- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-11-06 10:59:00Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Հայելի»-ն գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կայցելի Հայաստան, ամսաթիվը դեռ հայտնի չէ, գրում է «Իզվեստիա» թերթը։ «Ժամկետները կհստակեցվեն», ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այդ այցի ժամկետների վերաբերյալ հարցին։
Օրեր առաջ Մոսկվայում կայացած ՌԴ վարչապետ Պուտինի ու ՀՀ վարչապետ Փաշինյանի բանակցություններից հետո սա պաշտոնական Մոսկվայից առաջին արձագանքը կարելի է համարել: Մինչև Պուտինի՝ Հայաստան գալը, ինչպես ասում են, դեռ շատ ջրեր կհոսեն, դեռ շատ խնդիրներ լուծման կարիք ունեն, հետևաբար հարցը՝ ինչ մթնոլորտում կգա Հայաստան Պուտինը՝ ժամանակի հարց է: Բայց միանշանակ է, որ այդ կդառնա Փաշինյանի իշխանության հիմնական խաղաթուղթը՝ իշխանության ամրացման հարցում:
Մինչ Պուտինի այցի հստակեցումը՝ Ռուսաստանից դեռ հնչում են ինտրիգային հայտարարություններ: Նույնիսկ կասկած չունեմ, որ գործարարներն առայժմ ձեռնպահ կմնան ՀՀ-ում նոր ներդրումներ իրականացնելուց. Tert.am-ի հետ զրույցում այսել է ասաց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ ընդգծելով միջազգային որոշ ընկերությունների նկատմամբ եղած խոչընդոտները: «Նրանք դեռ կսպասեն՝ հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում այս պոպուլիստ, դեմագոգ ու կիսագրագետ մարդկանց կառավարությունը Հայաստանում»,- ասել է նա:
Միհրանյանը մատնանշել է, որ օրինակ Հարավկովկասյան երկաթուղում եղած չարաշահումերի մասին բարձրաձայնվեց: «Բայց սկզբից այլ գումար են ասում՝ 19 000 դոլարի հարկ չեն մուծել, հետո ասում են 60 մլն դոլարի: Գիտե՞ք ինչ՝ դրանք շատ տարբեր թվեր են, իհարկե եթե հնարավոր է ապացուցել, որ նման չարաշահումներ են արվել՝ բոլորին պետք է ձերբակալել, բանտարկել և այդ դրամները ձմեռներից վերցնել, բայց սա ոչ թե պետք է ամպագոռգոռ հայտարարություններ լինեն, այլ լինի լուրջ հետաքննություն, որը վերջանա ապացույցներով և արգումենտներով, ոչ թե հենց այնպես դատարկ-դատարկ, փողոցին հաճոյանալու համար ամպագոռգոռ հայտարարություններ անեն»,- ասել է նա:
Միհրանյանը որպես օրինակ բերել է ռուս գործարարների հետ վարչապետի հանդիպումը և նշեց, որ բավական քննադատական խոսքեր եղան: «Եղել են դժգոհություններ ռուս գործարարների կողմից, և անհանգստությունները եղել են ընդհանուր, և երբ ասվել է սևեր ու սպիտակներ, այդպիսի հարց էլ է եղել, որ եթե բաժանում եք սևերի ու սպիտակների, դուք ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք, որ մարդիկ պետք է գան ներդրումներ անեն, և հանկարծ կարող է վաղն ասեն՝ դուք սպիտակներից չեք, սևերից եք», հավելել է նա:
Բացի դրանից, Միհրանյանը նկատել է, որ գործարար Ռուբեն Վարդանյանը հիմնավոր է ասել, որ եթե փակում եք պետական և մասնավոր կառույցները, գոնե մասնավորի հետ խորհրդակցեք. «Սա ինքնիրավչություն է, ոչ թե դեմոկրատական ձևով հարցերը լուծելու տարբերակ: Մի խոսքով՝ տպավորություն էր, որ նա ամեն ինչի նկատմամբ ուներ հետաքրքրություն, բայց հետարքրքությունը կորցնում էր, երբ խոսում էին տնտեսական հարցերի մասին, ներդրումների մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ չորս ամիս անցել է, բայց այս կառավարությունը նույնիսկ փորձ չի արել ձևակերպելու, թե ինչպիսի տնտեսական ծրագիր են պատրաստել։
Իսկ ռուսաստանյան Lenta.ru-ում հրապարակված ծավալուն հոդվածում եկել են այն եզրահանգման, որ Պուտին-Փաշինյանը հանդիպումը թույլ է տվել բթացնել սուր խնդիրները, բայց ոչ լուծել, փոխանցում է aravot.am-ը:Ժամացույցները ստուգեցին, բայց ըստ հոդվածագրի՝ «Ժամացույցների հետ կապված ակնհայտորեն մի բան այն չէր, շարունակում է Բաբայանը: Հայաստանում հարուցված Մարտի 1-ի գործով անցնում են երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որոնք հայրենիքում մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ և կարող են դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման: Բնականաբար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ձերբակալությունը անհարմարություններ առաջացրեց կազմակերպության ներսում: Դրա արձագանքը եղան ԶԼՄ-ներում Հայաստանի և Ռուսաստանի դիվանագետների փոխադարձ պատասխանները, իսկ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ սպառնալիքի տակ են հայտնվել հայ-ռուսական ռազմական պայմանագրերը: Օրակարգում դրված էր Խաչատուրովի լիազորությունները դադարեցնելու և Հայաստանից նոր ներկայացուցիչ նշանակելու հարցը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այդ ժամանակ հայտարարեց, որ հայկական կողմի գործողությունները հակասում են իրենց նախորդներին չհետապնդելու խոստումներին: Տարօրինակ զուգադիպությամբ այդ հայտարարությունից հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց. վերաքննիչ դատարանը փոխեց խափանման միջոցը: Իսկ որպեսզի հայ գործընկերները չկասկածեն այդ որոշման իրավացիության մեջ, Վլադիմիր Պուտինն անձամբ ջերմորեն շնորհավորեց Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Մի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների ակտիվությունը Մարտի 1-ի գործով բախվեց Ռուսաստանի քաղաքական և դիվանագիտական դիմադրությանը»:
Գալով այդ գործով անցնող երրորդ անձին՝ Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, որը գտնվում է Ռուսաստանում, և Մոսկվան հրաժարվում է նրան արտահանձնել, հեղինակը գրում է, Հարությունյանի դեմ միջազգային հետախուզում է սկսել, սակայն Ռուսաստանի տարածքում այդ հայցը չեղարկվել է, քանի որ հետախուզվողը 2002թ-ից ունի ՌԴ քաղաքացիություն: «Թե ինչպես է ՌԴ քաղաքացին 2008թ. զբաղեցրել Հայաստանի Պնախարարի պաշտոնը, մեծ առեղծված է, և դա արդեն կարևոր չէ: Կարևորն այն է, որ այդ աղմկոտ գործով անցնող երեք անձանցից մեկը պաշտպանություն է ստացել ՌԴ-ում՝ խուսափելով նոր իշխանությունների հետապնդումներից: Այն իշխանությունների, որոնք երդվել էին բացահայտել Մարտի 1-ի գործը և պատասխանատվության ենթարկել մեղադրյալներին, գրում է լրագրողը:
Ըստ հոդվածագրի՝ լարվածությունը սրվեց Հայաստանի երկու ուժայինների՝ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոսակցության ձայնագրությունը, որում նրանք քննարկում են Քոչարյան-Խաչատուրով-Հարությունյան եռյակի դեմ հարուցված քրեական գործի մանրամասները: Ձայնագրության մեջ լսվում է, որ Վանեցյանը պատմում է Քոչարյանի գործով դատավորի հետ զրույցի մասին: Նա դատավորի անունը չի հիշում, բայց նշում է, որ նրան հանձնարարել է Քոչարյանին կալանավորելու որոշում տալ: Բացի այդ, Վանեցյանը խոսում է Յուրի Խաչատուրովի մասին: Սկզբում նա խորհուրդ է տալիս նրան ձեռք չտալ. «ՕԴԿԲ շեֆն ա, արա, հազիվ եմ ռուսների հետ բարիշել… խայտառակ կլինենք»:
Ապա հոդվածագիրը նշում է. «Միամտություն է կարծել, որ Փաշինյան-Պուտին հանդիպումից երեք օր առաջ պետության առաջին դեմքերը չեն իմացել այդ ձայնագրության մասին: Ավելին, ամենայն հավանականությամբ հենց դրան է նվիրված եղել Փաշինյանի այցը Մոսկվա: Իսկ թե ինչ պատասխան է տվել դրան Փաշինյանը, դա միայն ինքը գիտի, մեկ էլ՝ Պուտինը: Այս ամենից հետո խոսել որ հայ-ռուսական հարաբերությունները «հիանալի» են և այդտեղ «ոչ մի խնդիր չկա», մեղմ ասած, խորամանկություն է: Չնայած, Փաշինյանը Պուտինի հետ իր հանդիպմանն ընդգծեց «մեր անձնական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը», որը ձևավորվել է «չնայած այն հոռետեսությանը, որ այսօր առկա է հայկական և ռուսական մամուլում»: Այստեղ ՀՀ վարչապետը դիվանագիտորեն մոռանում է նշել, որ մամուլում այդ հոռետեսությունը Մոսկվայի պաշտոնական արձագանքն է ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին»:
Կայքը, այսպիսով հավելում է, որ իրականում ամեն ինչ այնքան էլ ուրախալի չէ, որքան փորձում է ներկայացնել Փաշինյանը: Եվ ոչ էլ այնքան տխուր, որքան կարող է թվալ. «Ակնհայտ է, որ երկու ղեկավարների հանդիպումն անցել է բավականաչափ լավ, որպեսզի Փաշինյանը տարածություն ունենա մանևրելու և կարողանա ամեն ինչ ներկայացնել պաստելային երանգներով»:
Բայցև հոդվածագիրը նշում է, որ ակնհայտորեն, որոշակի փոխըմբռնման կողմերը հասել են: Դա հնարավոր է եղել անել երկու միջոցով՝ կամ Փաշինյանը համոզել է Պուտինին, որ Հայաստանի ներքաղաքական հարցերը որևէ սպառնալիք չեն ներկայացնում ՌԴ առանցքային շահերի համար, կամ Փաշինյանը որոշակի զիջումների է գնացել: «Նախ, որովհետև առաջին տարբերակի իրականացման համար միանգամայն հնարավոր էր շրջանցել դիվանագիտական ստանդարտ խողովակները: Դրա համար առանձնապես կարիք չկար կազմակերպել պետության ղեկավարների հանդիպում: Երկրորդ, կողմերը պայմանավորվել են, որ Հայաստանը կմասնակցի ՌԴ-ի հետ Սիրիայում իրականացվելիք մարդասիրական առաքելությանը՝ առանց ռազմական բաղադրիչի և սեփական դրոշի ներքո: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ դա համատեղ որոշում է, Հայաստանը նման որոշման հանգել է՝ ելնելով այն փաստից, որ Սիրիայում հայկական մեծ համայնք կա»:
Կա կարծիք, որ Փաշինյանի «փափկությունը» դրսևորվել է նաև այլ հարցերում: Հանդիպումից հետո նա պատմեց, որ երաշխավորել է ռուս մասնագետների մուտքը Հայաստանում գործող բիոլաբորատորիաներ, որոնք բացվել են ԱՄՆ ֆինանսավորմամբ: «Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը զիջումների է գնացել նաև այլ ճակատներով: Հայաստանի վարչապետը քաղաքական առումով այժմ շատ խոցելի վիճակում է: Դրա պատճառը նույնպես ներքաղաքական գործընթացներն են: Ունենալով Հայաստանի համար աննախադեպ ժողովրդական աջակցություն՝ Փաշինյանը պետք է փորձի ամեն գնով դա պահպանել մինչև գալիք խորհրդարանական ընտրությունները: Նա խոստացել է, որ պատգամավորների ընտրությունները տեղի կունենան ոչ ուշ, քան 2019թ. գարնանը, իսկ պատգամավորներն էլ կընտրեն վարչապետ: Հաղթելու համար Փաշինյանը պետք է համախմբի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, իսկ դա հնարավոր է միայն ժողովրդի լիարժեք աջակցության պարագայում:
Փաշինյանի ցուցադրական ուրախությունը բացատրվում է ոչ միայն երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակով, այլև հայկական իրողության մեջ ավանդական ռուսական գործոնով, գրում է կայքը՝ հիշեցնելով, որ տարեվերջին լրանում է ռուսական գազի մատակարարման մասին գործող պայմանագիրը. երկիրը գազ ստանում է 150 դոլարով (1000 խոր. մետրը), դա «Գազպրոմի» ամենաէժան սակագինն է: Նոյեմբերին կսկսվեն այդ համաձայնագրի շուրջ հայ-ռուսական բանակցություններ, և Երևանը հույս ունի, ավելի կնվազեցնի գինը: Ցավոտ հարց է նաև Երևանի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը: Երկու երկրների միջև անհարթությունների ֆոնին տեղեկություններ են տարածվում այդ ոլորտի պայմանագրերը վերանայելու մասին: Իսկ Հայաստանի համար դա ցանկալի չէ»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
Երբ որ քաղաքական թիմը կազմված ա ոչ քաղաքական գործիչներից, բնականա որ չեն հասկանում ինչ են անում
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը
Հայաստանի քաղաքական սերիալը. «Ալիևը խոսեց — մենք վերլուծեցինք».Արիս Քարամյան
Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
Գիշերը Երևանում սպшնվել է ՔՊ-ի տարածքային կուսակցության կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանը
ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՔՊ-ականն ագրեսիվը սպառնաց «թքել» լրագրողի վրա, եկեղեցու բակում սադրեց. ոստիկանները «չնկատեցին»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է․ «Հրապարակ»
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Ոչ լեգիտիմ ծեսը նոր դուռ է բացում նմանատիպ ոչ լեգիտիմ գործողությունների համար
armlur. Փակում են քաղաքացու բերանը, որ նա չխոսի
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
«Արամ Սարգսյան, էդ երկուսը ով են, որ դու համեմատես Մանվելի կոշիկի տակի կեղտի հետ». Դավիթ Մկրտչյան
Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
Ազգային միասնության, սիրո և շնորհակալության փառատոնը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում (տեսանյութ)
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ 147 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿՈՎ, ԱՌԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
Վարդան Ղուկասյանի ելույթը



