- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Խոսքը զուտ Հայաստանի ներսում այս գործընթացի իրականացման ձևերի և եղանակների մասին է, այլ ոչ թե նպատակի: 
Վերջինս այլ թեմա է:
Եվ այսպես` ի սկզբանե, այսինքն` 2008-ից որոշ ժամանակ անց ի հայտ եկան` և՛ պրոֆեսիոնալիզմի որոշակի պակաս, և՛ վստահության պակաս, և՛ գերկենտրոնացված կառավարման ձգտում:
Դրա արդյունքում առաջացան քաղաքական մենաշնորհ ու հովանավորչություն, իսկ սրանց օբյեկտիվորեն հետևեցին անարդարության զգացման աճը, տնտեսության աճի դանդաղումը և աղքատության կրճատման տեմպերի նվազումը: Վերջիններիս հետևանքով էլ` հասարակության որոշակի հատվածի մոտ առաջացավ հուսալքություն, արտագաղթի ձգտում և իշխանությանը մերժելու ցանկություն:
Բայց, արդյո՞ք իրականում արդեն այդքան մեծ էր, հիմնավորված էր, և՝ խորը, անհուսալի, արմատական, գաղափարական ու համատարած էր ակնհայտ զայրույթը և իշխանությանը մերժելու ցանկությունը, որպեսզի այն վերածվեր համաժողովրդական խորը ատելության ալիքի:
Միանշանակ` ոչ, որովհետև ըստ էության առկա էին անվտանգության երաշխավորված համակարգ, դանդաղ, բայց արդեն աճող տնտեսություն, հարաբերականորեն խաղաղ և համերաշխ կյանք հասարակության ներսում:
Իրականում իշխանությանը մերժելու հասարակության մի մասի առկա ցանկությունը տասնապատկվեց և հարյուրապատկվեց` 2012-2013թթ սկսված համակարգված, երկարատև և «արդյունավետ» ապատեղեկատվական արշավներով: Դրանք կազմակերպվում և իրականացվում էին նախկինում իրենց արժանի գնահատականը չստացած և չպատժված ՀՀՇ-ի մնացորդների ( ի միջի այլոց` Մարտի 1-ի համար իրենց գնահատականն ու պատիժը չստացած ), դրանց գաղափարակից մերձավոր կառույցների և մարդկանց, ինչպես նաև` երկար տարիներ օտարերկրյա ֆինանսավորմամբ Հայաստանում գործող միավորների կողմից:
Տեխնոլոգիան չափազանց պարզունակ էր` բացի վերը նշված միավորների ներկայացուցիչներից, որոնք լծված էին այդ գործին, վարձվում էին նաև` մեծաքանակ կեղծ օգտատերեր (ֆեյքեր) և նրանց հետ միասին բոլորով` ստեղծում էին հանրային կարծիք: Նրանց հիմնական նպատակն էր` իշխանության իրական սխալներն ու թերությունները ներկայացնելուն զուգահեռ` ստերով ու կեղծ հնարովի պատմություններով ու մեղադրանքներով սևացնել, մրոտել, հեղինակազրկել և արժեզրկել իշխանության, պետության և ազգային արժեքների հետ ուղղակի, կամ անուղղակի առնչվող ամեն ինչ և բոլորին`առանց խտրականության:
Իշխանությանը և նրա ներկայացուցիչներին մեղսագրվում էին ոչ միայն իրական, այլ` գերազանցապես «առասպելական» մեղքեր ու բացթողումներ:
Այդ «առասպելական» մեղքերի ու բացթողումների մեղսագրմամբ նրանց հաջողվեց հասարակության ընդհանրական կարծիքը լրջորեն շեղել իրականությունից և գործնականում անհաղորդ դարձնել անցյալի և ներկայի իրողություններին: Հետևանքն այն էր, որ անցյալի և ներկայի իրողություններն ու դրանց վերաբերյալ ձևավորված հասարակական ընդհանրական կարծիքը աղճատվեցին, հեռացան իրարից, որոշ մասով նույնիսկ հատման կետեր չունեցան:
Հասարակության լայն շերտերը իրենց կարծիքի մեջ սկսեցին ապրել ոչ թե իրական, այլ ալտերնատիվ ( վիրտուալ ) իրականության մեջ: Մի խոսքով` հասարակությունը ենթարկվեց ամբողջական տեղեկատվական մանիպուլյացիայի:
Հետևանքն այն էր, որ իշխանությանը մերժելու ցանկությունը վերածվեց նրա նկատմամբ անդառնալի թվացող խորը ատելության: Արդյունքում` իշխանությունը մերժվեց հասարակության լայն շերտերի կողմից:
Ընդ որում իշխանությանը մերժելուն հաջորդեց նոր տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում, որը բերեց զանգվածային հոգեխանգարմունքի, այնուհետև էյֆորիայի, որը պահպանվում է մինչ օրս:
Բնական է նաև այն, որ իշխանությունը հասարակության կողմից մերժվեց և գրավվեց հենց այն մարդկանց քողարկված առաջնորդությամբ, ովքեր գրավել էին ամբողջ տեղեկատվական դաշտը և վերը նշված ապատեղեկատվական արշավի հեղինակներն ու կազմակերպիչներն էին, իսկ կատարողները` նախկինում էլ էին կատարողներ:
Այսօր քաղաքական թատերաբեմում հենց այս կատարողներն են, իսկ առաջնորդներն ու կազմակերպիչները հասարակության լայն շերտերի համար առայժմ անտեսանելի են` ստվերում են:
Պետությունն ու ազգային հիմնարար արժեքները առաջնային թիրախում էին:
Այս ամենի ընթացքում առանձնակի հետևողականությամբ և ուժգնությամբ հարձակման էին ենթարկվում ազգային արժեքներն ու պետության անվտանգությունը ապահովող ոլորտներն ու գործիչները: Քանի որ իրականում չկար հակազդող ուժ ( որը իշխանության գիտակցված, թե անգիտակից մեծ բացթողումն էր ), այս ամենի հետևանքով հասարակությունը, առանց ընկալելու իրողությունները, արդեն գտնվելով «ալտերնատիվ իրականության» տիրույթում, ի թիվս այլոց` սկսեց կասկածի տակ առնել ոչ միայն իր կողմից ընդունելի հայրենասեր և վաստակաշատ գործիչներին ու պրոֆեսիոնալներին, այլ նաև` իր իսկ համար դարերն ի վեր հիմնավոր համարվող բարձրագույն արժեքները` ազգությունը, պետությունը, հայրենիքը, հավատքը, ընտանիքը, մշակույթը, կրթությունը, ազնվությունը, արդարությունը, իրավունքը, պարկեշտությունը:
Պետք է ընդգծել նաև, որ` այսպես կոչված հեղափոխության կատարողները ի սկզբանե հանդես էին եկել այդ արժեքներից միայն մի մասի ( արդարություն, ազնվություն, իրավունք ) կրողների դիմակի տակ, և հասարակությունից վարպետորեն քողարկել էին իրենց և իրենց պատվիրատուների իրական նպատակները, գաղափարական և արժեքային գերակայություններն ու նախապատվությունները: Դա էր պատճառը, որ հասարակությունը չնկատեց, թե ինչ է կատարվում իրականում: Իսկ իրականում` հասարակության մի մասը առանց գիտակցելու սկսեց մերժել նաև այդ արժեքները: Նրանց իրական դեմքը սկսեց բացահայտվել այսպես կոչված հեղափոխությունից հետո, իսկ հասարակության լայն շերտերի կողմից նշված արժեքներին սպառնացող վտանգն անտեսելը, կամ կասկածի տակ առնելը ակնհայտ դարձավ, և արտահայտվեց հատկապես ընտրությունների ժամանակ, երբ առաջնությունը տրվեց առանց բացառության բոլոր հիմնարար ազգային արժեքները արդեն անթաքույց մերժող ու ոտնահարող, հայատյաց, ազգ և հավատ մերժող, բարոյազուրկ քաղաքական ուժերին և նրանց ներկայացուցիչներին:
Արդյունքում հասարակության մի ստվար զանգված նույնիսկ չնկատեց, թե ինչպես իր իսկ աչքում` ստախոսները դարձան ազնիվ, դասալիքները ՝ հերոս, այլասերվածներն ու աղանդավորները ՝ ընդունելի և պաշտելի,
ազգադավները Օրենքի, Արդարության և Մարդու Իրավունքների անկախ պաշտպաններ, վախկոտ չկայացածները՝ դարձան քաջ և առաջնորդ, դիլետանտ կիսագրագետները՝ պրոֆեսիոնալներ,
պատերազմում հաղթած հրամանատարները դարձան ատելի, հայրենասեր, ազգասեր, պրոֆեսիոնալ, ազնիվ, կիրթ ու գիտակից մարդիկ դարձան անլսելի և մերժելի, այսպես ասած օլիգարխները, թալանչիները, կոռուպցիայի մեջ թաթախվածները, որոնց պատճառով էլ իրականում կային որոշ դժգոհություններ, սահուն կերպով մտնելով իշխանության թևի տակ` դարձան պարզապես խոշոր սեփականատերեր, և` մոռացվեցին, ազգային մշակույթը դարձավ մերժելի, և այլն:
Ցավալիորեն պետք է ընդգծել, որ Հայ հասարակության մի զգալի հատված դեռևս ուղղորդվում է վերը նշված ձևերով և այդ նույն մարդկանց կողմից: Հետևաբար` կարելի է համարել, որ հասարակությունը մեծամասամբ դեռս գտնվում է իրեն պարտադրած ալտերնատիվ իրականության տիրույթում:
Ահա թե ինչին է հասցնում 21-րդ դարում մամուլին ու տեղեկատվության այլ միջոցներն արհամարելը և դրանց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը:
Սա նույնպես կարելի է համարել իշխանության կողմից լրջագույն բացթողում:
Հիմա որոշողը մենք ենք` կամ ազգովի շարունակում ենք հավատալ ակնհայտ ստին ու կեղծիքին և շարունակում ապրել` վիրտուալ, ալտերնատիվ իրականության մեջ, կամ փնտրում` գտնում իրականությունը, հավատում իրողություններին,
սթափվում, լրջանում, վերլուծում, եզրահանգումներ անում և որոշում կայացնում:
Տեսեք` հանկարծ չհասնի նրան, որ երկրով մեկ արդեն մեր եկեղեցիների զանգերը ղողանջեն: Այդ ժամանակ կարող է ուշ լինել` շատ ուշ... ինչպես եղել է շատ անգամ:
Հ.Գ. Նույն տեխնոլոգիան ու սցենարը, բայց ավելի երկար ժամանակահատվածում և ավելի լայն շրջանակների կողմից առանձնապես կիրառվել է, և կիրառվում է նախագահ Քոչարյանի նկատմամբ, բայց դա` այլ թեմա է:
Ալեքսանդր Գրիգորյան
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



