- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հետհեղափոխական Հայաստանում, երբ շատ դեպքերում «թացը չորից այլևս չի տարբերվում», առաջանում են հարցեր, որոնց սրությունը, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, նախորդ իշխանություների օրոք, թերևս, այնքան էլ ցցուն չէր արտահայտվում, և սա այն դեպքում, երբ տեղի ունեցած հեղափոխության համաժողովրդական նպատակը մեկն էր՝ «թացը չորից զատելն» այնպես, որ դրանք այլևս իրար չխառնվեին, ու բոլորի համար ստեղծվեր հավասար դաշտ: Այնինչ այսօր բոլորովին այլ պատկեր է տիրում երկրում:

Մասնավորապես՝ լրջագույն հարցեր են առաջանում՝ կապված Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու այդ պաշտոնում այժմ պաշտոնավարող Արման Թաթոյանի գործունեության հետ: Շատերը կհամաձայնեն, որ Թաթոյանն անբնական անտարբերություն է դրսևորում հատկապես Մանվել Գրիգորյանի գործի նկատմամբ, այն դեպքում, երբ Գրիգորյանի նկատմամբ թույլ տրված մարդու իրավունքների խախտումն ակնհայտ է ու անվիճարկելի: Գործում ընդամենն ապօրինի զենք-զինամթերք պահելն է, որ շեշտվում է, միչդեռ նույն «տուշոնկաների» մասին խոսք անգամ չկա:
Բացի դա, եթե չենք սխալվում, անմեղության կանխավարկածը նույնպես ոչ ոք չի չեղարկել, ու մարդն անմեղ է համարվում այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը նրա մեղքն ամբողջությամբ ապացուցված չի համարել:
Իսկ այս ամենը նշանակում է, որ Մանվել Գրիգորյանի հետ այժմ կատարվողի մեջ մեղքի իր չափաբաժինն ունի նաև Արման Թաթոյանը:
ՄԻՊ-ը, չգիտես ինչու, այդպես էլ ձայն չհանեց, երբ Մանվել Գրիգորյանի գլխին ԱԱԾ մեկուսարանում ինչ-որ մեկն օյիններ էր հանում՝ լուսանկարելով ու ապօրինաբար այդ լուսանկարը մամուլին տրամադրելով: Այդպես էլ պարզ չդարձավ՝ ի՞նչ ԱԱԾ աշխատակցի մասին էր խոսքը գնում, ո՞վ էր նման հանցանք թույլ տված ԱԱԾ-ականը, նկարը տարածած լրատվականի լրագրողն և այլն: Մինչդեռ հենց այս հարցերը պետք է Թաթոյանը պարզեր՝ առնվազը հասարակությանն ապացուցելու, որ ՄԻՊ ինստիտուտը ոչ թե «ռետինե խողովակ» է, այլ իրական գործառույթներ իրականացնող, հետևողական կառույց, որի նպատակը Հայաստանում ժողովրդավարական արժեքների պաշտպանությունն ու մարդու իրավունքների երաշխավորումն է:
Այնինչ՝ Թաթոյանն, ով, ենթադրելի է, կատարելով վերևից իջած հրամանը (միայն կռահել կարելի է՝ Փաշինյանի՞ց, Սասուն Միքայելյանի՞ց, թե՞ ասենք Դոն Պիպոյից իջած հրամանն է կատարել), բացահայտ անտարբերության է մատնել Գրիգորյանին՝ հողում սեփական գլուխը թաղած ջայլամի կեցվածք ընդունելով…
Բացի այս ամենը՝ պակաս հրատապության հարցեր առաջ չեն գալիս նաև Էջմիածնի նորաթուխ քաղաքապետի՝ Դիանա Գասպարյանի գործունեության ու այդ գործունեության նկատմամբ Թաթոյանի որդեգրած գերհանդուրժողականության հետ կապված:
«Դինուլիկն», ով ի հայտ գալուն պես, սկսեց աչքի ընկնել սկանդալայնությամբ, քաղաքն առաջին իսկ օրվանից փորձում է սեփականաշնորհել:
Մասնավորապես՝ անհասկանալի է, թե ինչու պետք է Գասպարյանն ինքն իրեն այնքան անպատիժ զգար, որ հանդգներ դեռևս Ժ/Պ եղած ժամանակ մի քանի օրվա ընթացքում ավագանու նիստ գումարեր ու Մանվել Գրիգորյանին ապօրինաբար զրկեր Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից: Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով:
Բացի սա՝ հայտնի է, որ նույն Դինուլիկն, իրեն քաղաքի տեր ու տիրական զգալով, իր պաշտոնավարման առաջին իսկ շրջանում ձեռնամուխ էր եղել բազմաթիվ քաղաքացիների աշխատանքից ազատմանը: Արդյունքում աշխատանքից ապօրինաբար զրկված շատ քաղաքացիներ հետագայում ստիպված էին եղել դատական կարգով վիճարկել Դինուլիկի կամայականության արդյուքնում ծնունդ առած հրամաններն ու վերականգնել սեփական իրավունքները:
Մինչդեռ այս ողջ ընթացքում Թաթոյանից անգամ մեկ ծպտուն դուրս չեկավ:
Ի դեպ՝ պետք է շեշտել այն, որ Դիանա Գասպարյանի վենդետան միայն Մանվել Գրիգորյանի անձով չէ, որ սահմանաձակվել էր: Հարցազրույց էր տվել, ուր ի լուր աշխարհի տարածել էր Մանվել Գրիգորյանի որդու բնակության հասցեն, այն դեպքում, երբ որևիցե մեկը իրավունք չուներ այդ բանն անելու: Կարծում ենք՝ շատ ավելի լավ կիներ, եթե այլոց հասցեները հրապարակելու փոխարեն, նորաթուխ քաղաքապետն իր տան հասցեն հանրայնացներ, որն, ի դեպ, Էջմիածնում հայտնի է որպես ..... տան հասցե…
Մի կարևոր ու հետաքրքրական հանգամանք՝ Դինուլիկի կուսակցական կարիերային առնչվող: Կարծում ենք՝ մարդկանց կհետաքրքրի:
Ասում են՝ Գասպարյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, ինչի պատճառը, բնականաբար, Դինուլիկն է, ով միառժամանակ առաջ մասնավոր զրույցներում և ոչ միայն, գլուխ էր գովացել, որ իր հաղթանակի հարցում Նիկոլ Փաշինյանի գործոնն ընդամենը տաս տոկոս է կազմել, ու որ էջմիածնեցիներն իրեն քաղաքապետի պաշտոնում ընտրել են՝ բացառապես ելնելով իր անձի հանդեպ տածած վստահությունից: Կարճ ժամանակ անց լուրը հասել էր Փաշինյանի ականջին, ով էլ, Դինուլիկին իր մոտ կանչելով, ձգել է նրա ականջներն ու սաստել, նախազգուշացրել՝ արտահայտություններ թույլ տալիս լինել առավել նրբանկատ ու չփորձել սեփական հասակից վեր ցատկել:
Ի դեպ՝ Փաշինյանի ուշադրությանն էր արժանացել նաև Էջմիածնի նոտարի հետ տեղի ունեցած հայտնի պատմությունը. Գասպարյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, Էջմիածնում նոտարին ազատել էր աշխատանքից՝ ելնելով այն հանգաանքից, որ նոտարը Մանվել Գրիգորյանին մոտ կանգնած անձ է հանդիսացել: Ճիշտ է՝ հետո Գասպարյանի ոտնձգությունների թիրախ դարձած քաղաքացին կարողացել էր դատական կարգով իր իրավունքները պաշպանել ու վերականգնվել նախկին պաշտոնում, սակայն դա չէր օգնել Դիանա Գասպարյանին՝ խուսափելու Փաշինյանի սաստող վերաբերմունքից: Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ սկանդալային էակներ հեղափոխությանը հարկավոր չեն, քանի որ Դինուլիկի նմանները կարող են էական վնաս հասցնել հեղափոխության վարկանիշին՝ անկախ ամեն ինչից:
Մինչդեռ այս բուռն իրադարձությունների ֆոնին Արման Թաթոյանը հանգիստ վայլում էր իր աթոռը՝ բացարձակ անտարբերություն դրսևորելով ամեն ինչի նկատմամբ:
Եթե ՄԻՊ-ը, որպես կառույց, ինչ-որ բանի պետք լիներ, համաձայնե՛ք, դինուլիկներն իրենց անպատիժ չէին զգա ու քայլ կատարելիս մի լավ կմտածեին ու հետո միայն կգործեին:
Իսկ սա նշանակում է, որ ՄԻՊ-ի ինստիտուտն այսօր Հայաստանում հայտնվել է կատարյալ կաթվածահար վիճակում՝ ի վիճակի չլինելով դիմագրավել մարտահրավերներին:
Եվ ուրեմն՝ այն պետք է կա՛մ, առհասարակ, փակվի, կա՛մ Թաթոյանը պետք է հեռացվի՝ տեղ բացելով նրանց համար,ովքեր շատ ավելի կամային կգտնվեն,շատ ավելի վճռական՝ լիարժեքորեն իրականացնելու այն բոլոր գործառույթները,որոնք մտնում են ՄԻՊ-ի իրավասությունների մեջ:
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



