- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Դեկտեմբերի 9-ին տեղին կունենա Հայաստանի համար ներքաղաքական ամենակարևոր իրադարձությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որին կմասնակցի 11 ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք:
Մեր զրուցակիցն է թիվ 10 ընտրատարածքից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Դավիթ Մանուկյանը:
-Պարո՛ն Մանուկյան, առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են ԲՀԿ-ն առաջադրել է Ձեր թեկնածությունը: Հետաքրքիր է իմանալ, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին:
- Այս ընտրություններն ինձ համար շատ կարևոր են, ինչպես գիտեք 2017 թվականին մասնակցելով խորհրդարանական ընտրություններին վարկանիշային ընտրակարգով, ստանալով ձայների մեծամասնությունը, ընտրվեցի Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր:
Այս ընտրություններին մասնակցում եմ, քանի որ դեռ շատ կիսատ թողած աշխատանքներ ունեմ կատարելու և պետք է իմ բոլոր ծրագրերը հասցնեմ ավարտին:
-Ի՞նչ կարգախոսով եք հանդես գալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ:
- Իմ կարագախոսն է` «Մշտապես լինել ժողովրդի կողքին…»:
-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 36 կետից բաղկացած ծրագրով, ըստ Ձեզ` որո՞նք են ծրագրի կարևորագույն դրույթները:
-Ես` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես ԱԺ պատգամավորության թեկնածու, առանձնացնում եմ երկու կարևորագույն խնդիր. առաջինը` Արցախի անվտանգությունն է, երկրորդը` Հայաստանի տնտեսության զարգացումը:
Դրանք ամենակարևոր և առաջնային խնդիրներն են, որոնց պետք է ամենայն ուշադրությամբ վերաբերվել:
Մնացած բոլոր խնդիրները բխում են այդ երկու կարևորագույն խնդիրներից:
-Որո՞նք են այսօր Կոտայքի մարզի առջև ծառացած ամենացավոտ խնդիրները, և ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել ընտրվելուց հետո:
-Կան բազում խնդիրներ, որոնց լուծման համար պետք է ուղիներ մշակենք և քայլ առ քայլ լուծելով այդ խնդիրները` հասցնել դրանք նվազագույնի:
Որպես Կոտայքի մարզից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավոր և որպես հրազդանցի, ես ջանք ու եռանդ չեմ խնայում, որպեսզի իմ ժողովուրդն ապրի բարեկեցիկ և ապահով երկրում:
Պետք է այնպես անենք, որ մեր մարզում զարգանա բիզնես միջավայրը, ես հորդորելու եմ իմ շրջապատի բոլոր այն մարդկանց, ովքեր զբաղվում են ձեռնարկատիրությամբ, ներդրումներ կատարեն Կոտայքի մարզում, որն էլ իր հերթին կլուծի մարզում առկա գործազրկության խնդիրը:
-Պարո՛ն Մանուկյան, Ըստ Ձեզ` ինչպիսի՞ պայմաններ են պետք բիզնես միջավայրը բարելավելու և ներդրումներ կատարելու համար:
-Գիտեք, իմ կարծիքով ներդրումներ անելու համար, նախ և առաջ պետք է լինի վստահության մթնոլորտ: Հրազդան քաղաքում Խորհրդային Միության տարիներին զարգացած են եղել ջերմոցային տնտեսությունները, այստեղ են եղել ամենամեծ ջերմոցները: Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո այդ տնտեսությունները քայքայվել են:
Կոտայքի մարզում, մասնավորապես Հրազդան քաղաքում կան բարենպաստ պայմաններ ջերմոցային տնտեսության զարգացման համար: Միակ խնդիրը գազի սակագին է, որը բարձր է, եթե գազի սակագնի հարցը լուծվի, ապա ես կարծում եմ, որ ջերմոցային տնտեսությունները մեծ վերելք կապրեն Հրազդան քաղաքում: Իսկ հարակից գյուղերում գյուղատնտեսության զարգացման մեծ հեռանկար եմ տեսնում:
-Արդեն քարոզարշավի յոթերորդ օրն է, ի՞նչ ռազմավարություն եք մշակել:
- Ավանդույթի համաձայն քարոզարշավը սկսել եմ իմ հայրենի Աղավնաձոր գյուղից: Այժմ քարոզարշավն անցկացնում եմ Հրազդանի տարածաշրջանի գյուղերով: Գյուղական համայնքներում հանդիպումներս ավարտելուց հետո քարոզարշավ կսկսեմ Հրազդան քաղաքում:
Ասեմ, որ Կոտայքի մարզում քարոզարշավն անցնում է հանգիստ մթնոլորտում, չկա որևէ լարվածություն, որևէ խոչընդոտ և որևէ ուղղորդում:
Շատ ողջունելի է, որ ժողովուրդն իր կամքն ազատ դրսևորելու հնարավորություն ունի, որն արդեն տեսանելի կլինի դեկտեմբերի 9-ին:
-Ինչպե՞ս եք ցանկանում տեսնել նոր ձևավորվելիք խորհրդարանը:
-Ցանկանում եմ, որ գալիք խորհրդարանը լինի ժողովրդի խնդիրները բարձրաձայնող և այդ խնդիրներին լուծում տվող խորհրդարան:
-Պարո՛ն Մանուկյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ դեռ ավագանու ընտրությունների ժամանակ ժողովրդին տարանջատեցին սևերի և սպիտակների:
-Մենք փոքր պետություն ենք և ունենք տարբեր մարտահրավերներ. Արցախի խնդիր, պատերազմի վտանգ, արտագաղթ և այս պայմաններում տարանջատել ժողովրդին պետք չէ, այս պայմաններում միասնականություն է պետք, քանի որ հայ ժողովրդի հզորությունն իր միասնականության մեջ է:
- Դուք հարգված և սիրված անձնավորություն եք ՀՀ Կոտայքի մարզում, Ձեր աշխատանքը տարիներ շարունակ տեսել է մարզի բնակչությունը և գնահատել, ո՞րը կարող եք համարել Ձեր հաջողության բանաձևը:
-Որպես պատգամավոր, ես միշտ հասանելի եմ եղել իմ ընտրողի համար, երբեք իշխանական պատգամավոր չեմ եղել և չեմ օգտվել իշխանական լծակներից:
-Ինչպիսի՞ արժեքներ կան կյանքում, որոնք Ձեզ համար անփոխարինելի են:
-Ինձ համար կյանքում կարևոր արժեքներ են ընտանիքը, հայրենիքը և հավատքը:
Հայրենիքը, հավատքը և ընտանիքը բացարձակ արժեքներ են, որոնք ամեն ինչից վեր են:
-Ունեք երեք զավակ, ինչպիսի՞ Հայաստանում կցանկանանք նրանք ապրեն:
-Ցանկանում եմ, որ բոլոր հայ երեխաներն ապրեն անկախ, հզոր Հայաստանում:
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



