- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հայ նշանավոր գրող և գրաքննադատ Հակոբ Օշականն այս կամ այն գրական երկը արժևորելիս խորհուրդ էր տալիս նախ և առաջ հաշվի առնել, թե «ինչ կա այնտեղ իմ ժողովուրդէն»: Չփորձելով «Մանկավարժի օրագիրը» տարազավորել ուռճացված բնորոշումներով` միանշանակ փաստել կարելի է, որ այն գիրք է հայի և նրա երկրի, տվյալ պարագայում` Արցախի և արցախցու մասին: Օրագրային գրառումներով գրքերը նորություն չեն մեր իրականության մեջ: Համաշխարհային գրականությունից բավական է հիշել միայն «Աննա Ֆրանկի օրագիրը», որը գրանցված է «20-րդ դարի լավագույն գրքեր» ցանկում. երեխայի կողմից գրված գիրք, որով, սակայն, փոքրիկ աղջնակը հզոր ձայնով պատմական ճշմարտություն է փաստում:
Մեծ աշխարհի փոքրիկ ու գողտրիկ մի անկյունում (որը, դժբախտաբար, վերածվել է թեժ կրակակետի) ապրող ու արարող մանկավարժ Նատաշա Պողոսյանն էլ իր օրագրով է փորձում ճշմարտության ձայնը հնչեցնել ի լուր աշխարհի` «ո՛չ» ասելով պատերազմին: Արցախի ամեն մի թիզ հողը ներծծված է հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած երիտասարդների արյամբ: Ու էջ առ էջ գրառումներում մանկավարժը կերտում է ժամանակի պատմությունը, որտեղ տեսնում ենք պատերազմի արհավիրքը, հայրենի հողին արմատներով ամուր կառչած արցախցուն, որը ժայռի կատարին բուսած կաղնու պես դիմանում է ահեղ հողմերին ու շարունակում ջերմացնել աշխարհը:
Օրագրային խճանկարը ընդլայնվում է և ընթերցողի հետ անկեղծ զրույցի են բռնվում սահմանամերձ բնակավայրում ապրող աշակերտները` իրենց հասուն խոհերով, երազանքներով, նպատակներով, մտահոգություններով, առաջին սիրո խոստովանությամբ, կորուստների անդառնալի ցավով, հաղթանակների բերկրանքով: Իրական հերոսներ են դառնում նաև հեղինակի կողքին ապրող ուսուցիչը, լրագրողը, հողագործը, գրողը, զինվորը, բժիշկը, որոնք կերտում են իրենց ժամանակը, և որոնք մեկ ընդհանուր բնորոշում ունեն` հայրենիքի պաշտպան. նրանցից յուրաքանչյուրը, ինչպես Ն. Պողոսյանն է փաստում, ամենօրյա աշխատանքով հսկում է իրեն վերապահված տարածքի սահմանները. զինվորը` զենքով, բժիշկը` վիրաբուժական նշտարով, մանկավարժը` գրչով…
Ու գեղարվեստական մանրաքանդակ-իրապատումներով հյուսվում է մանկավարժի օրագիրը, որը սահմանամերձ բնակավայրում ապրողի ու արարողի ամենօրյա խիզախման մասին է պատմում, և որը հայի հոգևոր տարածքներն անաղարտ պահելու, ճշմարիտ արժեքներ սերմանելու դավանանքն ունի: Այդ խիզախման համար Նատաշա Պողոսյանի պրպտումները սահմաններ չեն ճանաչում, և ամեն ինչ դառնում է միջոց` դրսևորվելով գրքի արարմամբ, առցանց հարթակներում ազնիվ մտավորականի ձայնի անխախտ հնչեցմամբ, ակտիվ համագործակցությամբ ժամանակի ականավոր գործիչների և հայրենանպաստ առաքելություն ծավալող կառույցների հետ:
Ն. Պողոսյանի համագործակցությունն Արցախի գրողների միության հետ ավանդական բնույթ է ստացել, որը դրսևորվում է հատկապես Մուրացանյան ամենամյա օրերին և այլ միջոցառումների ժամանակ: Այո՛, մուրացանյան և առհասարակ հայ գրականության բյուրեղացած իմաստնություններով դաստիարակվող նրա սաներն են, որ կրակոցների ներքո շարունակում են ապրել, երազանքների համար մաքառել և արարել հայրենի Արցախում:
Կարելի է ասել, որ մանկավարժը պատվով է կատարում իր վսեմ առաքելությունը` պաշտպանելով հայրենիքի հոգևոր սահմանները: «Մանկավարժի օրագիր» գիրքը հենց այդ հոգևոր և նյութական հայրենիքի, այնտեղ ապրող մարդու, նրա ժամանակի գեղագիտական և փիլիսոփայական խտացումն է, որը հետաքրքիր է, ինքնատիպ, անկեղծ ու անպաճույճ, լավի ու բարու արարման ձգտումով:
ԶԱՐԻՆԵ ՍԱՌԱՋՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դասախոս, Արցախի գրողների միության անդամ
Արցախի գրողների միության անդամ
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 19-ը. Նատաշա Պողոսյան
«ԱՎԱՆԳԱՐԴ» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանը աջակցում է Աննա Հակոբյանի կողմից բարձրացված կարևոր թեմային՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին
Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան
Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա
Ես հավատում եմ պրոֆեսոր Էդիկ Մինասյանի անմեղությանը. փաստաբան Ռուբեն Մելիքյան
Ամենաշատը էսօրվանից էի վախենում.Նիկոլայ Եղիազարյան
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին



