- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում նշել է 10 կետ, թե ինչպես է ընտրողը մեկնաբանելու իր քվեարկությունը։
Արտակ Զաքարյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

« ԱԺ ընտրություններ 2018. Ինչու և ինչպե՞ս է ընտրողը մեկնաբանելու իր ընտրությունը:
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ (եթե չհաշվենք 1991թ. նախագահական ընտրությունները) համապետական ընտրությունները պետք է անցկացվեն հասարակության մի մասի մոտ առկա էյֆորիկ տրամադրությունների ֆոնի վրա և հասկանալի է, թե ո՞ւմ են ընտրելու նրանք:
Իսկ նրանք, ում մոտ էյֆորիկ տրամադրություններ չեն եղել, կամ արդեն նահանջել են, կամ արդեն վրա է հասել հիասթափության ալիքը՝ գտնվում են սպասողական ռեժիմում, որպեսզի փորձեն ընտրություններում հանդես գան իրենց քաղաքացիական դիրքորոշուներով:
Իմ տպավորությամբ ընտրության իրավունք ունեցողների մոտ, ընտրություն կատարելու համար, տեղ են գտնելու հետևյալ մոտիվացիաները՝ (կամ ինչպե՞ս է ընտրողը մեկնաբանելու իր ընտրությունը/ կամ ընտրության չգնալը) ըստ թեկնածուների նկատմամբ եղած հետևյալ ընկալումների.
1. Նիկոլ Փաշինյանի կուսակցության թեկնածուն է, ուրեմն պետք է ընտրեմ՝ թեկուզ այս ընթացքում համոզվեցինք, որ թույլ են ու անփորձ:
2. Թեկուզ չեմ ճանաչում, բայց Նիկոլ Փաշինյանի կուսակցությունից է, վարչապետը որ ասում է, ուրեմն ընտրելու եմ:
3. Մեր հարազատն է (ընկեր, բարեկամ, ծանոթ) է, համ էլ Նիկոլ Փաշինյանի թիմից է, հաստատ արժանի է, պետք է իրեն ընտրեմ:
4. Ճիշտ է Փաշինյանի թիմից չեն, բայց իրականում տակից իրենց աջակցելու են, իրենց կողքին են լինելու, նորմալ մարդիկ են, համ էլ իրենց ճանաչելով վստահում եմ, ու իրենց պետք է ձայն տամ (ԲՀԿ, Լուսավոր Հայաստան, Հանրապետություն):
5. Փաշինյանի թիմից չլինի, ով ուզում է լինի, հաստա՛տ նրանցից լավն են լինելու (այսպես մտածողները ազգային արժեքային համակարգը կարևորող մարդիկ են և հիմնականում ընտրելու են կամ ՀՀԿ-ին, կամ ՀՅԴ-ին, հնարավոր է նաև ԲՀԿ-ին):
6. Փաշինյանին չեմ հավատում, որովհետև արդեն երևում է, որ այս ամենը բլեֆ է, ու ոչինիչ էլ չի փոխվելու, կամ էլ ավելի վատ է լինելու: Բայց Հանրապետականին էլ չեմ վստահում, ով ուզում է լինի, մենակ Հանրապետական չլինի, հազիվ ենք պրծել նրանցից (այսպես մտածող ընտրողները ԲՀԿ, ԼՀԿ, Հանրապետություն, Սասնա ծռեր կուսակցությունների ընտրողներն են) :
7. Ճիշտ է Հանրապետական է, բայց մարդը լավ ճանապարհ է անցել, պետական ու ազգային արժեքների կրող է, քաղաքական լավ փորձ ունի, հաստատ լավ ընդդիմություն կլինի, դրա համար իրեն եմ ընտրելու:
8. Ճիշտ է Հանրապետական է, բայց մեզ հարազատ (ընկեր, բարեկամ, ծանոթ) մարդ է, ինչ հարց ունեցել ենք, իրեն ենք դիմել, մարդը մեզ ինչով կարողացել է աջակցել է ու դրա համար իրեն եմ ընտրելու:
9. Հանրապետական է եղել, բայց կուսակցության հետ կապ չի ունեցել, ստիպված է Հանրապետական դարձել, ինքը կարգին տղա է, մեր հող ու ջրի մարդ է, դրա համար ընտրելու եմ:
10. Չեմ գնալու ընտրության, որովհետև ոչ մեկն էլ մի բան չեն, ոչ մեկին չեմ վստահում ու չեմ հավատում:
Կարծում եմ, որ սրանք են լինելու առաջիկա արտահերթ ընտրություններում ընտրությքան իրավունք ունեցող մարդկանց հիմնական մեկնաբանությունները. թե ինչո՞ւ են մասնակցում և ընտրում, կամ էլ ինչո՞ւ չեն մասնակցում:
Ի՞նչ մեծություն կունենան վերոհիշյալ տաս դասակարգումներից յուրաքանչյուրը՝ հնարավոր չի լինելու ասել ընդհուպ մինչև դեկտեմբերի 9-ը: Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որտեղ շատ կարճ ժամանակում կարող են իրավիճակներ փոխվել: Հետևաբար միայն դեկտեմբերի 9-ին պարզ կլինի թե ինչ պատկեր է կազմել վերոհիշյալ տրամադրությունների արտահայտումը ընտրություններում, դրանցից որն ի՞նչ ծավալ ունի:
Հայտնի է միայն, որ Նիկոլ Փաշինյանին աջակցողներն այսօր մեծամասնություն են»:
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



