- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, հարձակվել են Բուզանդի 1/3 շենքի 4-րդ հարկում տեղակայված «Հայելի» մամուլի ակումբի և նույն հասցեում գործող Hayeli.am կայքի խմբագրության վրա (առկա են տեսանյութ և լուսանկարներ):
Նշված անձինք պաշարել են ակումբի մուտքը և կատարել խուլիգանական արարք` ձվեր նետել և հանդես եկել հայտարարությամբ, որ կայքն ու ակումբը պետք է փակել, քանի որ կայքի հրապակումներից մեկը իրենց սրտով չէ, իսկ գլխավոր խմբագիր և ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է:
«Հայելի» մամուլի ակումբը և Hayeli.am կայքի խմբագրությունը դիմում են իրավապահ մարմիններին` ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին` անհապաղ իրավական գնահատական տալ կատարված խուլիգանական արարքին, պատժել խուլիգաններին և նրանց թիկունքում թաքնված պատվիրատուներին: Պահանջում ենք ապահովել անհրաժեշտ պայմաններ` «Հայելի» մամուլի ակումբի, Hayeli.am կայքի խմբագրության, ինչպես նաև գլխավոր խմբագիր, ճանաչված լրագրող Անժելա Թովմասյանի մասնագիտական գործունեության և անվտանգության համար: Շահարկումը, թե Անժելա Թովմասյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, համարում ենք քաղաքական հետապնդում, անձի ազատության և ընտանիքի դեմ ուղղված քայլ, իսկ ակումբի և խմբագրության նկատմամբ կատարված արաքը` խոսքի ազատության ոտնահարում:
Խոսքի ազատությունը մեզ համար բացարձակ արժեք է, ինչին մենք հետամուտ ենք լինելու ցանկացած գնով. մեզ լռեցնելու ցանկացած փորձ անիմաստ ժամավաճառություն է: Վերջին հաշվով մենք ոչ ոքի չենք պարտադրում կարդալ մեր նյութերը:
Միաժամանակ հակահայ քարոզչության հարցում մեր կայքի մոտեցումների մասին տկարամիտ հայտարարություններ անողներին և մեզ հանիրավի մեղադրանքներ ներկայացնողներին խորհուրդ ենք տալիս բացել և կարդալ ստեղծման օրից ի վեր մեր կայքում տեղ գտած բոլոր հրապարակումները` համոզվելու համար, որ հայամետ գիծը մեզ համար վերքաղաքական արժեք է` ի տարբերություն ներկա իշխանություններին սատարող որոշ զոմբիների:
Միայն ողորմելի ուղեղով մարդկանց գլխում կարող էր ծնվել միտք առ այն, որ Անժելա Թովմասյանը կարող է հակահայկական քարոզչություն կատարել։ Մեզ համար հայրենիքը, Արցախը կարմիր գիծ են. սա քննարկման թեմա չի կարող լինել: Իսկ Արցախի վերաբերյալ իշխանության չմտածված, չտրամաբանված քայլերը միշտ եղել են մեր կայքի և գլխավոր խմբագրի մտահոգության թեման. եթե կայքի վրա հարձակվողները այնքան անգետ են, որ չեն հասկացել անգամ վերնագրում դրված չակերտի իմաստը, ապա թող գնան նախ ինքնակրթվեն, իսկ հետո համապատասխան ձվերի ակցիա անցկացնեն իրենց սիրելի առաջնորդի նստավայրի մոտ, երբ նա վերելակային հերթական ջերմ հանդիպումից հետո ֆեյսբուքում հիացական գրառում կկատարի Ալիևի մասին: Ի դեպ, տարօրինակ է, որ այս պսեվդոհայրենասեր ջահելները ձվեր չնետեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, երբ նա միջազգային բարձր ամբիոնից հայտարարեց, թե Արցախի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Ղարաբաղի, այնպես էլ Ադրբեջանի համար, այն դեպքում, երբ Ալիևը առիթը բաց չի թողնում կրկնելու, թե Արցախը Ադրբեջանի մաս է:
Ինչևէ, քաղաքական բանավեճի առիթով չէ հրապարակումը:
Սպասում ենք իրավապահների մասնագիտական, օպերատիվ և օրինական քայլերին, որից հետո միայն հանդես կգանք հետագա քայլերով:
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



