- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Անարդարություն՝ ընդդեմ գեներալի. Փաշինյանի առաջ կանաչ լույս վառեցին

Ինչպես հայտնել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչությունից, 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ Եվրոպական դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի գործով ներկայացված միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը. Գրիգորյանի փաստաբանը, դիմել էր Եվրոպական դատարան՝ խնդրելով, որպեսզի վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև նրան անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն հետագա ստուգման և բուժման նպատակով:
Երբ Հայաստանն ընդգրկվում էր եվրոպական մեծ ընտանիք, ամենուրեք հնչում էին հավաստիացումներ, որ այպիսով ևս մեկ կարևոր քայլ է կատարվում՝ երկրում օրենքի գերակայությունն ամրապնդելու, երկիրն իրավական պետություն դարձնելու ուղղությամբ:
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ կայացրած վճիռը, սակայն, փաստում է, որ այդ հույսերը շատ իմաստներով սին էին: Այո՛, ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած որոշումների պակաս չկա, սակայն միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ի՞նչ հիմքով է ՄԻԵԴԸ-ը կայացրել իր այս որոշումը:
Ասում են՝ Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, սահմանված ժամկետում ՀՀ կառավարության դիրքորոշումը ներկայացրել էր Եվրոպական դատարան՝ մատնանշելով և տրամադրելով համարժեք բուժօգնության տրամադրման փաստը հաստատող բոլոր անհրաժեշտ տվյալները, և այդ պատճառով է, որ ՄԻԵԴ-ը չի բավարարել Գրիգորյանի պաշտպանի հայցը:
Սակայն մեծ հարց է այն, թե որքանո՞վ են ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացված փաստերն անաչառորեն արտահայտում այն իրական վիճակը, որ ստեղծվել է Գրիգորյանի շուրջ:
Արդյոք ՄԻԵԴ-ը տեղյա՞կ է, թե ինչպիսի անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում Գրիգորյանի նկատմամբ, երբ մարդկանց անգամ հնարավորություն չեն տալիս տեսակցելու գեներալի հետ՝ նրանց պարտավորեցնելով անցնել ԱԱԾ-ի կամ ՀՔԾ-ի թրի տակով: Կամ՝ ո՞վ կարող է երաշխավորել Գրիգորյանին մատուցած բժշկական ծառայությունների որակը և այն, թե որքանով են դրանք արդյունավետ փաստացի մահամերձ վիճակում գտնվող գեներալի դեպքում: Հասկանալի է, չէ՞, որ Գրիգորյանի՝ Եվրոպայում բուժօգնություն ստանալու վերաբերյալ փաստաբանի խնդրանքը ՄԻԵԴ-ին չէր արվել, ասենք՝ տուրիստական նպատակներով, այլ բխում էր այն օրհասական վիճակից, որում այժմ հայտնվել է գեներալ Մանվել Գրիգորյանն, ում հեղափոխական իշխանություններն, ի դեպ, կարծես նպատակադրվել են պատժել ողջ ընտանիքով:
Ակնհայտ է, որ իշխանություններին հաջողվել է իրենց «թարթափը գցել» նաև ՄԻԵԴ-ին, որի որոշումն այս անգամ ուղղված է, փաստորեն, մեկ բանի՝ ՀՀ իշխանությունների «վենդետայի» ծարավը լիարժեքորեն բավարարելուն, որին զոհ են գնացել փաստացի միայն երկու հոգի՝ Գրիգորյանն ու Քոչարյանը՝ դառնալով Փաշինյանի անձնական գերիները:
Փաստորեն՝ Եվրոպայում էլ արդարություն չկա…
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



