- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Դե, եթե, ժողովրդավարական երկրի՝ Նոր Հայաստանի վարչապետի համար ոչ-ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ՀՀ շուրջ 100.000 քաղաքացիները «գլխացավանք» են ու նա չգիտի թե ինչ անել նրանց հետ՝ կախե՞լ (այս եւ այսուհետ մյուս բոլոր «լուծումները» մեջբերված են Նիկոլի՝ ԱԺ-ում ունեցած այսօրվա ելույթից), վտարե՞լ երկրից, վերականգնել սովետական քրեական օրենսգի՞րքը, որով այս կատեգորիայի մարդկանց բանտ էին նետում եւ այսպիսով «լուծում» (վարչապետի բնորոշումն է) խնդիրը, թե՞ պարզապես արգելել «քարոզչությունը», որ այս համայնքը չընդլայնվի (փաստորեն որոշ հարցերում վարչապետի գիտելիքները չեն անցնում «Կարգին» սերիալներից քաղված տեղեկություններից այն կողմ, որտեղից կարելի է եզրակացնել, որ ԼԳԲՏ «դառնում են» հարցուփորձ անելով), ուրեմն այս տաբուացված հարցի շուրջ լիկբեզը պետք է անցկացնել, փաստորեն, ոչ միայն շարքային քաղաքացիների, այլ նաեւ երկրի ամենաբարձր ղեկավարության շրջանում )) 
ՍԻՐՈ եւ համերաշխության հեղափոխության առաջնորդը լավ կլինի կարդա սիրո վերաբերյալ երբեւէ արված, իմ կարծիքով, ամենախորը, հատու եւ բազմակողմանի վերլուծությունը՝ Սոկրատեսի շուրթերով եւ գրանցված Պլատոնի կողմից, որի արդյունքում այն կոչվեց Պլատոնական սեր:
Այն հիմնականում ամփոփված է Պլատոնի «Խնջույք» եւ «Ֆեդոր» ստեղծագործություններում: Երկուսի հղումն էլ՝ քոմմենթներում: Հին Հունաստանը ագորայից ավելի կարեւոր արժեքներ է տվել, որոնց արժե ծանոթանալ:
Իմ այն ֆեյսբուքյան ընկերներին, ովքեր դեռ չեն կարդացել՝ խորհուրդ կտամ կարդալ: Եթե ինչ-որ մեկը վախենում է, որ կարող է չլինելով գեյ՝ դառնալ այդպիսին, ապա մի՛ կարդացեք, որ հետո վրես շառ չանեք, աստծո սիրուն ))
Իսկ եթե ավելի լուրջ՝ ես կարծում եմ, որ այս երկու ստեղծագործությունները պետք է մտնեն դպրոցական ծրագրեր: Սիրո, այդ թվում դրա երանգների բացատրությունների /ծագման մասին ՀՀ քաղաքացիները պետք է իմանան ոչ թե փողոցից, կամ ավելի վատ՝ Ծերեթելիից կամ Կոմայգուց եւ ոչ էլ «Կարգին», կամ այլ նմանատիպ սերիալներից, այլ Պլատոնից, Հոմերոսից, Բալզակից, Շեքսպիրից, Մոպասանից: 
Կանխատեսում եմ, թե ինչ վայնասուն են բարձրացնելու իրենց ազգայնականի տեղ դրած որոշ մեր թերուս հայրենակիցներ՝ մեղադրելով ինձ այդ «փչացած» «երիտասարդությանը այլասերող» Սոկրատեսին քարոզելու համար:
Ի դեպ, հենց այդ նույն բանի համար էլ նրա ժամանակակիցները նրան դատապարտեցին այն ժամանակվա օրենքների ուժով եւ թույնեցին: Մտածողության ու աշխարհայացքի նման մակարդակ ունեցողների հարձակումները կանխեմ Նժդեհից մեջբերումով (եթե, իհարկե, ազդի). «Սոկրատին սպանող հասարակութիւնը այլեւս սոկրատներ չծնաւ. նա ամլացաւ հոգեպէս: Արդա՛ր պատիժ:»:
Ի դեպ, Նժդեհը ինձնից շատ ավելի էր հիացած Սոկրատեսով. չկա՛ այդպիսի մեկը, ում այդքան ցիտած, կամ ում այդքան հիշատակած լիներ Նժդեհը իր ստեղծագործություններում որքան Սոկրատեսին: Նժդեհից որոշ սոկրատեսյան ծաղկաքաղ՝ իմ երրորդ քոմմենթում: Իսկ ինչու ինձնից շա՞տ. քանի որ կան որոշ այլ կարեւոր սոկրատեսյան մոտեցումներ, որոնք ես չեմ կիսում եւ որոնք ինձ թույլ չեն տա երբեւէ գովք ձոնել նրան՝ Նժդեհի պես: Այդ մոտեցումների՝ ինձ հոգեհարազատ քննդատություն ես հանդիպել եմ Նիցշեի մոտ (որոնց Նժդեհը եւս քաջածանոթ էր, բայց որոնցից, կարծես, բնավ չէր ազդվել Սոկրատեսի մասով): Բայց այստեղ դա չեմ քննարկի՝ շատ կերկարի: Համենայնդեպս Նիցշեն Սոկրատեսին իրեն արժանի ընդդիմախոս էր համարում, ու նաեւ «մեծ էրոտիկ»:
Մի խոսքով, Նոր Հայաստանի քաղաքացիներին կարգին կրթություն է պետք այլ ոչ թե «կարգին» սերիալներ: Միայն այդպես կզարգանան սեփական զգացմունքների որակն ու մակարդակը, նրբաճաշակությունն ու խորությունը՝ անկախ գույներից, եւ կվերանա անառողջ ու գավառամիտ հետարքրասիրությունը այլոց զգացմունքների եւ անձնական կյանքի հանդեպ: Իսկ ի՞նչի մասին էր սոկրատեսյան ուսմունքը՝ եթե ոչ ճիշտ ապրելու, սիրելու եւ երջանկության հասնելու արվեստի: Բայց ինչի՞ մասին եմ խոսում՝ մեր երիտասարդությանը սկի Նժդեհ կարդալ չեն սովորեցնում, էլ ուր մնաց Պլատոն կամ Շեքսպիր...
e-reading.club
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



