- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը բաց նամակ է գրել՝ ուղղված վարչապետի պաշտոնակատար Նիլոլ Փաշինյանին: Նամակում փաստաբանը անդրադարձել է Մանվել Գրիգորյանի առողջական ծանր վիճակին և նրան կալանքի տակ պահելու հետևանքների մասին: Բաց նամակը՝ ստորև․
«Մեծարգո՛ պարոն Վարչապետ, օրեր առաջ հայտարարեցիք, թե ինչու չի հրապարակվում Մանվել Գրիգորյանի հիվանդության թղթերը և հորդորեցիք, որպեսզի հանրությանը տեղեկացվի, թե ինչ հիվանդություններ ունի: Անսալով ձեր հորդորին՝ ներկայացնում եմ Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն: Ընդ որում, դրանց հիմանկան մասը վարույթն իրականացնող մարմնի որոշումների հիման վրա է տրամադրվել:
Համաձայն «Արմենիա» ԲԿ-ում 20.08-23.08.2018 թվականին ստացիոնար հետազոտման մեջ գտնվող Մանվել Գրիգորյանին տրված N5277/2351 էպիկրիզի՝ կալանավորվելուց հետո նրա սոմատիկ հիվանդություններն ավելի են ծանրացել: Կրծքավանդակի օրգանների ՀՇ- քննությամբ ձախից հայտնաբերվել են մեծացած պարաաորտալ լիմֆատիկ հանգույցներ, որոնք խոսում են ուռուցքային պրոցեսի հնարավոր վերսկսման մասին: Սկսվել է սիրտ-թոքային անբավարարություն, շնչական անբավարարություն, ս/վ ցավերը կրում են մշտական բնույթ, տեսողությունը վատացել է, առկա է դժվարամիզություն, ունի մշտական փորկապություն` աղիքային անանցանելիություն էպիզոդներով:
ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մանվել Գրիգորյանի բժշկական ամբուլատոր քարտից արված 13.07.2018 թվականի քաղվածքի՝ Ֆրանսիայի Փարիզ քաղաքի Ալլերայի-Լա-Բրաստ կլինիկայի Ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բժիշկ ուռուցքաբան Նորբերտ Ավետյանի կողմից /Մանվել Գրիգորյանին վիրահատող բժիշկ/ կատարվել է հետևյալ գրառումը. «…հաշվի առնելով հիվանդի մոտ ուռուցքի` մանր բջջային քաղցկեղի ագրեսիվությունը, հիվանդին գտնվել նման վայրում արգելվում է»:
Համաձայն ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մանվել Գրիգորյանի բժշկական ամբուլատոր քարտի՝ 20.06.2018 թվականին ֆիքսվել է շաքարային դիաբետ՝ տիպ 2 միջին ծանրության և նշանակվել է դեղորայքային բուժում: Որոշ ժամանակ անց ստանում է ինսուլին լանտուս՝ 8-6 միավոր, որից հետո՝ 12 միավոր, այնուհետև երկու անգամ առավոտյան՝ 12 միավոր, երեկոյան՝ 16 միավոր, այնուհետև՝ 18 ED ինսուլին, այնուհետև՝ 20, 25, 30 ED ինսուլին:
Այսօր արդեն նա տառապում է շաքարային ծանր դիաբետով:
Բազմիցս եմ բարձրաձայնել, որ օրենքով նախատեսված հիմքերը բացակայում են Գրիգորյանին պահել կալանքի տակ, իսկ վերացական դատողություներով նրան պահելը կալանավայրում անթույլատրելի է: Նման հիվանդություններով և հիվանդությունների նման բացասական դինամիկայով անձին պահելը կալանքի տակ հանցագործություն է, որի պատասխանատուն պետությունն է: Առաջարկում եմ պետական լիազոր մարմնին կրկին դիմել բժշկական կենտրոններին՝ առաջադրելով հետևյալ հարցը. նման ծանր հիվանդություններով մարդը կալանքը կրելով կմահանա, թե չի մահանա:
Եթե նորագույն Հայաստանում մարդն արժեք չունի և կոպտորեն խախտվում են նրա հիմնարար իրավունքները, եթե նախաքննությունը, արդարադատությունն ընտրովի է, եթե իրավապաշտպանի բարձրաձայնած խախտումները մնում են օդում կախված, ապա դրա դառը պտուղների քաղողը վաղը լինելու է իշխանությունը՝ բխող բոլոր բացասական հետևանքներով:
Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Հաշվի առնելով նախընտրական այս օրերի լարված վիճակը՝ ձեռնպահ եմ մնում և չեմ բարձրաձայնում այն կոպտագույն խախտումներն ինչպես դատական իշխանության, այնպես էլ նախաքննական մարմինների, որպեսզի չքաղաքականացվի այս գործը, սակայն ընտրություններից հետո կիրազեկեմ և իրավական հարթության վրա կպայքարեմ դրանց դեմ:
Հայաստանում պետք է արմատախիլ անել և բացառել խտրականությունն ու ընտրովի արդարադատությունը, ինչպես և անմեղության կանխավարկածի խախտումները, առավել ևս, երբ վերջինիս կրողը երկրի բարձրագույն իշխանությւնն է», - գրել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



