- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Վերջերս, մամուլում սկսել են ակտիվորեն լուրեր շրջանառվել այն մասին, որ առաջիկայում ակնկալվող ներիշխանական ռակիրովկաների շրջանակներում իշխող վերնախավում բավական ուշագրավ տեղաշարժեր են սպասվում: 
Մասնավորապես՝ ասում են, որ առաջիկայում Արարատ Միրզոյանի՝ ԱԺ խոսնակ հռչակվելուն զուգահեռ Փաշինյանի տեղակալի դերում ամեն կերպ ջանում է հայտնվել ԱԱԾ ներկայիս ղեկավար, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Վանեցյանն այժմ փորձում է Փաշինյանին համոզել, որ տվյալ պաշտոնի համար ինքն ուղղակի կատարյալ թեկնածու է ու կյանքի բերումով տնտեսությունից շատ ավելին է հասկանում, քան զանազան միրզոյաններն ու ավինյանները:
Վանեցյանի՝ երկրի փոխվարչապետի պաշտոնում հայտնվելն իրականում բավական հետաքրքրական պատկեր կստեղծի կառավարությունում:
Վանեցյանը փայլուն հնարավորություն է ունենում՝ վերածվելու սեփական մոր ուղղակի կամ անուղղակի վերադասի, չէ՞ որ դեռ հունիսին Փաշինյանի հրամանով Վանեցյանի մայր Մարգարիտ Ազարյանը նշանակվել էր վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ՝ մինչ այդ զբաղեցնելով նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը՝ դեռևս Սերժ Սարգսյանի օրոք:
Հաշվի առնելով հայաստանյան նոր ռեալներն, իհարկե, նման սցենարը, որքան էլ այն ծիծաղելի թվա՝ բնավ բացառված չէ, միայն թե հարցն այստեղ այն է, թե այդ դեպքում ի՞նչ է շահելու պետական կառավարման համակարգն, ի՞նչ է շահելու հասարակությունն, եթե, այնուամենայնիվ, Փաշինյանը գնա նման արկածախնդրության ու հենց Վանեցյանին կարգի սեփական ենթակա:
Այս հարցի վրա կարող է լույս սփռել վերջին ամիսներին Վանեցյանի՝ որպես ԱԱԾ պետի գրանցած օգտակար գործողության գործակցի ցուցիչը, որը, ցավոք, զրոյական է:
Միայն այն, որ ամեն օր ստիպված է լինում լրագրողների առաջ կանգնած բացատրություններ գտնել այն բանի վերաբերյալ, թե՝ ասենք, այդ ինչպես է պատահում, որ ինքն ու Փաշինյանը կամ ՀՔԾ պետը հայտնվում են ինչ-որ անհայտ անձանց թակարդում ու գաղտնալսվում, խայտառակվում, ձեռքի հետ էլ խայտառակում մի ողջ Հայաստան, բավարար է, որպեսզի պարզ դառնա, թե իրականում ինչ մասնագիտական որակներ ունեցող մեկի հետ գործ ունենք:
Վերջերս ֆուտբոլին սիրահարված ու ՀՖՖ նախագահ հռչակված Վանեցյանն ակնհայտորեն իր տեղում չէ, ու բացի մասկի շոուներ սարքելուց ու դրանցով Փաշինյանին փիառելուց, ինչպես նաև քաղաքացիների՝ իրեն ուղղված նամակներն անտեսելուց, կամ՝ 40 օր անցնելուց հետո պատասխանելը՝ թե բա ձեր նամակը ուղարկվել է այսինչ բաժին , /հենց իր ղեկավարած կառույցն պետք է զբաղվեր ազգային խնդրով/, սույն «հակահետախույզն» ուրիշ ոչնչով աչքի չի ընկել:
Իսկ սա նշանակում է, որ չկա որևիցե հիմք պնդելու, որ փոխվարչապետի պաշտոնում Վանեցյանը կարող է ինքն իրեն արդարացնել: Դրա համար նա չունի ոչ մի պոտենցիալ, ու խիստ մեծ է հավանականությունը, որ նոր պաշտոնում Վանցյանն ինքնադրսևորվելու է նույն կերպ, ինչ ներկա պաշտոնում՝ այս անգամ էլ մասկի շոուներ սարքելով՝ ասենք կառավարության նիստերին:
Բացի դա՝ համաձայնե՛ք, որ մեկ ընտանիքից երկու բարձրաստիճան պաշտոնյայի ներկայությունը Կառավարությունում կադրային «պերեբոռ» է առաջ բերում: Նորմալ երկրներում նման իրավիճակները, թերևս, բացառված երևույթ են, քանի որ այդպիսով յուրատեսակ շահերի բախում (conflict of interest) է առաջանում կոնկրետ ընտանիքի ու պետության միջև:
Պետական կառավարման համակարգն այդպիսով կարող է ժանգոտել, լճանալ, վերածվել ընտանեկան յուրատեսակ բիզնես կայսրության:
Եվ ընդհանրապես հարց է առաջանում՝ հատկապես ինչո՞ւ պետք է Վանեցյանը նշանակվի փոխվարչապետի պաշտոնում, ի՞նչ է, նա բյուրեղյա մաքրությամբ մեկն է, թե՞ սիրում է բոլորին հավասար աչքով նայել: Ո՞ւր է այն երաշխքը, որ Վանեցյանը պետական այդ ազդու լծակը չի օգտագործի ի բարօրություն իր ու սեփական հարազատների:
ՊԵԿ-ի՝ վերջին ամիսների վարքագիծն անսխալ կերպով հուշում է, որ Վանեցյանը, մեղմ ասած, այնքան էլ արդարամիտ մեկը չէ ու զերծ չէ պետական լծակները սեփական շահերին ծառայեցնելու գայթակղությունից: Այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչո՞ւ նույն Պետական եկամուտների կոմիտեն ի թիվս այլոց ստուգումներ չիրականացրեց Վանեցյանի հոր ու կնոջ բիզնեսներում, ի՞նչ է այդքան վստահ էին, որ չարաշումներ չեն կարող լինել, թե՞ պարզապես համապատասխան ցուցումի համաձայն գլուխ չեն դրել «ԿԳԲ-ի» պետի հետ:
Կամ ո՞վ է տեսել՝ ԱԱԾ պետի լուսանկարով սոցիալական ցանցում էջ բացվի «Դուխով» անունով ու այդ էջի միջոցով հակաքարոզչություն իրականացվի իշխանության քիմքին ոչ դուրեկան ուժերի դեմ: Էլ չենք ասում նրա ծննդյան առիթով ամբողջ ընտանեկան ալբոմի շախ տալը համացանցում:
Հետևությունը կարող է մեկը լինել՝ կա՛մ սա Վանեցյանի անձնական հրամանով ստեղծված ֆեյք էջ է, կա՛մ, եթե, Վանեցյանն իսկապես անտեղյակ է, ուրեմն՝ այդ էջի գոյությունը վկայում է ԱԱԾ պետի ոչ կոմպետենտության մասին: Եթե մի ֆեյսբուքյան ֆեյքի չեն կարողանում սանձել, էլ ո՞ւր մնաց մի ողջ երկրի տնտեսության համար պատասխանատվություն կրելը կամ ազգային անվտանգության ապահովումը:
Իրականում եթե Վանեցյանը, ժողովրդական լեզվով ասած, թասիբ ունենար, պետք է անմիջապես հրաժարական ներկայացներ այն բանից հետո, երբ հրապարկվեց առաջին գաղտնալսումն իր ու Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ: Մինչդեռ Վանեցյանը նախընտրեց պատսպարվել Փաշինյանի փեշի տակ՝ վախենալով իր ու իր ընտանիքի անվտանգության համար և այդ մասին բացեիբաց հայտարարելով: Մի՞թե դա ԱԱԾ պետի կեցվածք էր, մի՞թե նման մարդը կարող էր ի սկզբանե պատասխանատվություն կրել մի ողջ ազգի անվտանգության համար, առավել ևս ապագայում հռչակվել փոխվարչապետ:
Այսքանից հետո մնում է միայն հուսալ, որ շրջանառվող շշուկներն ,այնուամենայնիվ, կեղծ են, ու առաջիկայում հայ հանրությունը ստիպված չի լինելու ենթարկվել հերթական փորձության: Տնտեսությունից հասկացող մարդիկ Հայաստանում բազմաթիվ են, ու Վանեցյանը չէ, որ պետք է զբաղվի պրոֆեսիոնալ տնտեսագիտությամբ:
Ժողովուրդը մեղք ա…
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



