- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Գոռ Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Օդից կախված լուրերի համաձայն. «... Եթե չկա մշակույթ, մենք ինչի՞ համար ենք պատերազմում»:
Ուինսթոն Չերչիլ:

Կարծես կենցաղային աղբ հավաքող սանիթեքը չէ միայն տոտալ «գործադուլի» մեջ, այլ` մշակութայինը ևս:
Ես` ՀՀ շարքային քաղաքացիս, տոտալ բողոքում եմ կամ միանում եմ արդեն բողոքողների այն խմբին, որոնք մշակույթ ասելով` չեն հասկանում Հրագ, Թաթա, կարմիր (բորդոյ) կաստըմ շլվարով հաղորդավար, նույնիսկ` Իվետա Մուկուչյան: Եթե գրողի տարած ժամանակը պարզի, որ մեր պայքարը եղել է սոսկ քաղաքական էլիտայի փոփոխություն, այլ ոչ ըստ էության ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ հեղափոխություն, որ պարզի, թե անվաստակ վաստակավորները շարունակում են մշակույթի դեգրադացիան, որ հրագներն ու նմանատիպ «պրակները» շարունակում են տոտալ սեռական բռնության ենթարկել մեր ուղեղներն ու հոգիները հատկապես, որ կառավարական միջոցառումների յուրաքանչյուր выход-ից 5-ից 20 հազար ղոփ ղոնռա խարեբները Հանրայինով հանրային ճաշակ են թրաֆիկինգի ենթարկելու, որ ստեղծվելու է պալատական գործիչների մի նոր կենցաղային մշակույթ սպասարկող «փաղանգ»` իր ռեփով, փոփով ու ռոքով, որ Ազգային Մշակույթն ու արվեստը շարունակելու են մնալ սեփական Տանը տնվորի կամ կենվորի կարգավիճակում, որ... իրապես Հայկական Մշակույթը թռիչքաձև չի զարգանալու, որը համաշխարհային մշակույթի պոլիֆոնիայում առաջին ձայնի իրավունք ունի, ուրեմն, հարգելի առնվազն մշակութային քաղաքականություն իրացնող իշխանավորներ, դուք իսկապես ձեր ուղեղների թաղանթների վրա կզգաք այն ցավը, որով մենք տառապում ենք տևական ժամանակ: Հաստատ ես ինքս կգտնեմ ու կհավաքեմ էն ազգային (և ոչ միայն ազգային, այլ ընհանրապես բարձրաճաշակ) մշակույթը ստեղծող ու կրողներին, և մենք ձեր кабинет-ների պատուհանների տակ էնքան կբողոքենք հենց այդ Արվեստի միջոցով, որ հայտնի ֆիլմի պերսոնների պես` ձեր ուղեղը կտրաքի անպետք գանգատուփում: Վերջապես, շրջվեք և հպարտ ու վես առերեսվեք և՛ մեր, և՛ համաշխարհային ԲԱՐՁՐ, ապրեցնող Մշակույթի և արվեստի հետ: Եթե դուք չեք ճանաչում այն, ես առնվազն տասը հոգու անուն կնշեմ հենց այստեղ, որոնք պարտադիր կերպով խորհուրդ կտան և կհուշեն այդօրինակ Մշակույթի տեղը, դերը և դիրքը` Դանիել ԵրաժիշտДаниел Еражишт, Հասմիկ Պապյան, Վահան Արծրունի, Արթուր Մեսչյան, Գինոսյան Գագիկ, Նարինե Դելալյան Nariné Dellalian և ընտանիք, Նարինե Դիլբարյան, Դավիթ Գյուրջինյան, Հենրիկ Հովյաննիսյան, Հովիկ Չարխչյան Hovik Charkhchyan, Սեյրան Գրիգորյան Сейран Григорян և էլի շատերը (Միտումնավոր չեմ տալիս երիտասարդների անուններ...):
Հ.գ. Արձանագրենք, որ 102 օր հետո եմ բարձրաձայն քննադատական խոսք ասում:
Հ.գ.գ. Բոլոր դեպքերում, հակահեղափոխություն չի՛ լինելու, լինելու է հեղափոխական կառավարության սատարում` հանձին առաջին դեմքի, լինելու է միմիայն էլ ավելի լավ իշխանավոր ու էլ ավելի հզոր Հայրենիք ունենալու նպատակով արված սրտացավ, նեցուկ լինելու պատրաստ քննադատություն, ընդունվելու է փոխադարձ անչար քննադատությունը, որ այս առողջ հարաբերություններում շահի Նորին գերազանցություն Պետությունը և նրա Բարձր հովանու ներքո ապրող ու ԱրԱրող Հայ Ժողովուրդը, Ազգը, Ցեղը:
Այստեղ առանց առայժմի` մնանք սիրո և համերաշխության ծիրում:
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



