- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Այս օրերի տեղեկատվական թուհուբոհի մեջ շատերի կողմից անտեսված մնաց Անժելա Թովմասյանի՝ «Կենտրոն» հ/ը-ով ամեն օր եթեր դուրս եկող «Հայելու առաջ» հաղորդմանն եթերից զրկելու փաստը:
Հայկ Հարությունյանի գործի հետ կապված Hayeli.am-ի հայտնած հայտնի տեղեկությունից (ակնհայտորեն ոչ նիկոլահաճո) ու դրա արդյուքնում լրագրող Թովմասյանի հարցաքննությունից հետո հայտնի դարձավ, որ հայկական հանրային եթերով հեռարձակվող երկու ընդդիմադիր հայտնի հաղորդումներից մեկը փակվել է:
Ընդ որում՝ ուշագրավ է, որ Hayeli.am-ին զուգահեռ նույնատիպ՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մանրամասներին առնչվող տեղեկություն էր տարածել իշխանամերձ Armlur.am-ը՝ «Իմ քայլից» պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատկանող «Ժողովուրդ» օրաթերթի կայքը, ինչը, սակայն, որևիցե ճակատագրական հետևանք կարծես չի ունեցել խմբագրության վրա:
Անժելա Թովմասյանի հետ տեղի ունեցածն, անկասկած, պետք է դեմարշ համարել ընդդեմ ազատ խոսքի, յուրատեսակ ոտնձգություն՝ չորրոդ իշխանության նկատմամբ մի երկրում, որի «վոժդը», նախկինում եղել է լրագրող ու խմբագրել մի ԶԼՄ, որը նախորդ իշխանությունների ժամանակ, ինչպես հայտնի է, հանդես էր գալիս արմատական ընդդիմադիր դիրքերից, ողջ օրը հայհոյում, «մուտիտներ» տարածում ու վարկաբեկում թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի իշխանությանը, իսկ վերջերս էլ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ էին խաղեր տվել՝ ապօրինաբար հանրայնացնելով նրա՝ ԱԱԾ մեկուսարանում արված լուսանկարը:
Թովմասյանի դեմ կազմակերպված դավադրությունն, անկասկած, կարելի է դիտարկել նաև մեկ այլ տեսանկյունից նույնպես՝ Հրայր Թովմասյանի դեմ իշխանությունների կազմակերպած անբարո արշավի. Անժելան Հրայրի քույրն է, և խիստ հավանական է, որ հենց այս հանգամանքն է նաև դարձել պատճառ՝ նրան նման կերպ հալածելու:
Անկախ ամեն ինչից՝ աներկբա է, որ տեղի ունեցածը ոչ այնքան ոտնձգություն է՝ կոնկրետ անձի դեմ, որքան ապտակ՝ ժողովդավարությանը, ապտակ՝ խոսքի ազատությանը, ապտակ՝ չորրոդ իշխանությանը, որն, ինչպես հայտնի է, սեփականելու, ստրկացնելու անհագուրդ ցանկություն ունի Նիկոլ Փաշինյանը: Անցյալում լրագրող, այժմ լրագրողների գրող դառնալ փորձող «նոր» Հայաստանի հիմնադիրն, անշո՛ւշտ, շատ լավ գիտի հատու, փաստարկված քննադատության արժեքը, ազատ խոսքի գինը, դրանից իր համար բխող վտանգները:
Մի իրավիճակում, երբ օբյեկտիվորեն Հայաստանը գլորվում է անդունդն ու տապալվում, այդ մասին հանրությանը պարբերաբար հիշեցնելը կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ Փաշինյանի իշխանության համար: Ահա սա է պատճառը, որ Թովմասյանին զրկել են եթեր մտնելու իրավունքից, և չի բացառվում, որ զրկեն նաև կայքից, իսկ հետո էլ լրագրությամբ զբաղվելու իրավունքից:
Ո՞րն է լուծումը:
Լուծումն այս պարագայում կարող է լինել լրագրողական հանրության, ազատ խոսքի ջատագովների համախմբված ու ադեկվատ արձագանքը:
Այսօր փակում են Անժելային, վաղը կփակեն մյուս ընդդիմադիրներին, կլռեցնեն ընդդիմադիր լրագրողներին ու վերլուծաբաններին՝ ոլորտը վերածելով Փաշինյանի գովքի, փառաբանման պրիմիտիվ հարթակի:
Դատական իշխանությունը սեփականելուց հետո, ՍԴ-ն հորով-մորով անելուց հետո Նիկոլն անպայմանորեն գալու է մամուլի հետևից՝ սղոցը ձեռքին, պատրոնդաշն ուսին գցած:
Գայանե Մանուկյան
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



