունը հեղափոխությունց հետո բաժանարար գիծ է քաշել ԶԼՄ-ների միջև՝ բաժանելով նրանց «սևերի» ու «սպիտակների»: Իշխանությունների գովքը չանողները դարձել են իրենց աչքի փուշը , իսկ այսօր արդեն բաժանարար գիծը շարունակում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն և նրա ենթակայության տակ գտնվողները:
Այս իմաստով նկատենք, որ կոնկրետ USArmenianews.com լրատվական կայքը և՛ լավին է անդրադառնում, և՛ վատին, բայց չգիտես ինչու, երբ լավն ես արձանագրում՝ ոչ մի ռեակցիա, իսկ եթե հակառակն՝ անմիջապես վերածվում ես անցանկալի լրատվամիջոցի:
Նշենք, որ մեր գործունեության ընթացքում շատ ենք հանդիպել նման երևույթների, բայց ինչպես ասում են, կարևորը՝ դուք ձեզ չվնասեք, որովհետև վերջին հաշվով, եթե դառնանք ձեր աչքի փուշը, միայն ձեզ կցավեցնենք. մենք վաղուց ենք սովոր նման իրավիճակների:
Ուստի՝ շատ լավ կլիներ, եթե ոչ թե Երևան քաղաքի Կենտրոնի հեռացված նախկին թաղապետն ու նրա և ձեր երկիրը թալանած ընկերները հավաքվեին հյուպատոսարանում Ձեր հետ հանդիպմանն, այլ՝ տեղի ԶԼՄ-ները: Շատ ավելի լավ կլիներ,եթե հանրությանը ներկայացվեր Լոս Անջելեսի մասնաճյուղի նոր աշխատակազմը, որպեսզի հարցեր ծագելու պարագայում մարդիկ իմանան՝ ում են դիմում, որպեսզի անհրաժեշտություն չառաջանա զանգահարելու Բաղրամյան 26, որտեղ տեղափոխվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որն էլ շատ մտահոգվելու տեղիք է տալիս սփյուռքահայերին:
Ոչ պակաս կասկածելի է հատկապես Արցախի անունն ամեն անգամ շահարկելը:
Իհարկե, տարբերություն չկա Արցախի ու Հայաստանի միջև, բայց որքա՞ն կարելի է ամեն անգամ բարձրացնել ճանապարհների կամ ոռոգման ջրերի խնդիրն այն դեպքում, երբ երկար տարիներ ի վեր (22 տարի) հավաքված ողջ գումարը մշտապես ուղղվել է հենց այդ ուղղությամբ:
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողը սպասում էր լսելու Հայկակ Արշամյանի բացատրությունը, թե ինչի՞ վրա է ծախսվել 2018 թվականին հանգանակած 12 միլիոն դոլարը, որովհետև էն գլխից զզվում են Բաղրամյան 26-ից, իսկ հիմա, քանի որ գրասենյակը միտումնավոր տեղափոխվել է հիշյալ հասցեն, սփյուռքահայերը ցանկություն չունեն զանգահարելու հայաստանյան գրասենյակ, բայց մեծ ցանկություն ունեն իմանալու իրենց հանգանակած գումարի ճակատագիրը...:
Հարց՝ ինչո՞ւ է ոմանց թվում, թե նախկինները թալանչիներ էին, իսկ նորերը՝ սրբեր:
Մինչդեռ հավերժական ոչինչ այս արևի տակ չկա, և ընդամենը մեկ խորը ձմեռ, ու ներկաները կարող են դառնալ նախկիններ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն
Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում Բաքվում, «կարևոր է»՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը
ՔԿ-ն Վեհափառի եղբորը և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացրել՝ Հարություն Մկրտչյանի սուտ մատնության հիման վրա
Իրական սրբապղծության մասին
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը կզբաղեցնի «ԴՕԿ» կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնը. Վարդան Ղուկասյան
«Մայր Հայաստանից» հուզված Նիկոլի երկու թեկնածուները Վաղարշապատում
Հազարավոր արցախցիներ ընտրությունների մասնակցելու իրավունք էլ չունենք... Նատաշա Պողոսյան
Հայաստանյան իշխանությունները չեն դադարում ստորացնել հայ ժողովրդին
Ժաննա Անդրեասյանի հեթական դավադրությունը. ինչո՞ւ է հենց մանկավարժականը հայտնվել թիրախում
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
«Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք մեր ժպիտներով, մեր աշխատանքով, մեր խոսքով».Արթուր Վանեցյան
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջ ստեղծված իրավիճակը մնում է մտահոգիչ. Ժաննա Անդրեասյանը չի կարողանալու խուսափել անձնական պատասխանատվությունից
Հոկտեմբերի 15֊ ին ՄՈՒՐԱՑԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ տեղի է ունեցել Սպանություն.Սոֆյա Եսայան
Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջի հայտարարություն է տարածել
Կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Հարկավոր է իմանալ, որ վիրտուալ տիրույթը ևս հասարակական տիրույթ է ...
Երբևէ չեմ տեսել Հայոց եկեղեցու դեմ տարբեր պատրվակներով այսքան վրեժխնդրություն...
Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարում է անժամկետ գործադուլ



