- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

ՀՀ արդարադատության հարգելի նախարար, պարոն Արտակ Զեյլանյան , չեմ հոգնելու Ձեզ անհանգստացնել ՀՀ Փաստաբանների պալատում տիրող իրավիճակին Ձեր ուշադրությունը վերջապես դարձնելու նպատակով:
Կներեք, բայց անգամ Երևանի քաղաքապետարանի ընտրություններին Ձեր հավանական զբաղվածությունը խոչընդոտ չէ, ներքոշարադրյալ հարցերին անդրադառնալու համար:
Իրավիճակն արդեն օրհասական է, ու անկախ այն հանգամանքից, թե ինչ են Ձեզ զեկուցում նախկին իշխանությունից Ձեզ «ժառանգություն» մնացած, Արա Զոհրաբյանի հետ տարատեսակ հարաբերություններ ունեցող Ձեր տեղակալները, հավատացեք՝ այս հարցով Դուք զբաղվելու եք, ու լուրջ եք զբաղվելու: Իսկ, եթե, Արա Զոհրաբյանի հետ Ձեր ունեցած հարաբերությունները, շփումները, նրա կողմից Ձեզ Փաստաբանների պալատ դասավանդման համար երկար տարիներ հրավիրելը կաշկանդում են Ձեզ, ապա խնդրում եմ այդ մասին էլ ասել բացեիբաց, որպեսզի ինձ համար պարզ լինի, որ Ճշմարտությունը հարկ է փնտրել որևէ այլ մարմնում...
Ինչևէ, հիշեցնում եմ Ձեզ, որ ՀՀ Փաստաբանների պալատին` Հանրային պաշտպանի գրասենյակի համար, Հայաստանի պետական բյուջեից հատկացվող գումարներից ամսեկան առնվազն 4 միլիոն դրամը տարիներ ի վեր ծախսվում է ոչ թե ՀՊԳ կարիքների համար, այլ ոչ նպատակային` ուղղվում է պալատի անիմաստ ուռճացված աշխատակազմի աշխատավարձերը վճարելուն։ Սա էլ այն դեպքում, երբ վերջին 5 տարիների ընթացքում փաստաբանների, բնականաբար նաև վճարվող անդամավճարների թիվը կրկնապատիկից ավելացել է։
ՀՊԳ ծախսերի ֆինանսական փոխհատուցման հայտերը հաստատում է հենց Ձեր ղեկավարած կառույցն ու փոխանցում ՀՀ ֆինանսների նախարարություն։
Բացի այդ, հանրային պաշտպանների կարիքները հոգալու համար ՀՀ պետական բյուջեի հաշվին ձեռք բերված ու սպասարկվող 3 ավտոմեքենաներից մեկի վրա տեղադրվել է 077 UU 11 համարանիշը (Արա Զոհրաբյանի անձնական մեքենայի համարանիշն է 11 UU 077) և այն որպես իր ծառայողական ավտոմեքենա օգտագործում է ՓՊ նախագահը։
Տեղյակ եք արդյոք, որ թե այդ, թե մյուս երկու ավտոմեքենաների սպասարկման համար պետական բյուջեից փոխանցվող գումարները չեն համապատասխանում այդ մեքենաների փաստացի սպասարկման համար անհրաժեշտ գումարներին։
Այդ մասով ֆինանսական հայտերը ևս հաստատում է Ձեր ղեկավարած կառույցն ու դրանք փոխանցում ՀՀ ֆինանսների նախարարություն։
Ձեր տեղակալը ի պաշտոնե հանդիսանում է ՀՀ Փաստաբանական դպրոց հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ։
Խնդրում եմ հրապարակավ ներկայացնել, թե արդյոք Ձեր տեղակալը հավանություն տվել է դպրոցի տնօրեն, ամբաստանյալ Սիմոն Բաբայանի համար, սովորող ունկնդիրների վարձավճարների հաշվին Nissan մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու և սպասարկելու հարցին։ Խնդրում եմ ներկայացնել այդ ավտոմեքենան ձեռք բերելու անհրաժեշտությունը հիմնավորող պարզաբանումներ։
Արդյոք Ձեր տեղակալը հավանություն է տվել նաև դպրոցում սովորելու համար ունկնդիրներից գանձվող գումարի մոտ 100 հազար դրամով ավելացմանը (կազմում է մոտ 600 հազար դրամ): Խնդրում եմ հրապարակավ ներկայացնել վարձավճարների շեշտակի բարձրացման հիմնավորումները։
Խնդրում եմ նաև Ձեր տեղակալի միջոցով պարզել, թե արդյոք համապատասխանում են ունկնդիրների վճարածից Ս.Բաբայանի ծառայողական ավտոմեքենայի սպասարկմանն ուղղվող գումարները դրա իրական սպասարկման համար անհրաժեշտ չափին։
Հ.Գ. խնդրում եմ պարզել նաև, թե արդյոք այդ ավտոմեքենան ձեռք չի բերվել պետությունից ՀՊԳ-ին փոխանցված, ու պետությանը չվերադարձված գումարներով։
ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆ
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



