- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական արդարադատության հետ, դեռ երկար տարիներ երկրի խայտառակություն կհամարվի»,-«Голос Армении»-ի հետ զրույցում մեկնաբանելով ներկայումս Հայաստանի դատաիրավական համակարգում տեղի ունեցող խայտառակ գործընթացներն ու ստեղծված իրավիճակը՝ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանի հետ չհամաձայնել ուղղակի չի կարելի, քանի որ իսկապես դժվար է մտաբերել ևս մեկ ժամանակակից երկիր, ուր երբևիցե դատաիրավական ոլորտն այնքան խայտառակ վիճակում գտնված լինի, որքան Հայաստանում ու այն էլ 21-րդ դարում:
Ոլորտում ստեղծված բացարձակ կամայականության ամենաթարմ ապացույց կարելի է համարել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ ծավալվող մութ գործընթացրները. բացի այն, որ նրա լիազորությունները, չգիտես ինչ հիմքով, ԲԴԽ կողմից կասեցվել են, հիմա էլ մամուլում ակտիվորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ տրնգի չպարած դատավորին մեղադրանք առաջադրեն:
Ի դեպ՝ Գրիգորյանի շուրջ ստեղծված խայտառակ իրավիճակի վերաբերյալ ութ տասնյակի հասնող փաստաբաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ պաշտպանելու լիազորությունները կասեցրած դատավոր Դավիթ Գրիգորյանի շահերը:
Փաստաբաններից մեկը, մեկնաբանելով իրենց այդ որոշումը, որը պետք է նկատել, մեր օրերում բավական համարձակ քայլ է (Փաշինյանին մնում է միայն այս ութսուն հոգու գլխին էլ մի գործ սարքել ու նրանց էլ ուղարկել ԿԳԲ-ի պադվալ), ասել էր. «Մեզ համար ակնհայտ է, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կապված է կոնկրետ մի գործով նրա կողմից կայացված կոնկրետ որոշման հետ: Փաստաբաններիս համար խիստ կարևոր է, որ դատավորները լինեն անկախ, գործեն անկաշկանդ և չմտածեն, որ դատախազության կամ գործադիր իշխանության այդ պահի կամքը չկատարելու դեպքում կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության՝ այն էլ այս ձևով, երբ գործի ընթացքը ցույց է տալիս, որ սա իրավական գործընթաց չէ»:
Համաձայնե՛ք, որ անհնար է դատապաշտպանին հակաճառել: Այն, ինչ այսօր կատարվում է դատավորի շուրջ, հստակորեն ապացուցում է, որ Քոչարյանի դեմ շատ հստակ պատվեր է իրականացվում, ու որքան էլ որոշ գրանտակեր «իրավապաշտպաններ» (սրանք իրենց ողջ կյանքը զբաղվել են այստեղից-այնտեղից փող մուրալով ու օտարների կողմից իջեցվող ապազգային պատվերները հլու-հնազանդ կատարելու հաշվին սեփական գոյության արդարացմամբ) իզուր համարեն տասնյակ դատապաշտպանների նախաձեռնությունը, ակնհայտ է, թե իրականում ինչի հետ գործ ունենք:
Մարդիկ, անտեսելով հայաստանյան իրականությունից բխող վտանգները, որոշել են «ձեռնոց նետել» հեղափոխական կամ հետհեղափոխական լկտի բարքերին: Եվ խնդիրն այս պարագայում միայն առանձին վերցրած դատավորի պարագան չէ, քանի որ սրանով Փաշինյանը լուծում է շատ ավելի գլոբալ խնդիր՝ վախեցնելով ողջ դատաիրավական համակարգի աչքն ու մեկ մարդու օրինակով ցույց տալիս, թե ինչ կարող է լինել այն բոլոր դատավորների հետ, ովքեր կհանդգնեն իր բնազդներին դեմ գնալ՝ ստորադասելով դրանք օրենքին:
Ցավոք, կա մտավախություն, որ անգամ այսքանից հետո էլ իշխանություններն, իսկ իրականում մեկ անձի քմահաճույքով ղեկավարվող ողջ պետական ապարատն այդպես էլ հետ չի կանգնելու իր վրեժխնդիր պլաններից: Փաշինյանն ակնհայտորեն արևմտյան ինչ-ինչ կենտրոններին հաճոյանալու խնդիր է լուծում նաև (հենց այդ կենտրոններն են, որ նաև «դայաղ են արել» «Ստամբուլյան կոնվենցիա» կոչվող առհավիրքը), իսկ նրանք պահանջում են, որ կոնկրետ Քոչարյանն ու նրան չքարկոծողները դաժանորեն պատժվեն:
Փաշինյանը կոնկրետ առաքելությամբ է զավթել իշխանությունը և այժմ փորձում է կետ առ կետ կյանքի կոչել իր կեղտոտ, բայց առայժմ թաքուն պահվող պլանները, որոնցից ամենակարևորը, թերևս, Քոչարյանի լիկվիդացումն է:
Գ. Մանուկյան
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



