- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Նիկոլ Փաշինյանը բավական տհաճ իրավիճակում է հայտնվել. վարչապետը Գյումրվա ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ընդամենը հոկտեմբերի 30-ի երեկոյան ֆեյսբուքյան մի գրառման միջոցով, ուր նախ՝ ներողություն է խնդրել, որ չի այցելել Գյումրի, ապա՝ անկեղծացել. «Անկեղծ ասած, միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ»:
Իրականում իրավիճակն ավելի քան կուրյոզային է, եթե չասենք, առհասարակ, անհանգստացնող: Փաստացի ստացվում է, որ ոչ միայն երկրի հասարակությունն, այլև ինքը՝ վարչապետը, այլևս սկսել է բախվել հեղափոխությամբ Հայաստանում սկիզբ առած կադրային ճգնաժամի հետ:
Ակնհայտ է, որ Փաշինյանի չիմացության պատճառը նրա շուրջ համախմբված ու նրա համար աշխատանք կատարող, ենթադրելի է՝ հեղափոխությանն աջակցած անձանցից մեկն է, ում անհետևողականության պատճառով (անհետևողականությունն ու անպատասխանատու վերաբերմունքն էլ գալիս է պետական աշխատանքի էությանը տեղյակ չլինելու իրողությունից) Փաշինյանը, փաստորեն, նույն հեղափոխության համար անչափ պատասխանատու այս անցումային փուլում ստիպված է լինում ժողովրդի առաջ արդարդացողի դերում հանդես գալ՝ հանգամանք, որը կարող է ոչ միանշանակորեն ընկալվել ոչ միայն նույն գյումրեցիների կողմից, այլև՝ ողջ հայ հասարակության:
Մի բան անվիճելի է՝ ներկայիս անցումային փուլը, որ հաստատվել է Հայաստանում գարնանային թեժ իրադարձություններից հետո, վկայում է մեկ պարզ ճշմարտության մասին՝ Փաշինյանի խնդիրը կա ու մնում է կադրերի հարցը, ու, եթե, իսկապես, նոր իշխանություններն ունեն հստակ պլան՝ ինչպես երկիրը դուրս բերել աղետյալ վիճակից, ինչպես Հայաստանը զարգացնել ու համապատասխանեցնել 21-րդ դարի չափանիշներին, ապա ստիպված են լինելու հեղափոխությամբ իշխանության եկած մի շարք ասֆալտին ու մեքենաների անիվների տակ պառկածների ծառայություններից հրաժարվել ու նախապատվությունը տալ փորձառու, բանիմաց կադրերին՝ նույնիսկ անկախ անձի քաղաքական հայացքեներից: Եթե մարդը պետությանը կարող է օգուտ տալ, երաշխավորել արդյունք, ապա ի՞նչ կարևոր է՝ Փաշինյանի հետ հայտնի քայլարշավին ժամանակին մասնակցել է, թե ոչ:
Ժամանակն անցնում է, իսկ արդյունք չկա…
Անդրադառնալով Փաշինյանի՝ Գյումրի չգնալու մասին իրողությանը, մի պարզ հարց է առաջանում՝ մեջբերելով մամուլում հրապարակված տողերը. «...թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ Գյումրիի օրվան նվիրված միջոցառումների մասին իմացել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով այնտեղ էր պաշտոնական այցով, իսկ վարչապետը՝ ոչ:
Ուստի, չի բացառվում, որ հենց նա էլ պատժվի վարչապետի «գլխից թռնելու» համար: Բայց, միևնուն ժամանակ, զարմանալի է, որ Միրզոյանը ևս «մոռացել» էր Փաշինյանին հիշեցնել օրվա «խորհրդի» մասին, հատկապես այն ժամանակ երբ օգտվում էր «ադաթով» բացված հյուրընկալ սեղանից և համտեսում Գյումրվա հայտնի քյալլան ու մի բան էլ խոստանում, որ «Գյումրվա յոլ ու ղայդով քյալլա ճաշակելու համար» առաջիկայում անպայման կայցելի Գյումրի:
Զավեշտալի է նաև այն, որ գյումրեցիների հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չեկավ Գյումրի, գյումրեցիները շատ սպասում էին իրեն, Միրզոյանը պատասխանել է, թե վարչապետը շատ է սիրում Գյումրին և խնդրել է իր սերն ու շնորհավորանքը փոխանցել։ Այնուհետև, ավելացրել է, որ Փաշինյանը մեկ օր առաջ է վերադարձել մի քանի օր տևած գործուղումից և շատ կուտակված աշխատանքներ կային, այդ իսկ պատճառով շտապել է կառավարություն. «Վստահ եմ, որ ֆիզիկապես ներկա չլինելը ոչ մի բան չի նշանակում»,- ընդգծել
է փոխվարչապետը:
Վստահ կարելի է ասել, որ վարչապետի Գյումրի ներկա չլինելու փաստը փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ստել է՝ փոխանցելով վարչապետի «խոսքը», միաժամանակ կարևորելով իր անձի ներկայությունը Գյումրի, քան Փաշինյանի այնտեղ ներկա գտնվելը :
Չի բացառվում, որ հենց Արարատ Միրզոյանն էլ պատժվի վարչապետի «գլխից թռնելու» համար:

Ալեն Սիմոնյանը թրոլինգի է ենթարկել «Տաշիր Սամոյին». ի՞նչը կարող է կոտրել իշխանությունների ինքնավստահությունը

Թալանը հետ բերելու անավարտ խոստումը. ինչո՞ւ է ՔՊ-ն հիմա խոսում «նոր արժեքների» մասին

Նիկոլ Փաշինյանի թիրախը հատկապես ԴՕԿ-ի ընտրազանգվածն է

Նիկոլ Փաշինյանն Արեն Մկրտչյանին վերադարձրեց հին պարտքը

Ռուբեն Ռուբինյանի վիճելի հայտարարությունը. ո՞ւմ վրա է քաղաքական պատասխանատվության բեռը

Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է

Վարդան Ղուկասյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում

Այսօր Արցախի Անկախության օրն է, որի զոհաբերությունը շատ թանկ նստեց արցախցիներիս վրա։

Ծառին պատմեցի ԱՍՏԾՈ մասին, և նա ծաղկեց. Լևոն Բաղդասարյան

ԵՐԿԻՐ ԱՌԱՆՑ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆ.

Ինչ էինք, ինչ դարձանք` անգամ չմտածելով մեր սերունդների մասին...

Դատարանը Ազատյանի անազատության հետ կապված խափանման միջոցը փոխարինել է վարչական հսկողությամբ և չկա պաշտոնավարման հետ կապված որևէ սահմանափակում

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հրապարակային դիմում է ԿԳՄՍ նախարարությանը, ՊԵԿ-ին՝ ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան

Փաստաբան, մարդ, խորհրդանիշ. Լևոն Բաղդասարյանը դարձավ 60 տարեկան

Եվս մի «գերժամանակակից» թյուրիմացություն Երևանի կենտրոնում

Երբ երկրի մտավորականը լուռ է...

Մանվել Գրիգորյանի հանդեպ Արթուր Վանեցյանի դրսևորած վարքի ու վերաբերմունքի հարցի արժեքը հատկապես քաղաքական է

Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, անպա՛րտ Գեներալ

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում