- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Կրթության և Գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, հունվարի 30-ին անդրադառնալով վերջերս Արարատի մարզի դպրոցներից մեկում տեղի ունեցած մեծ աղմուկ հանած հայտնի միջադեպին, երբ նա, դպրոցում տեսնելով հոգևորականին, հարցրել էր, թե ինչ գործ ունի վերջինս դպրոցում, հայտարարել է. «Խնդիրը դպրոցի տնօրենի դասապրոցեսի սխալ կազմակերպման հետ էր կապված, այդ թվում նաև հոգևորականի ներգրավմամբ: Եվ այս անհավասարակշիռ արձագանքը հոգևորականների կողմից, ցույց է տալիս, որ նրանց մեջ անկիրթները քիչ չեն»,-միաժամանակ հայտարարելով, որ դպրոցում գործելու է ՀՀ Օրենքն ու սահմանադրությունը, ու լինի քահանա, նախարար թե վարչապետ, պետք է ենթարկվեն օրենքին: 
Միևնույն ժամանակ Հարությունյանը խոստացել է ֆեյսբուքյան լայվի միջոցով տալ մի շարք հարցերի պատասխաններ:
Արայիկ Հարությունյանի նմանօրինակ արձագանքը հայտնի դեպքերին, թերևս, լավագույնս է բնորոշում «Նոր» Հայաստանում որոշ «էլիտարների» շրջանում հայ եկեղեցու նկատմամբ առկա իրական վերաբերքմունքի նրբերանգները:
Պաշտոնապես, իհարկե, ամեն ինչ նորմալ է, և նույնիսկ ստեղծվել է ՀՀ և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների հարցերով աշխատանքային խումբ, սակայն միանշանակ է, որ հեղափոխության առաջին իսկ օրվանից, եկեղեցու նկատմամբ լատենտ հալածանքներ են փորձում կազմակերպել, իսկ Էջմիածնի հեղափոխական պարմանուհի քաղաքապետն էլ, օրինակ, միառժամանակ առաջ հպարտացել էր իր աթեիստ լինելով և այլն:
Հարությունյանն ասում է, որ Օրենքը բոլորի համար է:
Արդյոք նախարարի խոսքերից կարելի՞ է եզրակացնել, որ դպրոց այցելած քահանան իր այդ այցով հանրային կրթօջախ օրենք է խախտել, եթե այո, ապա հարց է ծագում, թե հատկապես ինչ օրենք է խախտել քահանան: Կամ՝ արդյոք դպրոցի տնօրենի կողմից թույլ տված վրիպակը կարո՞ղ է հիմք տալ Արայիկ Հարությունյանին պնդելու, որ հայ հոգևորականության մեջ քիչ չեն թերուս անձինք:
Որքանո՞վ են նախարարի որակումները կոռեկտ:
Եթե, իսկապես, նախարարը մտահոգված է, ասենք, նույն Գևորգյան հոգևոր ճեմարանում մատուցվող կրթության որակով, որի տված կրթությունն, ի դեպ, Հայաստանում ամենաորակյալ կրթություններից մեկն է համարվում, ապա շատ ավելի լավ կլիներ, եթե հոգևորականների հասցեին մակդիրներ շռալելու փոխարեն, օգներ ճեմարանի ղեկավարությանը՝ կրթության մակարդակը բարձրացնելու ու այն միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանեցնելու համար:
Կարծում ենք իրեն «հայ եկեղեցու զավակ» հռչակած մարդու կողմից նմանօրինակ քայլը շառ ավելի ընկալելի կդիտարկվեր, քան այն՝ ինչ անում է Հարությանյանը հիմա:
Ցավոք, այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է այն թեզի ճշմարտացիությունը, որ տեղի ունեցած հեղափոխությունն իրականում զերծ չի եղել սորոսյան քայքայիչ ազդեցությունից, իսկ բոլոր այն հավաստիացումները, թե հեղափոխությունն ունեցել է բացառապես ներքին ծագում, մեղմ ասած, անհամոզիչ են թվում:
Միայն ազգային արժեքների, եկեղեցու ու բանակի դեմ իրականացվող ոտնձգությունները բավարար են, որպեսզի պարզ դառնա, թե իրականում ինչի հետ գործ ունենք և ում:
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



