- 2025-12-04 02:51:00Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Ամբողջ Հայաստանը հարցնում էր՝ «սա ո՞վ է»». Շահնազարյանի կոշտ արձագանքը՝ Վանեցյանին
Aravot.am-ի հետ զրույցում Դավիթ Շահնազարյանն ասաց, որ «Ազատությանը» տված հարցազրույցում էլ Վանեցյանը անդրադարձել է իրեն ու փաստերը սխալ է ներկայացրել. «Դեկտեմբերի 4-ի իմ ասուլիսից հետո, որտեղ ես ուղղակի փաստեր ներկայացրեցի, որ Փաշինյանը վարում է «իշխանություն՝ Արցախի փոխարեն» քաղաքականությունը ու վերջում ասացի՝ եթե մեկ բառ կա, որ չի համապատասխանում իրականությանը, Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի: Դրանից հետո Փաշինյանն իր քարոզարշավային հանրահավաքում հայտարարեց, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի ինձնով, հրահանգավորեց ԱԱԾ-ին: Նույն օրը երեկոյան ժամը 22-ին ԱԱԾ երկու սպա ինձ այդ հրավերը հանձնեցին, ես արդեն ասել եմ, որ պատրաստվում էի գնալ ԱԱԾ՝ ասելով, որ տղաներ, այդ կազմակերպության պատիվը չի կարելի այսպես արատավորել, երբ վարչապետը հրապարակային հրահանգավորում է, դուք մի քանի ժամ անց այն իրականացնում եք: Վանեցյանը այդ փաստը չի նշում: Եթե իրենք հայտարարությամբ հանդես չգային, ես ընդհանրապես մամուլին ոչինչ չէի պատրաստվում ասել: Իրենք դա արեցին ու իրենց դրեցին շատ վատ, ծանր վիճակի մեջ: Ես 23 տարի է այդ հիմնարկի ղեկավարությունից դուրս եմ եկել հրաժարականով ու երբեք որեւէ բացասական բան չեմ ասել: Հիմա էլ կրկնում եմ՝ ոչ թե ԱԱԾ-ն է քաղաքական հետապնդում իրականացնում, այլ ԱԱԾ ղեկավար Վանեցյանը՝ վարչապետի ցուցումով»:
Անդրադառնալով Վանեցյանի խոսքերին, որ Շահնազարյանին բախտ է վիճակվել կարճ ժամանակով ղեկավարել այդ կառույցը՝ Դավիթ Շահնազարյանն ասաց. «Դա արդեն վիրավորանք է: Երբ 94-ի հունվարին ես նշանակվեցի այդ կառույցի ղեկավար, մինչ այդ ես զբաղեցնում էի բավական բարձր պետական պաշտոն՝ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով արտակարգ լիազոր դեսպանն էի այդ կառույցի նախորդ ղեկավարները նաեւ ինձ էին զեկուցում: Ու նշանակվելուց հետո ես համատեղության կարգով ոչ թե ինչ-որ ֆեդերացիայի նախագահ էի, այլ նաեւ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան: Համենայնդեպս, որեւէ մեկը ոչ ՀՀ-ում, ոչ էլ դրսում չհարցրեց՝ ո՞վ է Շահնազարյանը: Վանեցյանը մինչեւ հիմա անհասկանալի է ինչ պատճառներով է այնտեղ նշանակվել: Աշխարհում գոյություն ունի երկու պրակտիկա, ճիշտ է, որ դա քաղաքական գործիչ լինի, այդպես է գրեթե բոլոր, նույնիսկ ոչ ժողովրդավարական երկրներում, օրինակ, ԱՄՆ-ում առաջին անգամ կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար նշանակվեց ներսից այսպես կոչված պրոֆեսիոնալ կին, եւ կա երկրորդ պրակտիկան՝ իրեն չարդարացրած պրակտիկա, երբ ներսից պրոֆեսիոնալ է նշանակվում: Բայց Վանեցյանը ոչ այն է, ոչ այն: ԱԱԾ-ում իր անցած ուղին շատ քիչ էր ու այն պաշտոնները, որ նա զբաղեցրել էր, չափազանց ցածր էր, որպեսզի նա միանգամից նշանակվեր ղեկավար պաշտոնի: Ամբողջ Հայաստանը հարցնում էր՝ «սա ո՞վ է»»:
Ըստ Դավիթ Շահնազարյանի, Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում զբաղվում է բացառապես քաղաքական գործունեությամբ. «ԱԱԾ-ի բոլոր ղեկավարներն իրար հետ այնքան մամուլով հանդես չեն եկել, ինչքան պարոն Վանեցյանը, կարծես թե Փաշինյանի խոսնակը լինի»:
Մեր դիտարկմանը՝ ասում է թափանցիկ ենք աշխատում, հրապարակային՝ Շահնազարյանն արձագանքեց. «Նա քաղաքական գործունեությամբ է զբաղված: Նա 7 ամիս է աշխատում է, ես էլ երկար չեմ աշխատել՝ 16 ամիս, բայց ընդամենը 3 անգամ եմ մամուլով հանդես եկել այդ ընթացքում, ընդ որում, մի անգամը ոչ որպես այդ կառույցի ղեկավար, այլ՝ որպես ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան: Նա այդ պաշտոնը օգտագործում է՝ բացառապես քաղաքական գործունեություն իրականացնելու համար: Ես նրան մեղադրում եմ, որ նա վարչապետի հրահանգով իմ նկատմամբ իրականացրել է քաղաքական հետապնդում, եթե համաձայն չէ, թող դիմի դատարան»:
Ըստ Շահնազարյանի, Վանեցյանն իր բուն գործառույթը չի կատարում. «Վերջերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն տարածեց՝ ուղղված ԱՄՆ քաղաքացիներին, որտեղ խոսելով, որ քրեական հանցագործությունների աճ է տեղի ունեցել, վտանգ կա, առաջին անգամ իր քաղաքացիներին ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է, որ Հայաստանում կա անդրազգային ահաբեկչության վտանգ: Դա Վանեցյանին չի՞ անհանգստացնում, առաջին անգամ է դա տեղի ունենում: Վանեցյանն իր գործողություներով ոչ թե ՀՀ անվտանգությունն է պաշտպանում, այլ վարչապետի իշխանությունը: Ես իրեն խիստ տարանջատում եմ այդ կառույցից, որովհետեւ կառույցի նկատմամբ իմ հարգանքը կա ու կլինի: Անհայտությունից եկած ու այդ պաշտոնն օգտագործելով՝ իր համար փորձում է քաղաքական կարիերա սարքել էդ անձնավորությունը: Վանեցյանը Փաշինյանի հրամանով իրականացրել է քաղաքական հետապնդում ու ոչ միայն իմ նկատմամբ: Եթե դեմ է, կարող է դատի տալ»:
Մեր հարցին՝ եթե նույնիսկ վարչապետի ցուցումները կատարում է Վանեցյանը, դա պախարակելի՞ է, դուք ժամանակին ձեր վերադասի ցուցումներին չէի՞ք ենթարկվում՝ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Վայ այն երկրին, որի հատուկ ծառայությունների ղեկավարը երբեւէ իր ղեկավարին «ոչ» չի ասում: Նրանք շատ լավ հասկանում էին, որ չի կարելի հրապարակային, խոսափողային հրահանգից հետո այն կատարել, որովհետեւ դա հարվածում է կառույցին, բայց նա «ոչ» չի կարողանում ասել: Սա շատ վտանգավոր իրավիճակ է: Ես բազմիցս եմ ասել «ոչ» ՀՀ նախագահին ու թերեւս միակն եմ ուժային կառույցների ղեկավարներից, որ քաղաքական պատճառներով հրաժարական է տվել՝ որպես դրա ապացույց: Լավ կլինի, որ Վանեցյանը քաղաքական գործունեությունը դադարեցնի եւ եթե կարող է, զբաղվի իր պարտականություններով, այլ ոչ թե վարչապետի իշխանության անվտանգությունը ապահովելով»:
Մեր հարցին՝ Վանեցյանը հանգամանալից ներկայացրել է, թե ինչպես են իրեն նշանակել ԱԱԾ տնօրեն, բացի այդ, նրա նշանակումը հիմնավորվում է նրանով, որ նա 20 տարի համակարգում աշխատել է, այսինքն, փորձ ունի ու կոռումպացված չէ, համենայնդեպս ինտրիգների մեջ չի եղել, սրանք բավարար հիմքեր չե՞ն ԱԱԾ տնօրեն նշանակելու համար՝ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Մամուլում հրապարակումներ կան, որ ինքը շատ հարուստ, բիզնեսներ ունեցող ընտանիքից է, իր հանդերձանքից էլ դա երեւում է, որ բավական հարուստ ընտանիքից է, ես չեմ ուզում իջնել այդ մակարդակի, բայց ի՞նչ է նշանակում 20 տարի այդ համակարգում է աշխատել: Դա բացատրություն չէ: Նա ոչ քաղաքական գործիչ էր, ոչ էլ պրոֆեսիոնալ, որովհետեւ այն պաշտոնը, որին նա հասել է, շատ ու շատ հեռու էր այդ կառույցի ղեկավարի պաշտոնից»: Հարցին՝ նա չպե՞տք է շատ հանդիպի ԶԼՄ ներկայացուցիչների հետ, չպե՞տք է լինի հրապարակային՝ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ Վանեցյանը քաղաքական հայտարարություններ է անում անընդհատ. «Ե՞րբ է եղել, որ ընտրությունների օրը վաղ առավոտյան ԱԱԾ պետը հրապարակայնորեն մամուլի ներկայությամբ քվեարկի, գնահատականներ տա, ո՞ր երկրում է այդպիսի բան եղել: Մի հատ ուշադրություն դարձրեք հարեւան բոլոր երկրներում՝ ո՞ր հատուկ ծառայության պետն է այսպիսի քաղաքական գործունեությամբ զբաղված: Սա ամենամեծ հարվածն է այդ կառույցին ու ներսում աշխատակիցները դա շատ լավ հասկանում են, այնտեղ արժանապատվություն ունեցող սպաներ դեռ շատ կան»:
«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
Վարդան Ղուկասյանն իր նոր ձևավորվող թիմով Հայաստանը դարձնելու է արևային երկիր ․Լևոն Բաղդասարյան
Երբ որ քաղաքական թիմը կազմված ա ոչ քաղաքական գործիչներից, բնականա որ չեն հասկանում ինչ են անում
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը
Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
Գիշերը Երևանում սպшնվել է ՔՊ-ի տարածքային կուսակցության կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանը
ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՔՊ-ականն ագրեսիվը սպառնաց «թքել» լրագրողի վրա, եկեղեցու բակում սադրեց. ոստիկանները «չնկատեցին»
Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է․ «Հրապարակ»
Ոչ լեգիտիմ ծեսը նոր դուռ է բացում նմանատիպ ոչ լեգիտիմ գործողությունների համար
armlur. Փակում են քաղաքացու բերանը, որ նա չխոսի
«Արամ Սարգսյան, էդ երկուսը ով են, որ դու համեմատես Մանվելի կոշիկի տակի կեղտի հետ». Դավիթ Մկրտչյան
Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ 147 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿՈՎ, ԱՌԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
Վարդան Ղուկասյանի ելույթը
«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
Մարտական եմ տրամադրված, գնալու եմ մինչև վերջ․ Վարդան Ղուկասյանի բացառիկ հարցազրույցը
Համլետ Ղուշչյանի բացառիկ հարցազրույցը Վարդան Ղուկասյանի հետ․ Նոր մանրամասներ
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՂԱԶԱՐՅԱՆԻՆ. ՀԱՄՈԶԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ.Hraparak
Ճանճին խնդրում եմ էն կողմ տարեք. ի՞նչ է կատարվում Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի միջև
Վարդան Ղուկասյանի, Միքայել Սրբազանի, Անդրանիկ Մանուկյանի գործերի մասին․ Լևոն Բաղդասարյան
ՀԱՄԼԵՏ ՂՈՒՇՉՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՀԵՏ
Փակ TV-ն՝ շաբաթվա հետքերով
Վարդանն ու ԳԱՍՊԱԴԻՆ ՑԻՊԻՆԸ / Բեսեդկի մակարդակը մի հռչակեք քաղաքական վերլուծություն / Մի խայտառակվեք
Նարինե Չարչյանը զավթել է մեր շենքի տանիքը, շինություններ կառուցել.NewDay



