- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Արթուր Վանեցյանը շարունակում է ինքնափիառի տխրահռչակ արշավն՝ ակնհայտորեն փորձելով դեռևս էյֆորիայի ազդեցության տակ գտնվող հասարակության մի մասի հաշվին լուծել ինքնակայացման դժվարագույն խնդիրը:
Փաշինյանի աջ ձեռքը համարվող ու սեփական տիրոջը հնազանդորեն ծառայող սույն ԱԱԾ-ականը դեկտեմբերի 15-ին նախ լրագրողներին էր ասուլիս տվել՝ ուր հռետորական հարց էր բարձրացրել, թե հետո ինչ, որ ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են՝ որևիցե արտառոց բան չտեսնելով տեղի ունեցածում, ապա հաջորդ օրն «Ազատության» եթերում էր վստահություն չներշնչող ու շաբլոն դարձած տրյուկներով փորձել չքմեղանալ ու համարձակ տղու տպավորություն թողնել՝ քուչի մակարդակի հայտարարություններ անելով:
Բոլոր երկու դեպքում էլ Վանեցյանը մասսայաբար հերքել է իր կապը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ ուղղակիորեն կապ ունեցող «դատավոր Հրաչի» հետ, իսկ ահա կոնկրետ «Ազատության» եթերում հայտնի գաղտնալսումների կապակցությամբ բառացի հայտարարել հետևյալը. «Չկա մի բան այդ գաղտնալսման մեջ, որից ես ամաչում եմ, որից ես քաշվում եմ , որի պատասխանը չունեմ: Չկա մեկ բառ, մեկ նախադասություն, որի համար ես երբևիցե կամաչեմ»:
Դե ինչ, համաձայնե՛ք, որ Վանեցյանի խոսքերը բավական համարձակ են հնչում՝ ստեղծելով տպավորություն, թե մարդու գլխին պարզապես ոմանք շառ են անում՝ փորձելով հարված հասցնել ոչ միայն անձամբ Վանեցյանին, այլև հատկապես Փաշինյանին:
Հետաքրքիր է՝ իսկ կոնկրետ ի՞նչ է ասել Վանեցյանը նույն Սասուն Խաչատրյանին գաղտնալսված հեռախոսազրույցի ընթացքում: Գուցե իրո՞ք շառ են անում:
Իրականում Խաչատրյանի հետ բավական անբռնազբոս երկխոսության ընթացքում Վանեցյանը, մասնավորապես, ասել էր. «Ասի՝ նայի հիմքերը, կզանգես, բայց կալանքն ուզես-չուզես պըտի տաս»:
Թե ում նկատմամբ է ասիչի կարգավիճակ ձեռք բերել Վանեցյանը, պարզ է. խոսքը դատավորի մասին է:
Եվ ուրեմն՝ որո՞նք են Վանեցյանի՝ դատավորին չճանաչելու մասին պնդումների հիմքերն այն դեպքում, երբ ինքն անձամբ է հեռախոսազրույցի ընթացքում փաստացի խոստվանում , որ հրահանգել է դատավորին Քոչարյանին ամեն գնով կալանավորել:
Պակաս ուշագրավ չի ստացվել Վանեցյան-Փաշինյան հեռախոսազրույցը, որի ընթացքում Վանեցյանն, իր գործողությունների մասին «դակլադ» տալով Փաշինյանին, ասել էր բառացիորեն հետևյալը. «Դատավորը զանգեց ինձ, մի քիչ վախումա էդ կալանքը տա: Ասեցի մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի ինձ ասա՝ որտեղ ես թույլ տեղ տեսնում, ու կասեմ: Հիմա դատավորն էտի նայումա, էդ էլ կզանգի կասի, պարո՛ն վարչապետ: Ես դե բանին հետաձգում եմ, բայց Քոչարյանին ձերբակալում ենք»:
Իրականում Վանեցյանի՝ վերջին օրերի չքմեղացումն ու ակնհայտորեն չստացված «փիառ» ակցիան հասարակությանն ուղղված հայհոյանքի պես մի բան է, հասարակության երեսին թքելուն հավասար պահվածք:
Մի՞թե Վանեցյանին թվո՞ւմ է, որ մարդիկ այնքան հիմար են ու կարճամիտ, որ կարող են հավատալ նորաթուխ ինչ-որ մեկի խոսքերին ու իսկապես համարեն, որ Քոչարյանի շուրջ ընթացող ողջ դատաիրավական պրոցեսը ոչ թե Փաշինյանի կողմից գծագրված պրիմիտիվ «վենդետա» է, այլ՝ ասենք՝ անաչառ պրոցես: Եթե Վանեցյանը ոչ մի պախարակելի բան չի տեսնում իր ու Սասուն Խաչատրյանի, իր ու Փաշինյանի խոսակցության մեջ, ապա ինչո՞ւ է փորձում հերքել անհերքելին, մի՞թե դա չի վկայում այն մասին, որ իրականում Վանեցյանը հասկանում է այս իրավիճակում սեփական անելանելիությունն ու ստիպված մանկահասակ երեխայի հոգեբանությամբ փորձում ասել՝ ես չեմ արել:
Իրականում Արթուր Վանեցյանի՝ համաշխարհային դարձած խայտառակությունը միայն նրանը չէ: Հիմնական խայտառակվողն այստեղ, թերևս, առայժմ վարչապետի պաշտոնակատարի դերում հանդես եկող Նիկոլ Փաշինյանն է: Բոլորն են հիշում, չէ՞, նրա այն պնդումները, թե գործադիր իշխանությունն իրավունք չունի խառնվել դատաիրավական գործընթացներին…
Կատարվում է շատ պարզ ու «թափանցիկ» պրոցես. Փաշինյանը, փաստացի բռնազավթելով իշխանությունը, լծվել է Ռոբերտ Քոչարյանին, Մանվել Գրիգորյանին ամեն գնով «փակելու» «հեղափոխական» գործին, նրանց նկատմամբ քաղաքական վենդետա է իրականցնում՝ չունենալով որևիցե իրավական հիմքեր, իսկ այս պրոցեսում որպես «վինտիլ» հանդես եկող Վանեցյանն էլ այդ ընթացքում ամեն գնով ջանում է շեֆի կեղտերը կոծկել՝ չորքոտանու տեղ դնելով իրեն լսողներին:
Ինչին են փորձում հասնել սրանք, հասկանալի չէ:
Տնաշեննե՛ր, ախր մարդիկ հո խոտ չե՞ն ուտում…
Ավելի մանրամասն՝ տեսանյութում:
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



