- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մինչև ժամը 19-ը, երբ «Էրեբունի» տուն թանգարանի հարակից հրապարակում մեկնարկեց «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքը, քարոզարշավի առաջին օրը անցնում էր բնականոն հունով, կարելի է ասել՝ դասական սցենարով։ Գրեթե բոլոր քաղաքական ուժերի թեկնածուները տվել էին քարոզչական արշավի մեկնարկը՝ իրենց ասելիքը ընտրողներին հասցնելով կամ մեծ ու բակային հանդիպումների, կամ էլ՝ մամուլի ասուլիսների միջոցով։ Նույնիսկ մի պահ կարող էր թվալ, որ Հայաստանում անցկացվում է արևմտյան դասական ընտրարշավ, որտեղ քաղաքական ուժերն ապավինում են հասարակության աջակցությունը՝ նրան ներկայացնելով կոնկրետ ծրագրեր։
Սակայն իր շուրջ ստեղծված դաշինքի հենց առաջին հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի ելույթն արմատապես փոխեց իրավիճակը, հավանաբար նաև ողջ քարոզարշավի տրամաբանությունը։
Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում խոսել է քաղաքական ուժերի մասին, որոնք, նրա խոսքերով, իրենց հեղափոխական են ներկայացնում, սակայն փորձում են ՀՀԿ–ի թաքուն համաձայնությամբ տապալել հեղափոխությունը։ «Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան, առաջամարտիկ, և այսօր գնացել են, խորհրդարանում են բանակցում հանրապետականների հետ, քուչեքում են բանակցում հանրապետականների հետ, ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ՝ թե բա տղերք, կլինի՞՝ դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ, որ հաղթենք քաղաքապետարանի ընտրություններում, ընենց կանենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չունենան, որ դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքերով՝ դրանք այն ուժերն են, որոնք միայն հեղափոխության հաղթանակից հետո միացան հեղափոխությանը։ «Հեղափոխության հաղթանակից հետո իրենց հայտարարեցին ամենաթունդ հեղափոխականներ, իսկ մինչև այդ հեղափոխության դեմ խոսում էին, ասում էին՝ Սերժը լավ ա, ի՞նչ գործ ունեք, մեր երկրի կայունությունը խաթարում եք։ Հիմա էլ ընկել են հանրապետականի զորացրված քաղաքական գործիչների հետ բանակցում են։ Տղերք և աղջիկներ, եթե ձեր հույսը հանրապետականի զորացրված հեղափոխականների վրա է, դուք ընդհանրապես ինչո՞ւ եք մասնակցում ընտրություններին։ Հրապարակներից հարցազրույցների մեջ իմ անունն են տալիս, հեղափոխության անունն են տալիս, գնում են, թաքուն հավաքվում են, ասում են՝ եկեք հավաքվենք, դրանց գցենք, հեղափոխությունը հեչ անենք։ Չի ստացվի, ձեզ ջախջախիչ պարտություն է սպասվում, որովհետև ժողովուրդն է ձեզ մատնելու պարտության։ Սթափվեք, գժուկներ, սթափվեք»,- ասել է Փաշինյանը։
«Ես ուզում եմ, որ մենք բոլորս գիտակցենք այս ընտրությունների բացառիկ լրջությունը, որովհետև այս ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկողը քվեարկում է հեղափոխության օգտին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատել է, որ Հայկ Մարությանի օգտին քվեարկողը քվեարկում է Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: «Բոլոր նրանց, ովքեր Հայաստանում պաշտպանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը և ընտրակաշառքով ընտրված խորհրդարանը լուծարելու գաղափարը, մի մարդու նման՝ 80 տոկոսով, 90 տոկոսով քվեարկեք «Իմ քայլը» դաշինքի օգտին»,- կոչ է արել Նիկոլ Փաշինյանը։
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, կենդանություն է տվել Հայկ Մարությանի «սև-սպիտակի», իր իսկ բնորոշմամբ, անհաջող ձևակերպմանը՝ Երևանի ուժերի մասնակիցների մեջ փնտրելով հակահեղափոխության ջատագովների, բարիկադներ կառուցելով իր դաշինքի ու մյուս բոլոր ուժերի միջև։ Կարծում ենք՝ վարչապետի կարգավիճակի համար այնքան էլ հարիր չէ հնչեցնել նման պատասխանատու մեղադրանքներ՝ առանց հասցեականության։
Այդ ո՞ր ուժերն են հեղափոխության առաջամարտիկի անվան տակ բանակցում հանրապետականների հետ, ըստ էության՝ նախապատրաստելով հակահեղափոխության ռևանշը։ Եթե Փաշինյանը գիտի անուններ, ինչո՞ւ չի հնչեցնում դրանք, որպեսզի հասարակությունն ակամայից չկատարի սխալ ընտրություն։ Թե՞ քաղաքային ընտրություններում հակահեղափոխությունն իրականում ներկայացված չէ, ու Փաշինյանը ստեղծում է «հակահեղափոխություն» անունով վիրտուալ ընդդիմություն, որպեսզի կարողանա տոտալ վերահսկողություն հաստատել քաղաքային իշխանության հանդեպ։ Ինչո՞ւ է հեղափոխությունը հանդես գալիս ագրեսիվ հակաքարոզչության դիրքերից՝ իր հումանիստական դեմքով հասարակությանը կոնսոլիդացնելու փոխարեն։
Սրանք հռետորական հարցեր չեն, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ամբիոնից Հայկ Մարությանին հռչակում է ժողովրդի թեկնածու, ապա ակամայից կամ գիտակցաբար ժողովրդի թշնամի է հռչակում մյուս 11 թեկնածուներին, որոնք հանդգնում են քվեներ գողանալ հեղափոխությունից։ Եթե Հայաստանի վարչապետը խոսում է իր դաշինքի 80-90%-ոց հաղթանակի մասին և հասարակությանը՝ իր այսօրվա բարձր վարկանիշի պարտադրանքով, ըստ էության, զրկում է ընտրության հնարավորությունից, ապա դա որևէ աղերս չունի հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի կամ հակահեղափոխության պարտության հետ։
Հեղափոխության հաղթանակը չպետք է շփոթել հեղափոխական դիկտատուրայի հետ, որովհետև ապրիլ-մայիսի իրադարձությունները ենթադրում են ոչ թե միաբևեռ քաղաքական համակարգի ստեղծում, այլ քաղաքական բազմազանության ինստիտուցիոնալիզացիա։ Եթե դա տեղի չունեցավ, ապա կարճ ճանապարհ ենք բացում հեղափոխության դիսկրիմինացիայի համար, որը հետևանքային առումով շատ քիչ է տարբերվում ռևանշի ուղղակի դրսևորումից։
Դեռ մինչև երեկ, անգամ ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հեգնանքով էր վերաբերում հակահեղափոխության ռևանշի հաղթանակի հնարավորությանը, այդ ի՞նչ պատահեց, որ այսօր նա հակահեղափոխականներ սկսեց որոնել անգամ քաղաքային ընտրությունների մասնակիցների «սպիտակ» շարքերում, իր կառավարությունում, խորհրդարանում իրեն աջակցող ուժերի մեջ։
Երկրի վարչապետը պարտավոր էր նշել այն ուժերի անունները, որոնք Երևանի ընտրություններին մասնակցելով՝ ցանկանում են վիժեցնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը։ Եթե նման անուններ չեն հնչում, ապա ստիպված ենք ենթադրել, որ բարիկադային տրամաբանությունը մնացել է հասարակությանը կոնսոլիդացնելու միակ միջոցը։ Իհարկե, սա էլ է միջոց, որը նույնիսկ կօգնի 80-90%-անոց հաղթանակ տանել ավագանու կամ խորհրդարանի առաջիկա ընտրություններում, սակայն հետո իշխանությունը զրկվելու է ամեն տեսակի անվտանգության բարձիկներից՝ մենակ մնալով «սև-սպիտակ»-ի ազդեցությամբ ավելի լյումպենացած հասարակության հետ, որը ընտրական ցիկլից հետո այլևս տեսարանների անհրաժեշտություն չի ունենալու և իշխանություններից պահանջելու է հաց՝ 80-90%-անոց վստահության դիմաց։ Ընդ որում՝ պահանջելու է բարիկադային պայքարի տրամաբանությամբ, որովհետև այդ բանաձևով է ընտրություններում քվեարկել Նիկոլ Փաշինյանի թիմի օգտին։
Հեղափոխությունը շարունակվում է, բայց թուլացել են սիրո և համերաշխության բաղադրիչները, ինչը անխուսափելիորեն հանգեցնելու է հեղափոխության թիմի քաղաքական և սոցիալական բազայի սահմանափակմանը՝ դրանից բխող հետևանքներով։
Ոչ մի շախմատիստ չի խաղում միայն սպիտակ կամ սև ֆիգուրներով։ Կյանքում ամեն ինչ փոփոխական է, անգամ սև ու սպիտակ ֆիգուրները, առավել ևս՝ հանրային տրամադրությունները, որոնք մի քանի ամիս հետո սնվելու են ոչ թե հեղափոխական էյֆորիայի ռոմանտիկ հովերով, այլ դատարկ սառնարանների կույր «ատելությամբ»։
Ֆրանսիայում էլ էր այդպես․առաջին փուլի «սպիտակները» հետո հասարակության աչքին դարձան մոլի հակահեղափոխական «սևեր»։ Գույները մեղք չունեն, դրանով հասարակությանը «ներկողներն» են մեղավոր։
Աղբյուրը`1in.am

Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի

Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.

Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց. նա կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ. news

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Մայր Աթոռը շրջափակված է.armlur

«Ժողովուրդ». Սիսակ Գաբրիելյանը գնել է 2-րդ բնակարանը. ինչ ունեցվածք ունի ՔՊ պատգամավորը

Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց.armlur

Անդրանիկ Քոչարյանն այևս համակիրներ չունի խմբակցությունում, մնացել է միայնակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ».Գազագողության բանդան կրկին ակտիվացել է. պատգամավորի որդին գրավով դուրս է եկել հետախուզումից

Սերժ Սարգսյանը գործարար տիկնոջից ստացել է $2.985.000 կաշառք. Civic

«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա

Լիլիթ Մակունցը, որոշ տեղեկություններով, բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին՝ կալանավորված Վարդան Ղուկասյանին՝ Դոգին, Հայաստանին արտահանձնելու խնդրով.Hraparak

Բացահայտվել են COVID-19- դեմ պատվաստանյութերի հետ կապված մահացու առողջական ռիսկերը

«Դարի հանցագործությունը»armlur

«Ժողովուրդ». Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում

Հակակոռուպցիոն կոմիտեն կմտնի էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն. ձերբակալություններ ու մեղադրանքներ են սպասվում.armlur

Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ»

34-ամյա կնոջը քննչական կոմիտեում հարցաքննության են կանչել վարչապետի վերաբերյալ հոդվածի տակ գրված մեկնաբանության համար.news

«Փաստ». Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ


